ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 հունվարի 2023 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 90 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 23 հանձնարարականը կատարելու և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննությունների անցկացման կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է)։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 29-ի «Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման հարցերի վերաբերյալ համաձայնագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խմբի կազմի մասին» թիվ 90 կարգադրությունը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունվարի 24-ի

թիվ 6 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման հարցերով աշխատանքային խմբի

 

Կուշնարև Նիկոլայ Գենադիի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար)

Ռոգոժնիկ Նիկոլայ Նիկոլայի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Հայաստանի Հանրապետությունից՝

Եգանյան Արմեն Ժորայի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

Պարանյան Սամվել Սերգեյի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության արդյունաբերության զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Լեմեխ Պավել Կոնստանտինի՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության արդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսների գլխավոր վարչության պետ

Ցիբուլկո Իգոր Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության շուկայահանման, սակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի պետ

Չեբոտար Յուրի Ադամի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Չերնայա Տատյանա Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ՝ գլխավոր վարչության պետի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աուբակիրովա Ժաննա Տասեմենի՝

«QazIndustry» արդյունաբերության և արտահանման ղազախական կենտրոն» բաժնետիրական ընկերության տնտեսական ինտեգրման տնօրինության ղեկավար

Բայմագանբետովա Այժան Բոլատի՝

««QazTrade» առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության սուբսիդիաների և պաշտպանական միջոցների դեպարտամենտի գլխավոր փորձագետ

Բեյսենբայ Դարխան Բաուրժանի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Զակիր Թեմիրլան Ժակսիբայի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերության բնագավառներում ինտեգրացիոն գործընթացների վարչության ղեկավար

Սիզդիկովա Էլմիրա Ժակսիլիկի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության դեպարտամենտի պաշտպանական միջոցների վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բազիև Արսլանբեկ Տալանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության արդյունաբերության վարչության պետ

Սագինբաև Ելդոս Կայրատի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության թեթև արդյունաբերության վարչության դեղագործական, թղթի, ոսկերչական և կահույքի ոլորտի գլխավոր մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Ամելինա Մարիա Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդական

Կրուգլովա Դարյա Իգորի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների և բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կուզնեցովա Եկատերինա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների և բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի եվրասիական ինտեգրման բաժնի պետ

Ռոմազինա Ալեքսանդրա Անդրեյի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրի ոլորտում միջազգային կոոպերացիայի և լիցենզավորման դեպարտամենտի շուկայի պաշտպանության միջոցների բաժնի պետ

Չուխվիչևա Եկատերինա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ԱՀԿ-ում մասնակցության ապահովման բաժնի առաջատար խորհրդական

Շապոշնիկովա Օլգա Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների և բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի ԱՊՀ երկրների բաժնի խորհրդատու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Լոբաչևսկայա Մարիա Ալեքսանդրի՝

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Մարինչենկո Ալենա Յուրիի՝

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ՄՏՏ անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մշտադիտարկման և զարգացման վերլուծության բաժնի խորհրդատու

Մոլոչկովա Եկատերինա Ալեքսանդրի՝

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի պետի տեղակալ

Պավլովա Մարիա Ալեքսանդրի

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի խորհրդական

Պակ Աննա Յուրիի`

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի խորհրդատու

Ցիբուլնիկ Լյուդմիլա Վիկտորի՝

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի պետ

Շամատրին Իգոր Վիկտորի՝

արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական սուբսիդիաների բաժնի պետի տեղակալ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան