ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության իրագործման նպատակով՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2017-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման միջոցառումների պլանը։
2. Սահմանել, որ սույն կարգադրությամբ հաստատված պլանի միջոցառումները կատարվում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման՝ համապատասխան տարվա համար միջոցառումների պլանների իրագործման շրջանակներում։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 25 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
2017-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Ֆինան-սավոր-ման ծավալը (հազ. ռուբլի) | |
|
I. Տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստում և տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված այն միջոցների ցանկի սահմանում, որոնք ենթակա են մշակման Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ համապատասխանաբար՝ գաղտնագրային պաշտպանության միջոցներ, Միություն) | |||||
|
1. Գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակման հայեցակարգի նախապատրաստում, այդ միջոցների ցանկի սահմանում, տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելների և տեխնիկական առաջադրանքների մշակում (այդ միջոցների յուրաքանչյուր տեսակի համար՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով տեղեկատվությունը փոխանցելիս դրա անվտանգությունն ապահովելու նպատակով)* |
2017-2018 թվականներ |
գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակման հայեցակարգ, գաղտնագրային պաշտպանության միջոցների ցանկ, տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելներ, տեխնիկական առաջադրանքներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով, գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ համապա-տասխանաբար՝ Հանձնաժողով, աշխատանքային խումբ) |
50,647.0 | |
|
2. Ապարատային-ծրագրային համալիրի տեխնիկական պայմանների, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի և փորձնական նմուշների մշակում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով և տվյալների փոխանցման այլ ուղիներով պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին չդասվող՝ գաղտնի բնույթի տեղեկությունների անդրսահմանային պաշտպանված փոխանակում կազմակերպելու համար (օգտագործելով բաժանորդային (նախնական) ծածկագրման տեխնոլոգիան)* |
2019-2022 թվականներ |
տեխնիկական նախագծի փաստաթղթեր, տեխնիկական առաջադրանքներ, արտոնագրային հետազոտությունների անցկացման մասին հաշվետվություն, կատարած աշխատանքների ակտեր, տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, փորձնական նմուշներ (6 հատ), փորձագիտական գնահատման արդյունքներով եզրակացությունից քաղվածք, փորձարկումների արձանագրություններ և ակտեր, աշխատանքային խմբի արձանագրություն |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
132,760.0 | |
|
Ընդամենը սույն պլանի 1-ին և 2-րդ կետերով |
183,407.0 | ||||
|
3. Վստահված երրորդ կողմի միջոցներում էլեկտրոնային թվային ստորագրության միջոցի (այսուհետ՝ ԷԹՍ-ի միջոց) գործառույթների իրագործման համար մասնագիտացված ապարատային-ծրագրային գաղտնագրային մոդուլի մշակում, որը կգործի ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության կազմում, այդ թվում՝ |
220,000.0 | ||||
|
ա) նախնական լուծումների մշակում և համաձայնեցում՝ |
2023 թվականի III-IV եռամսյակներ |
տեխնիկական առաջարկի փաստաթղթեր, մասնավոր տեխնիկական առաջադրանք, էսքիզային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
7,200.6 | |
|
ԷԹՍ-ի միջոցի ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի ապարատային և ծրագրային բաղադրիչների կազմի սահմանում | |||||
|
ԷԹՍ-ի մշակվող միջոցին ներկայացվող պահանջների արդիականացում և լրացում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի ստեղծման էսքիզային նախագծի մշակում | |||||
|
բ) տեխնիկական-աշխատանքային նախագծում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ |
2024 թվականի I-II եռամսյակներ |
տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, փորձնական նմուշներ (12 հատ), փորձարկումների ծրագիր և մեթոդիկաներ, ստուգիչ օրինակ և ստուգիչ առաջադրանքներ, հատուկ տեխնիկական առաջադրանք, ԷԹՍ-ի միջոցից օգտվելու կանոնների նախագիծ, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
141,865.5 | |
|
տեխնիկական-աշխատանքային նախագծի նյութերի մշակում | |||||
|
ծրագրային ապահովման և կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարում, ինչպես նաև փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարում, | |||||
|
այդ թվում՝ ԷԹՍ-ի միջոցի հատուկ ծրագրային ապահովման առանցքային համակարգի, ծրագրային, ապարատային միջոցների և աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի նախնական փորձարկումների ծրագրի և մեթոդիկայի մշակում և համաձայնեցում, ստուգիչ օրինակների և ստուգիչ առաջադրանքների մշակում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի գաղտնագրային, ինժեներական--գաղտնագրային և հատուկ հետազոտությունների (այսուհետ՝ թեմատիկ հետազոտություններ) անցկացման հատուկ տեխնիկական առաջադրանքի մշակում և համաձայնեցում | |||||
|
օգտվողի կանոնների նախագծի մշակում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների պատրաստում | |||||
|
գ) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում՝ |
2024 թվականի III եռամսյակ- 2025 թվականի II եռամսյակ |
շտկված աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, լրամշակված փորձնական նմուշներ (12 հատ), փորձարկումների ծրագրեր և մեթոդիկաներ, փորձարկումների արձանագրություններ և ակտեր, փորձնական նմուշների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ փորձարկումների ակտեր, փորձնական նմուշների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
70,933.9 | |
|
նախնական փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ | |||||
|
նախնական փորձարկումների անցկացում | |||||
|
աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի շտկում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների լրամշակում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) տիպային ծրագրերի և մեթոդիկաների մշակում | |||||
|
ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների և դրանց մասով աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի (ներառյալ՝ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ), թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) անցկացում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան | |||||
|
շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) արդյունքների՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան | |||||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման ծրագրի և մեթոդիկայի մշակում և համաձայնեցում | |||||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ | |||||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում | |||||
|
դ) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների և դրանց մասով աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի (ներառյալ՝ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում անդամ պետություններ՝ անդամ պետություններում այդ միջոցի ինքնուրույն արտադրությունը կազմակերպելու հարցի մշակման համար |
2025 թվականի III եռամսյակ |
գաղտնագրային պաշտպանության միջոցների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, ընդունման-փոխանցման ակտ, ապարատային-ծրագրային գաղտնագրային մոդուլի ելակետային ծածկագրերի ընդունում անդամ պետությունների կողմից |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
||
|
ե) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների պետական փորձաքննության (համապատասխանության գնահատման, սերտիֆիկացման) անցկացում (անհրաժեշտության դեպքում) |
անդամ պետության օրենսդրությանը համապա-տասխան |
տեղեկատվության անվտանգության պահանջներին համապա-տասխանության վերաբերյալ եզրակացության և (կամ) համապատասխա-նության սերտիֆիկատի ստացում |
անդամ պետություններ, աշխատանքային խումբ |
400,000.0 | |
|
4. Ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար գաղտնագրային պաշտպանության ծրագրային-ապարատային միջոցի մշակում (այսուհետ՝ գաղտնագրային անցուղի), այդ թվում՝ | |||||
|
ա) նախնական լուծումների մշակում և համաձայնեցում՝ |
2023 թվականի III-IV եռամսյակներ |
տեխնիկական առաջարկի փաստաթղթեր, էսքիզային նախագծի փաստաթղթեր, մասնավոր տեխնիկական առաջադրանք, էսքիզային նախագծի բացատրագիր, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
8,220.5 | |
|
մշակվող գաղտնագրային անցուղուն ներկայացվող տեխնիկական պահանջների արդիականացում | |||||
|
գաղտնագրային անցուղու ապարատային և ծրագրային բաղադրիչների կազմի, ինչպես նաև դրա գործունեության համար անհրաժեշտ այլ ծրագրային և տեխնիկական միջոցների կազմի և բնութագրերի սահմանում | |||||
|
գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի կառուցման սկզբունքների, դրա հատուկ ծրագրային ապահովման կառուցվածքի նկարագրություն | |||||
|
բ) տեխնիկական-աշխատանքային նախագծում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացում՝ |
2024 թվականի I-III եռամսյակներ |
գաղտնագրային անցուղու հատուկ և ընդհանուր համակարգային ծրագրային ապահովում, տեխնիկական առաջադրանք, տեխնիկական փաստաթղթեր (տեխնիկական-աշխատանքային նախագծի բացատրագիր, գաղտնագրային անցուղու գնովի արտադրատեսակների ամփոփագիր, գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի նկարագրություն), կոնստրուկտորական փաստաթղթեր (գաղտնագրային անցուղու մասնագիր և ընդհանուր տեսքի գծագիր, դրա տեխնիկական պայմանները, գաղտնագրային անցուղու ծրագրային ապահովման մասնագիր, համակարգային ծրագրավորողի ձեռնարկ, գաղտնագրային անցուղու հատուկ և ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման հավաքման հրահանգներ, ծրագրային ապահովման ելակետային ծածկագրեր), շահագործման փաստաթղթեր (գաղտնագրային անցուղու տեղեկամատյան (ֆորմուլյար), գաղտնագրային անցուղուց օգտվելու կանոններ, շահագործման ձեռնարկ, ադմինիստրատորի ձեռնարկ, նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ), գաղտնագրային անցուղու փորձնական նմուշներ (16 հատ) |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
261,185.4 | |
|
գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի և գաղտնագրային սխեմայի, գաղտնագրային անցուղու հատուկ ծրագրային ապահովման կառուցվածքային և ֆունկցիոնալ սխեմաների մշակում | |||||
|
ապարատային հարթակի մասնագրի կազմում | |||||
|
գաղտնագրային անցուղու ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման կազմի սահմանում | |||||
|
գաղտնագրային անցուղու ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման հետազոտում և ադապտացում | |||||
|
գաղտնագրային անցուղու հատուկ ծրագրային ապահովման մշակում | |||||
|
թեմատիկ հետազոտությունների անցկացման համար տեխնիկական, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերի, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքի մշակում | |||||
|
գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների պատրաստում | |||||
|
գ) թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում՝ նախնական փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ նախնական փորձարկումների անցկացում շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների թեմատիկ հետազոտությունների տիպային ծրագրերի և մեթոդիկաների մշակում |
2025 թվականի II եռամսյակ |
փորձագիտական գնահատման արդյունքներով եզրակացությունից քաղվածքներ, փորձարկումների ծրագրեր և մեթոդիկաներ, փորձնական նմուշների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, փորձարկումների արձանագրություն և ակտ, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
130,594.1 | |
|
գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների և դրանց մասով աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի (ներառյալ՝ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում անդամ պետություններ, թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) անցկացում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան | |||||
|
շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) արդյունքների՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան | |||||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման ծրագրի և մեթոդիկայի մշակում և համաձայնեցում | |||||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում | |||||
|
դ) գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի և բանալիների գեներացման կենտրոնի (ներառյալ՝ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում անդամ պետություններ՝ անդամ պետություններում գաղտնագրային անցուղու ինքնուրույն արտադրությունը կազմակերպելու հարցի մշակման համար |
2025 թվականի III եռամսյակ |
տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում ընդունման-փոխանցման ակտ, ապարատային-ծրագրային գաղտնագրային մոդուլի ելակետային ծածկագրերի ընդունում անդամ պետությունների կողմից, ինտեգրված տեղեկատվական համակարգի տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար։, |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
- | |
|
ե) գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների պետական փորձաքննության (համապատասխանության գնահատման, սերտիֆիկացման) անցկացում (անհրաժեշտության դեպքում) |
անդամ պետության օրենսդրությանը համապա-տասխան |
տեղեկատվության անվտանգության պահանջներին համապա-տասխանության վերաբերյալ եզրակացության և (կամ) համապա-տասխանության սերտիֆիկատի ստացում |
անդամ պետություններ, աշխատանքային խումբ |
||
|
Ընդամենը սույն պլանի 3-րդ և 4-րդ կետերով |
620,000.0 | ||||
|
III. Գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման արդյունավետության գնահատում | |||||
|
5․ Անդամ պետություններում գաղտնագրային պաշտպանության |
2025 թվականի IV եռամսյակ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին զեկույցի ներկայացում՝ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
||
|
միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
ըստ անհրաժեշտու-թյան |
անդամ պետություններում գաղտնագրային պաշտպանության միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներով |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
- | |
|
6. Արտադրված տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղելիության ստուգման անցկացում միմյանց միջև և (կամ) փորձնական նմուշի հետ փոխգործակցության ժամանակ | |||||
|
7. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի արդյունքների օգտագործում |
2025 թվականի IV եռամսյակ |
վստահված երրորդ կողմի միջոցներում ԷԹՍ-ի միջոցի և տվյալների փոխանցման պաշտպանված ցանցում անցուղային ծածկագրման միջոցների կիրառում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաշվետվության ներկայացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
||
|
8. Սույն պլանը կատարելու վերաբերյալ հաշվետվության նախապատրաստում |
2026 թվականի I-II եռամսյակներ |
Հանձնաժողով |
|||
* Միջոցառումները կատարված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 և 2019-2020 թվականների միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում։ Ֆինանսավորման ծավալը նշված է փաստացի ծախսերի չափով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|