ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՐՁԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2019-30.10.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


28 մայիսի 2019 թվականի

թիվ 19

քաղ. Նուր-Սուլթան

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՐՁԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «մաքսային տարանցում» մաքսային ընթակարգին համապատասխան՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրվող ապրանքների ավտոմոբիլային տարանցիկ փոխադրումների դիտանցման մասով Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում անցկացված փորձերի արդյունքները՝

1. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝ սահմանել նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծելիության համակարգերի ազգային օպերատորներին։

Մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնել անցկացված միջոցառումների արդյունքների մասին։

2. Հանձնաժողովին՝ Միության անդամ պետությունների հետ համատեղ, մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի խորհրդի կողմից քննարկման համար նախապատրաստել Միության մաքսային տարածքով ապրանքների տարանցման միասնական համակարգի ստեղծման մասով «ճանապարհային քարտեզի» միջոցառումների պլանի նախագիծը՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծելիության միասնական համակարգի հիման վրա՝ հաշվի առնելով Միության անդամ պետություններում աշխատանքի առկա փորձը։

3. Խնդրանքով դիմել Միության անդամ պետություններին՝ Հանձնաժողովի մասնակցությամբ՝ հաշվի առնելով ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծելիության առկա համակարգերի օգտագործումը՝ 2019 թվականի III եռամսյակի ընթացքում անցկացնել բազմակողմանի փորձ՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների ավտոմոբիլային տարանցիկ փոխադրումների դիտանցման մասով։

4. Սույն կարգադրության 1-3-րդ կետերի իրագործման արդյունքների հարցը քննարկել Հանձնաժողովի խորհրդի նիստին՝ 2019 թվականի IV եռամսյակում։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով