ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 29 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի «Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառման գիտափորձ անցկացնելու մասին» թիվ 29 կարգադրության 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) «ա» ենթակետում «մինչև 2023 թվականի ավարտը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.
«դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել գիտափորձի արդյունքների մասին 2024 թվականի II եռամսյակում։»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|