ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 օգոստոսի 2023 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի` սույն կարգադրությամբ հաստատված ցանկը սահմանված կարգով ուղարկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 23 կարգադրությամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին: