ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2020-30.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


21 փետրվարի 2020 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

 թիվ 4 կարգադրությամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների (ճանապարհային քարտեզ)

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Իրագործման ժամկետը

1. «Եվրասիական տնտեսական միության տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Համաձայնագիր) նախագծի մասով տարաձայնությունների կարգավորում, այդ թվում՝ հետևյալ հարցերը՝

ա) տրանսպորտի այն տեսակները, որոնցով փոխադրման դեպքում օգտագործվում են տեխնիկական (տեխնոլոգիական) միջոցներ (էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքներ) (այսուհետ՝ նավիգացիոն կապարակնիքներ)

բ) նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի (այսուհետ՝ հետագծման համակարգ) կիրառման ընդգրկումն ըստ տարածքային սկզբունքի, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքների միջև երրորդ երկրների տարածքներով ապրանքների փոխադրման դեպքում

գ) այն դեպքերը և ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ կիրառվում է հետագծման համակարգը

Համաձայնագրի նախագծի լրամշակում` ըստ տարաձայնությունների կարգավորման արդյունքների Համաձայնագրի նախագծի միջպետական համաձայնեցման իրականացում և, անհրաժեշտության դեպքում` դրա լրամշակում Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացում և Համաձայնագիրնի իրականացում և ր անհրա անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

2020 թվականի
I-II եռամսյակներ
2020 թվականի
III-IV եռամսյակներ
2021 թվականի
I-II եռամսյակներ

2. Անդամ պետություններում հետագծման համակարգի ազգային օպերատորների (այսուհետ՝ ազգային օպերատորներ) սահմանում

անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

անդամ պետություններ

2020 թվականի
I-II եռամսյակներ

3. Ապրանքների մաքսային տարանցման դեպքում հետագծման համակարգի կիրառման մոդելի սահմանում, որով նախատեսվում են անդամ պետությունների միասնական մոտեցումների մշակում հետևյալի մասով՝

առաջարկությունների ներկայացում Հանձնաժողով

անդամ պետություններ

2020 թվականի
I եռամսյակ

ա) այն տեղեկությունների կազմը, որոնք պետք է պարունակի նավիգացիոն կապարակնիքը

Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի II եռամսյակ

բ) ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերի փոխգործակցություն (անմիջապես միմյանց միջև եւ (կամ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ)

գ) նավիգացիոն կապարակնիքների տեղադրում և հանում իրականացնող անձինք (մաքսային մարմինների աշխատակիցներ, լիազորված կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք), ինչպես նաև տեղադրման ու հանման վայրերը

(Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, Միության մաքսային սահմանին, Միության մաքսային տարածքում, ընթացուղում)

դ) նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով տրանսպորտային միջոցի փոխադրման դեպքում (1 կապարակնիք՝ ամբողջ ընթացուղու համար կամ առանձին կապարակնիք՝ յուրաքանչյուր անդամ պետությունում)

ե) ազգային օպերատորների և մաքսային մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը

զ) մաքսային մարմինների՝ ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին մատչելիության ռեժիմը (մաքսային մարմինների մատչելիություն իրենց անդամ պետության ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին կամ բոլոր անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին)

է) մաքսային մարմինների և գործընթացի այլ մասնակիցների գործողությունները նավիգացիոն կապարակնիքներից տարբեր ազդանշաններ ստանալու (անհրաժեշտ ազդանշաններ չստանալու) դեպքում

ը) հնարավոր առավելությունները, որոնք կարող են տրամադրվել անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցներին նավիգացիոն կապարակնիքների օգտագործման դեպքում, այդ թվում՝ մաքսային հսկողության և հսկողության այլ տեսակների (մաքսային ձևականություններ, երաշխիքային մեխանիզմներ «մաքսային տարանցում» ընթացակարգի, տրանսպորտային, կարանտինային բուսասանիտարական, անասնապահական հսկողության (վերահսկողության) դեպքում) կիրառումը դյուրացնելու մասով առաջարկությունները

թ) հայտարարատուի հետ ազգային օպերատորի համատեղ պարտավորությունը մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով, այդ թվում՝ նշված պարտավորության անցումը (սահմանազատումը) մեկ ազգային օպերատորից մեկ այլ ազգային օպերատորի

     

4. Նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող տիպային պահանջների սահմանում (մինչև Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ նախատեսված միասնական պահանջների սահմանումը)

Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի II եռամսյակ

5. Անդամ պետություններում փորձերի (միակողմանի և համատեղ) անցկացում ապրանքների փոխադրման դեպքում նավիգացիոն կապարակնիքների օգտագործման փորձարկման մասով, որոնց արդյունքներըման մասով, որոնհետագծմաննով, որոնց արդյրձերի (միակողմանի և համատեղ) անցկացում ապրանք

փորձերի մասնակիցների տեղեկությունները դրանց անցկացման արդյունքների վերաբերյալ

անդամ պետություններ

2019 թվականի
IV եռամսյակ-2020 թվականի II եռամսյակ (Ղրղզստանի Հանրապետության համար՝ 2019 թվականի IV եռամսյակ-2020 թվականի
III եռամսյակ)

6. Ապրանքների մաքսային տարանցման դեպքում ռիսկերը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցների կիրառման նկատմամբ մոտեցումների միասնականացման մասով հարցերի մշակում

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշում

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

2020 թվականի
I եռամսյակ

7. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրասնպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով պարտավորության կատարման ապահովման կիրառման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի ուղարկում անդամ պետություններ՝ այն միջպետական ընթացակարգերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են դրա ստորագրման համար

Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի
I-II եռամսյակներ

8. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների պատրաստում, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի և հետագծման համակարգի կիրառումն ապահովելու համար (այսուհետ՝ «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն)

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մշակում «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի միջպետական համաձայնեցման իրականացում և, անհրաժեշտության դեպքում` դրա լրամշակում «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացում, և «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի
I-II եռամսյակներ
2020 թվականի
III-IV եռամսյակներ
2021 թվականի
I-II եռամսյակներ

9. Հանձնաժողովի ակտերի և անդամ պետությունների նորմատիվ-իրավական ակտերի մշակում և ընդունում, որոնք ապահովում են հետագծման համակարգի կիրառումն ապրանքների մաքսային տարանցման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված լիազորություններին համապատասխան, այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող տիպային պահանջների սահմանում իրավասության շրջանակներում, որը տրամադրվում է «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ, և նավիգացիոն կապարակնիքներից տարբեր ազդանշաններ ստանալու (անհրաժեշտ ազդանշաններ չստանալու) դեպքում մաքսային մարմինների և գործընթացի այլ մասնակիցների գործողությունների կարգի սահմանում

Հանձնաժողովի ակտեր, անդամ պետությունների նորմատիվ-իրավական ակտեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման օրվանից հետո կես տարվա ընթացքում

10. Հետագծման համակարգի՝ Միության այլ թվային նախագծերի հետ փոխգործակցության (ապրանքների հետագծելիություն, թվային տրանսպորտային միջանցքներ, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթեր և այլն) կազմակերպման մասով առաջարկությունների մշակում

Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի ընդհանուր գործուն ենթակառուցվածքի մոդել

Հանձնաժողով, անդամ պետություններ

2020 թվականի
I-II եռամսյակներ

11. Անդամ պետությունների վարչական օրենսդրությամբ նախատեսված նորմերի մոտարկման մասով աշխատանքների իրականացում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործման հետ կապված մաքսային կանոնները խախտելու համար սահմանված պատժամիջոցների համաչափությունն ապահովելու համար, և զեկույցի ներկայացում Հանձնաժողովի խորհուրդ

անդամ պետությունների զեկույց

անդամ պետություններ

2020 թվականի
IV եռամսյակ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2020, թիվ 24 21.02.2020, թիվ 4
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան