ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2023 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին
Ի գիտություն ընդունելով ««2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 5-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին
Ի գիտություն ընդունելով 2022 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու դիտանցման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության, Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված՝ նորմատիվ իրավական բնույթ ունեցող ակտերի ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգի՝ Եվրասիական տնտեսական միությունում անցկացման համար իրավական հիմքի ձևավորման մասին տեղեկատվությունը, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների II բաժնի 9.1.6 և 9.1.15 ենթակետերի իրագործման շրջանակներում.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները,
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման ընթացակարգի անցկացման համար իրավական հիմքի ձևավորման աշխատանքները Եվրասիական տնտեսական միությունում, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|