ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ 3.1.8 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 3.1.8 կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 4 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 3.1.8 կետում կատարվող
1. «Միության տարանցման միասնական համակարգի մասին միջազգային պայմանագրի մշակումը և ընդունումը» դիրքում՝
չորրորդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2025» թվով։
2. «Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարանցիկ համակարգերի հետ Միության տարանցման միասնական համակարգի փոխգործակցության հնարավորության իրագործմանն ուղղված համալիր միջոցների մշակում» դիրքում՝ չորրորդ սյունակի տեքստում, «2022» թիվը փոխարինել «2025» թվով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|