ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2023 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին
1. Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Տերյան Նարեկ Արտյոմի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
|
Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ |
|
Տեր-Գրիգորյան Նինա Գրիգորի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության ԱՀԿ բաժնի գլխավոր մասնագետ |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Կուդելևիչ Դարյա Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի առևտրային բանակցությունների և պաշտպանական միջոցների հարցերով վարչության առաջին քարտուղար |
|
Պրոկոպչուկ Անդրեյ Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առևտրային բանակցությունների և պաշտպանական միջոցների հարցերով վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Ալիմբետովա Ալիյա Նազիմբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրեն |
|
Մալգաժդարով Դուման Բեկմուրատի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի վարչության ղեկավար |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Կիսելյովա՝ Ռիմմա Խաջիմուրատի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարության առևտրային քաղաքականության վարչության պետ |
|
Մակետով Չինգիզ Դույշենկուլի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարի տեղակալ |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | |
|
Գալկինա-Կուլիչյովա Օլգա Յուրիի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետ |
|
Լազար Նատալյա Վասիլիի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի խորհրդատու |
|
Հովհաննիսյան Ավետիս Հովհաննեսի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
բ) նշել բանակցային պատվիրակության հետևյալ անդամների նոր պաշտոնները.
|
Կարապետյան Արտյոմ Էդուարդի՝ |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ |
|
Մայսուրյան Արթուր Մարտինի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ |
|
Աբդիգալի Ազամատ Կայրատուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի գլխավոր փորձագետ |
|
Աշիտով Սերիկ Բատիրժանի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Մակսուտով Նուրբեկ Բեկբոլոտի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար |
|
Օրմոնովա Սիյադատ Ակմատբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարության առևտրային քաղաքականության վարչության՝ ԱՀԿ-ի հարցերով հատվածի վարիչ |
|
Կարպովա Ալեքսանդրա Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ |
|
Ղազարյան Վահագն Ռուդոլֆի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրեն |
գ) բանակցային պատվիրակության կազմից հանել Ն. Կ. Կարապետյանին, Ա. Օ. Հովհաննիսյանին, Վ. Ա. Սիմոնյանին, Վ. Մ. Սերպիկովին, Ե. Վ. Շատոխինային, Ժ. Ե. Ազենովին, Ու. Տ. Բայկադամովային, Է. Տ. Ալիշերովին, Կ. Ե. Կիսելյովային և Օ. Յու. Շիշաևային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |