ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 մայիսի 2023 թվականի

թիվ 71

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի մասով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »             ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

«Եղանակի կանխատեսման ԵՎ օդերԵՎութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի մասով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մասին

 

1. Հավանություն տալ «Եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի մասով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 90 օրացուցային օր հետո սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի մասով վարչական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի դրույթներով,

Կողմերի և դրանց լիազորված հիդրոօդերևութաբանական պետական ծառայությունների (այսուհետ՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ) վարչական համագործակցության պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտում Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման համար,

ճանաչելով Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև վարչական համագործակցության, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սահմանումները

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկա»՝ հարաբերությունների ամբողջություն, որոնց շրջանակներում Միության յուրաքանչյուր անդամ պետություն Միության մյուս անդամ պետությունների անձանց եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների մատուցման իրավունք է վերապահում՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետով նախատեսված պայմանների հիման վրա.

«օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ»՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ Միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ։

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքը կազմող այլ ակտերով սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագրի առարկան օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման նպատակով Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում ծագող հարաբերություններն են՝ հաշվի առնելով Պայմանագրի և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթները։

Սույն համաձայնագիրը չի շոշափում այն հարաբերությունները, որոնք ծագում են ավիացիայի հիդրոօդերևութաբանական ապահովման, հիդրոօդերևութաբանական գործընթացների վրա ակտիվ ներգործման աշխատանքների իրականացման ժամանակ և հիդրոլոգիայի, ագրոօդերևութաբանության բնագավառում գործունեության իրականացման ժամանակ։

 

Հոդված 3

 

Տեղեկատվության տեղադրումը

 

1. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Կողմերի և (կամ) հիդրոօդերևութաբանական ծառայությունների պաշտոնական կայքերում (այսուհետ՝ կայքեր) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական լեզուներով և ռուսերենով տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնք շոշափում են եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ոլորտում գործունեության հետ կապված հարցերը.

2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին, ներառյալ՝

իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը,

գործունեություն և (կամ) գործողություններ իրականացնելու թույլտվությունների (ներառյալ՝ լիցենզիաները, սերտիֆիկատները և թույլտվությունների այլ տեսակներ) քանակը, անվանումները, տրման ամսաթվերը, համարները և բովանդակությունը։

2. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունը կայքերում։

3. Օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և այդ շուկայի մասնակիցների գործունեության մասին տեղեկատվությունն արդիական վիճակում պահելու համար դրա փոփոխության դեպքում Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայությունները կայքերում թարմացնում են տվյալ տեղեկատվությունն այդպիսի փոփոխություն կատարելու օրվանից 1 ամսվա ընթացքում։

4. Կայքերում տեղադրված ու Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվությունը պետք է պահվի առնվազն 5 տարի։

 

Հոդված 4

 

Տեղեկատվության փոխանակումը

 

1. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն իրականացնում են օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում։

Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայությունները փոխգործակցությունն իրականացնում են խորհրդատվությունների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների միջոցով և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։

2. Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։

3. Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) հարցման հիման վրա իրականացվում է այնպիսի տեղեկատվության տրամադրում, որն անհրաժեշտ է իրենց կողմից սույն համաձայնագրին համապատասխան վարչական փոխգործակցություն իրականացնելու համար։

4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության վրա։

 

Հոդված 5

 

Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման բովանդակությունը

 

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ տեղեկատվության տրամադրման մասին հարցումը (այսուհետ՝ հարցում) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հարցում ներկայացնող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը.

2) հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանումը.

3) հղում սույն համաձայնագրի համապատասխան դրույթներին.

4) հարցում ուղարկելու հիմքը կամ հարցման էության և հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.

5) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների և այլ անձանց անվանումները, որոնց մասով հարցվում է տեղեկատվությունը.

6) հարցման նպատակների և էության համառոտ շարադրանքը.

7) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.

8) տվյալներ այն անձանց մասին, որոնց մոտ ենթադրաբար առկա են հարցվող տեղեկությունները (առկայության դեպքում).

9) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) համաձայնեցմամբ)։

2. Հարցման հիման վրա՝ հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների վերաբերյալ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում).

1) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրամադրած համապատասխան թույլտվությունների գործողությունը դադարեցնելու, կասեցնելու, չեղարկելու մասին.

2) օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին վերահսկելու նոր մեթոդիկաների մասին։

3. Հարցումը ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։

4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։

 

Հոդված 6

 

Հարցման նպատակները

 

Հարցումն իրականացվում է հետևյալ նպատակներով.

մեկ անդամ պետության օդերևութաբանական ծառայություններ ստացողների իրավունքների պաշտպանություն մյուս անդամ պետության օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակցի կողմից դրանք տրամադրվելիս.

օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակցի և օդերևութաբանական ծառայություններ ստացողի կողմից պարտավորությունների կատարում.

անբարեխիղճ գործելակերպի կանխում.

անդամ պետությունների օդերևութաբանական ծառայությունների ծավալների վերաբերյալ արժանահավատ տվյալների փոխանակում.

հարցում ներկայացնող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) կողմից իր լիազորությունների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացում։

 

Հոդված 7

 

Հարցման կատարումը

 

1. Հարցումը կատարվում է հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն գրանցելու օրվանից հետո՝ 20 օրացուցային օրվա ընթացքում։ Սահմանված ժամկետում հարցման կատարումը խոչընդոտող կամ դրա կատարումն ուշացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) հարցումը գրանցելու օրվանից հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում, ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմ (հիդրոօդերևութաբանական ծառայություն) (նշելով պատճառները)։

2. Հարցման պատասխանը տրամադրվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։

 

Հոդված 8

 

Հարցման կատարումը մերժելը

 

1. Հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) իրավասու է ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում.

1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին.

2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անդամ պետության ազգային անվտանգության շահերին.

3) հարցվող տեղեկատվությունը կազմում է առևտրային կամ անդամ պետության օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք.

4) տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու դեպքում հարցում ստացող Կողմը (հիդրոօդերևութաբանական ծառայությունը) հարցումը գրանցելու օրվանից հետո 20 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին գրավոր ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (հիդրոօդերևութաբանական ծառայություն) (նշելով պատճառները)։

 

Հոդված 9

 

Փոփոխություններ կատարելը

 

Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են։

 

Հոդված 10

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 11

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, Կողմերը ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության համար պատասխանատու հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասին։ Այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշված տեղեկատվությունն ուղարկում է մյուս Կողմերին։

3. Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանման փոփոխության և (կամ) նրա գործառույթներն այլ մարմնի (հիդրոօդերևութաբանական ծառայությանը) փոխանցելու դեպքում համապատասխան Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթները փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

 

Կատարված է ___________ քաղաքում ____ թվականի _______ ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության կողմից

Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝

Հիդրոօդերևութա-բանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության կողմից (Ռուսաստանի Դաշնություն)՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան