ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՄԵԿ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով մեկ այլ անդամ պետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների անարգել տեղափոխումն ապահովելու համար պայմաններ ստեղծելու մասին գործողությունների պլանի (ճանապարհային քարտեզ) 1-ին և 2-րդ կետերում՝ չորրորդ վանդակում, «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |