ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 մարտի 2023 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
«««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օր հետո սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի մեջ փոփոխություն կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
«բ» ենթակետում «անդամ պետության տարածքում» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը»-«ժ» ենթակետերով՝
«ը) կոնկրետ հիվանդի կենսական ցուցանիշների համաձայն բժշկական օգնություն ցուցաբերելու համար համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա Միության մաքսային տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները.
թ) Միության մաքսային տարածքից արտահանման նպատակով անդամ պետության տարածքում արտադրված և անդամ պետությունների տարածքներում իրացման համար չնախատեսված բժշկական արտադրատեսակները.
ժ) այն բժշկական արտադրատեսակները, որոնք ընդհանուր փաթեթվածքով միավորված (դրանց սպառողական փաթեթվածքների պահպանման պայմանով) և անդամ պետության տարածքում գրանցված, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լրակազմված և բացառապես դրա տարածքում շրջանառության համար նախատեսված բժշկական արտադրատեսակների և դեղապատրաստուկների ամբողջություն են (փաթեթներ, հավաքածուներ, լրակազմեր ու դեղարկղեր)։»։
Հոդված 2
Սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրելու օրվանից։ Այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն, սույն արձանագրությունը կիրառվում է այդ անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման օրվանից:
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ____________ քաղաքում, 202___ թվականի ____________ ___ ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |