ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎՍՏԱՀՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

21 մարտի 2023 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՎՍՏԱՀՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ վստահված երրորդ կողմի ծառայության փորձնական շահագործման ծրագիրը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) հետ փոխգործակցությամբ անցկացնել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ վստահված երրորդ կողմի ծառայության փորձնական շահագործում՝ սույն կարգադրությամբ հաստատված ծրագրին համապատասխան:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մարտի 21-ի

թիվ 33 կարգադրությամբ

ԾՐԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության փորձնական շահագործման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն ծրագիրը նախատեսված է ինտեգրված համակարգի՝ վստահված երրորդ կողմի ծառայության (այսուհետ՝ ՎԵԿ ծառայություն) փորձնական շահագործման անցկացման ընթացքում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորների կողմից օգտագործման համար:

Սույն ծրագիրը Միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 73 որոշմամբ հաստատված՝ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հայեցակարգի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման շրջանակներում ՎԵԿ ծառայությունը շահագործման մեջ դնելն ապահովելու համար մշակված տեխնիկական փաստաթուղթ է:

2. ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման անցկացման նպատակն է վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի միջև կապակցման և սուբյեկտների փոխգործակցության էլեկտրոնային ձևի դեպքում էլեկտրոնային թվային ստորագրության (այսուհետ՝ ԷԹՍ) վստահության անդրսահմանային տարածքն ապահովող ինտեգրված համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի (ներառյալ՝ վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը որպես հիմնական բաղադրիչ օգտագործող՝ ազգային հատվածների վստահված երրորդ կողմերը) գործառութային ծառայությունների հետ միասին գործառման ստուգման ապահովման կատարելագործումը:

3. ՎԵԿ ծառայության փորձնական շահագործումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ, որոնք վստահված երրորդ կողմի ծառայություններ են մատուցում: «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման շրջանակներում աշխատանքների կատարումն անմիջականորեն ապահովող անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ծառայությունների օպերատորներն են «EKENG» ՓԲԸ-ն (Հայաստանի Հանրապետություն), «Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» ՀՈՒՁ-ը (Բելառուսի Հանրապետություն), «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերությունը (Ղազախստանի Հանրապետություն), Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարությանը կից «Ինֆոկոմ» ՊՁ-ն, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը: Ինտեգրված համակարգի՝ Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի վստահված երրորդ կողմի տեղեկատվական համակարգի տեխնիկական օպերատորի գործառույթներն իրականացնում է «Վոսխոդ» ԴՊԱՀ ԳՀԻ-ն:

Անդամ պետությունների վստահված երրորդ կողմերի այն ենթահամակարգերի լիազորված օպերատորներին խորհրդատվական և մեթոդաբանական օգնության ցուցաբերման համար, որոնց հիմնական բաղադրիչ օգտագործվում է անդամ պետությունների համար վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը (այսուհետ՝ ՎԵԿ էքսպորտային տարբերակ) (Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի հիման վրա տեխնիկական լուծում), փորձնական շահագործմանը մասնակցելու մեջ ներգրավվում են մշակող ԳՏՁ «Կրիպտոսոֆթ»-ի (այսուհետ՝ Կատարող) մասնագետները՝ վստահության ադրսահմանային տարածքի ուղեկցման և զարգացման աշխատանքների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված՝ Ինտեգրված համակարգի գործառման և զարգացման ստեղծման, ապահովման միջոցառումների ծրագրին համապատասխան:

4. Փորձնական շահագործման անցկացումն իրականացվում է 2 ամսվա ընթացքում՝ Հանձնաժողովի կոլեգիայի սույն կարգադրությանը համապատասխան՝ ԳՕՍՏ 34.603-92-ի համաձայն՝ հետևյալ փաստաթղթերի կիրառմամբ.

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

Հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ ծառայությունների և իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հայեցակարգի մասին» թիվ 73 որոշում.

Հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի «Մաքսային միության անդամ պետության և Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միասնական տնտեսական տարածքի ազգային հատվածի մասով տիպային մասնավոր տեխնիկական առաջադրանքի մասին առաջարկություն» (այսուհետ՝ Տիպային մասնավոր տեխնիկական առաջադրանք).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնները հաստատելու մասին» թիվ 5 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 125 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ԾՕՀ «Միմյանց միջև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների լիազորված վստահված երրորդ կողմերի փոխգործակցության ժամանակ տեղեկատվության անվտանգության և խախտողի գործողությունների սպառնալիքների մոդելի հաստատման մասին» թիվ 189 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի մասին» (այսուհետ՝ ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի մասին հիմնադրույթ) թիվ 154 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործառմանը ներկայացվող պահանջների մասին» (այսուհետ՝ վստահության անդրսահմանային տարածքին ներկայացվող պահանջները) թիվ 96 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի ԾՕՀ «Լիազորված վստահված երրորդ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման բանալիների սերտիֆիկատներով ապահովման համար նախատեսված հավաստագրման կենտրոնի գործառման ժամանակ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվության անվտանգության և խախտողի գործողությունների սպառնալիքների մոդելի հաստատման մասին» թիվ 101 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի ԾՕՀ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության գործառման կարգը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՎԵԿ ծառայության գործառման կարգ) թիվ 42 որոշում:

II. Փորձնական շահագործման փուլերը և հիմնական ստուգումները

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործումը բաղկացած է հետևյալ փուլերից.

ինտեգրացիոն և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի շահագործման (օգտագործման) փաստաթղթերի վերլուծություն, որոնց հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը.

ինտեգրացիոն հարթակի միջոցով ՎԵԿ ծառայության ներսում փոխգործակցության ստուգում, ինչպես նաև վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի և վստահության անդրսահմանային տարածքի այլ տարրերի (հարակից համակարգերի) միջև կապակցման կատարելագործում.

տիպային մասնավոր տեխնիկական առաջադրանքի դրույթները և ժամանակի իսկության և կնիքի հաստատման գործառութային ծառայություններին ներկայացվող՝ վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակի մասնավոր տեխնիկական առաջադրանքի պահանջները իրագործող գործառույթների կատարում, համակարգի աշխատանքի վերլուծություն.

փորձարկումների մասին հաշվետվությունների կազմում:

Վստահված երրորդ կողմի իսկության հաստատման ծառայությունը Էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին հիմնադրույթին համապատասխան պետք է կատարի հետևյալ գործառույթները.

էլեկտրոնային փաստաթղթի և ԷԹՍ-ի իսկության ստուգում.

էլեկտրոնային փաստաթղթի ամբողջականության ստուգում.

Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի և անդամ պետությունների ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի այն ԷԹՍ-ի վավերականության ճանաչում, որով ստորագրված է ելից էլեկտրոնային փաստաթուղթը, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրելուց հետո դրանում կատարված փոփոխությունների բացակայության հաստատում և ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան սերտիֆիկատի իրավատիրոջը այն ԷԹՍ-ի պատկանելիության հաստատում, որով ստորագրված է այդ էլեկտրոնային փաստաթուղթը.

Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի և անդամ պետությունների ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի այն ԷԹՍ-ի վավերականության ճանաչում, որոնցով ստորագրված են մտից էլեկտրոնային փաստաթղթերի՝ ԷԹՍ-ի ստուգման արդյունքները, այդ թվում՝ ստուգման արդյունքը ստորագրելուց հետո դրանում կատարված փոփոխությունների բացակայության հաստատում և ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան սերտիֆիկատի իրավատիրոջը այն ԷԹՍ-ի պատկանելիության հաստատում, որով ստորագրված է ստուգման այդ արդյունքը.

ինտեգրացիոն կամ ազգային հատվածից ելնող էլեկտրոնային փաստաթղթի՝ ԷԹՍ-ի ստուգման արդյունքի՝ ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից վստահված երրորդ կողմին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտֆիկատի վրա հիմնված ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ԷԹՍ-ի ստորագրում.

մտից էլեկտրոնային փաստաթղթի՝ ԷԹՍ-ի ստուգման արդյունքի՝ ինտեգրացիոն կամ ազգային հատվածի վստահված երրորդ կողմերին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի վրա հիմնված ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ԷԹՍ-ի ստորագրում.

ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի կողմից կատարվող գործողությունների փաստաթղթավորում.

ԷԹՍ-ի կիրառման իրավաչափության ստուգում.

էլեկտրոնային տվյալների և ԷԹՍ-ի ստուգումների արդյունքներ պարունակող անդորրագրերի ձևավորում, սխալների մասին հաղորդումների տրամադրում (առկայության դեպքում):

ԷԹՍ-ի ստուգման արդյունքում իսկության հաստատման ծառայության կողմից պետք է ստեղծվի տեղեկատվության պահման ծառայության կողմից պահպանվող անդորրագիր:

Իսկության հաստատման ծառայությունը (այսուհետ՝ ԻՀԾ) պետք է աուդիտի մատյանում գրանցի ծառայության կողմից իր գործառույթների իսկության հաստատման կատարման հետ կապված իրադարձությունների մասին տեղեկատվություն:

Ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի ժամանակի կնիքները պետք է համապատասխանեն «Internet Х.509 Public Key Infrastructure Time-Stamp Protocol (TSP)» RFC 3161 ստանդարտին:

Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի կազմում իրագործված ժամանակի կնիքների ծառայությունները (այսուհետ՝ ԺԿԾ) կատարում են ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի կազմում իրագործված ժամանակի կնիքի անհասանելիության դեպքում անդրսահմանային փոխգործակցության ժամանակ ժամանակի կնիքների պահուստային ծառայությունների գործառույթ:

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման ընթացքում փորձարկումների ենթակա են վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի հետևյալ բնութագրերը.

գործառութային ամբողջականություն.

մշակված ծրագրային ապահովման՝ վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակի մասնավոր տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանությունը.

ՎԵԿ ծառայության կազմում վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի աշխատանքի արդյունքների ճշգրտություն:

Փորձարկումների ընթացքում նույնպես պետք է իրականացվեն՝

24/7 ռեժիմում աշխատունակության ստուգում.

վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի բեռնվածքային թեստավորում.

գործառութային ծառայությունների սերվերում խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնման ժամանակի ստուգում:

III. Փորձնական շահագործման օբյեկտի նկարագրություն

5. ՎԵԿ ծառայության գործառութային ծառայությունների փորձնական շահագործումն անցկացվում է ինտեգրված համակարգի ազգային և ինտեգրացիոն հատվածներում, որոնք վստահության անդրսահմանային տարածքին ներկայացվող պահանջների թիվ 1 հավելվածի համաձայն ընդգրկում են էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի (այսուհետ՝ ՓԸԵ) ինտեգրացիոն բաղադրիչի և պետական բաղադրիչների վստահության անդրսահմանային տարածքի հիմնական տարրերը, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի էմուլյատորները: Անդամ պետությունների ազգային հատվածների պաշտպանության ենթահամակարգերի գործառման ստուգումը սույն փորձնական շահագործման առարկա չէ:

6. Կառուցվածքային առումով փորձնական շահագործման օբյեկտը բաղկացած է հետևյալ տարրերից.

Հանձնաժողովի ՓԸԵ ինտեգրացիոն բաղադրիչ.

ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոն.

Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ.

Հանձնաժողովի հավաստագրման կենտրոն.

ինտեգրացիոն անցուղի (շլյուզ).

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ դրա էմուլյատորը (այսուհետ՝ ԷՓՀ էմուլյատոր):

Հայաստանի Հանրապետության ՓԸԵ պետական բաղադրիչ.

ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ, որի հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը.

ազգային հատվածի հավաստագրման կենտրոն (կամ թեստային հավաստագրման կենտրոն).

ինտեգրացիոն անցուղի.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ ԷՓՀ էմուլյատոր:

Բելառուսի Հանրապետության ՓԸԵ պետական բաղադրիչ.

ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ, որի հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը.

ազգային հատվածի հավաստագրման կենտրոն.

ինտեգրացիոն անցուղի.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ ԷՓՀ էմուլյատոր:

Ղազախստանի Հանրապետության ՓԸԵ պետական բաղադրիչ.

ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ.

ազգային հատվածի հավաստագրման կենտրոն.

ինտեգրացիոն անցուղի.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ ԷՓՀ էմուլյատոր:

Ղրղզստանի Հանրապետության ՓԸԵ պետական բաղադրիչ.

ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ, որի հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը.

ազգային հատվածի հավաստագրման կենտրոն (կամ թեստային հավաստագրման կենտրոն).

ինտեգրացիոն անցուղի.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ ԷՓՀ էմուլյատոր:

Ռուսաստանի Դաշնության ՓԸԵ պետական բաղադրիչ.

ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգ.

ազգային հատվածի հավաստագրման կենտրոն.

ինտեգրացիոն անցուղի.

էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ կամ դրա ԷՓՀ էմուլյատոր:

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման համար ստենդի կառուցվածքային սխեման բերված է սույն ծրագրի թիվ 1 հավելվածում:

7. Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի միջև փոխգործակցությունն իրականացվում է ինտեգրացիոն անցուղիների միջոցով: Վստահված երրորդ կողմի ծրագրասարքային համալիրի և ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու միջև փոխգործակցությունը պետք է իրականացվի ըստ MQI հաղորդակարգի (հաղորդումների հերթերի ինտերֆեյս (Message Queue Interface)) կամ HTTPS (հիպերտեքստի փոխանցման անվտանգ հաղորդակարգ (Hypertext Transfer Protocol Secure)) ինտեգրված համակարգի էլեկտրոնային հաղորդման ձևաչափով էլեկտրոնային հաղորդումների օգտագործմամբ: Ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի փոխգործակցությունը ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի հետ իրականացվում է ըստ HTTP հաղորդակարգի: Ինտեգրացիոն հատվածում և փորձնական շահագործման մեջ մասնակցող ինտեգրված համակարգի ազգային հատվածներում ստենդի պատրաստման շրջանակներում գործարկվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի էմուլյատորներ (կամ օգտագործվում են առկա գործող համակարգերը) ԷԹՍ-ով էլեկտրոնային փաստաթղթեր պարունակող էլեկտրոնային հաղորդումների ինտեգրացիոն անցուղի փոխանցելու (ինտեգրացիոն անցուղուց ընդունելու) ապահովման համար: Ագզային հատվածների լիազորված մարմիններին Կատարողի կողմից մատակարարվող ԷՓՀ էմուլյատորը (անհրաժեշտության դեպքում) Windows ՕՀ-ի ներքո գործող ծրագրային միջոց է:

IV. Փորձնական շահագործման անցկացման պայմանները և կարգը

8. Փորձնական շահագործումը ենթադրում է ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի մասնակցություն (քաղ. Մոսկվա, Լետնիկովսկայա փող., շենք 2, շին. 1):

24/7 ռեժիմով փորձնական շահագործման ժամանակահատվածում ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի գործառման ռեժիմ:

Որպես ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնից օգտվող՝ ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորներին ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման ընթացքում անմիջականորեն ստուգումների անցկացման համար Հանձնաժողովում էլեկտրոնային փաստաթղթի ձևով անհրաժեշտ է ստանալ ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի լիազորված մարմնի՝ ԷԹՍ-ի ստուգման բանալիների սերտիֆիկատները՝ ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի մասին հիմնադրույթով սահմանված կարգին համապատասխան, և ապահովել ազգային հատվածներում ստենդի գործարկումը:

Ազգային հատվածների հավաստագրման կենտրոնների կողմից վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի՝ ԷԹՍ-ի բանալիների սերտիֆիկատներով ապահովումը ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի անձնակազմի կողմից իրականացվում է ինքնուրույն:

9. Ազգային հատվածներում վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի գործարկման համար կարող են օգտագործվել ինչպես սեփական մշակման վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերը, այնպես էլ անդամ պետություններում շահագրգիռ մարմիններին (կազմակերպություններին) Հանձնաժողովի կողմից փոխանցվող որպես հիմնական բաղադրիչ՝ վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակի հիման վրա վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերը (ներառյալ՝ գործառութային ծառայությունների դիստրիբուտիվը, փաստաթղթերի լրակազմ փաթեթը, տեխնիկական-աշխատանքային նախագիծը և էլեկտրոնային փաստաթղթերը, տեղակայման և կարգաբերման ցուցումները): Վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակի հիման վրա) և ԷՓՀ էմուլյատորների գործարկումը ինտեգրված համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածներում կատարվում է վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորների ուժերով՝ Կատարողի ներգրավմամբ (անհրաժեշտության դեպքում):

10. Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ինտեգրացիոն հատվածի ԷՓՀ էմուլյատորի համար Հանձնաժողովի ստանդարտի՝ ԷԹՍ-ի ստուգման բանալիների սերտիֆիկատների թողարկումն իրականացվում է Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի օգտագործմամբ:

Ազգային հատվածի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածի ԷՓՀ էմուլյատորի համար ազգային ստանդարտի՝ ԷԹՍ-ի ստուգման բանալիների սերտիֆիկատների թողարկումն իրականացվում է ինտեգրված համակարգի համապատասխան ազգային հատվածի լիազորված հավաստագրման կենտրոնի օգտագործմամբ:

11. Փորձնական շահագործման ընթացքում թույլատրվում է կատարել վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի ծրագրերի և սարքերի կարգաբերում՝ փորձնական շահագործման մատյանում համապատասխան նշում կատարելով:

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման ընթացքում ինտեգրացիոն բաղադրիչի վստահության անդրսահմանային տարածքի տարրերի և ՓԸԵ բաղադրիչների գործառութային դերերի կատարումն ապահովվում է վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորների աշխատակիցների կողմից՝ համաձայն համապատասխան շահագործման փաստաթղթերի:

V. Հաշվետվություն

12. Փորձնական շահագործման ընթացքում ինտեգրված համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի բոլոր լիազորված օպերատորները վարում են փորձնական շահագործման աշխատանքային մատյաններ, որտեղ գրանցվում են տեղեկություններ անցկացված ստուգումների, վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի և ստենդի ծրագրային-տեխնիկական միջոցների գործառման շարունակականության, խափանումների, վթարային իրավիճակների, փաստաթղթերի և տեխնիկական միջոցների ճշգրտումների և տեխնիկական միջոցների կարգաբերման մասին: Տեղեկություններն արձանագրվում են մատյաններում՝ նշելով ամսաթիվը և պատասխանատու անձին:

Մատյանի առաջարկվող ձևը ներկայացված է սույն ծրագրի թիվ 2 հավելվածում: Մատյանը պետք է լինի կարված և ստորագրված վստահված երրորդ կողմի լիազորված անձի կողմից՝ նշելով էջերի քանակը, էջերը՝ համարակալված:

Աշխատանքային մատյանում, որը վարում է վստահված երրորդ կողմի ենթահամակարգի օպերատորը (որի հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը), կարող են դիտողություններ արվել վստահված երրորդ կողմի ենթահամակարգի շահագործման հարմարավետության առնչությամբ:

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման ավարտին ՓԸԵ պետական բաղադրիչների վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին համապատասխան երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են վստահված երրորդ կողմերի փորձնական շահագործման հաշվետվությունները և մատյանները Հանձնաժողով (կամ էլեկտրոնային տեսքով դրա պատճենները)՝ ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման արդյունքների մասին ամփոփ հաշվետվության ձևավորման և Միության ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Փորձնական շահագործման ժամանակահատվածում արգելվում է փորձնական շահագործման ստենդի կազմում օգտագործվող ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի և ՎԵԿ ենթահամակարգերի դեպքերի գրանցման մատյանների մաքրում՝ բացառությամբ մատյանների չափից շատ լցվելու դեպքի: Մատյանի չափից շատ լցվելու դեպքում կատարվում է մատյանի՝ էլեկտրոնային կրիչի վրա պահպանում տեղեկատվական անվտանգության ադմինիստրատորի պարտադիր հսկողությամբ: Փորձնական շահագործման ավարտին էլեկտրոնային մատյանների պարունակությունը նույնպես պահպանվում է հանովի կրիչի վրա:

13. ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման արդյունքներով Հանձնաժողովում ձևավորվում է փորձնական շահագործման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն, որը ներառում է առանձին հավելվածների տեսքով փորձնական շահագործման մեջ ինտեգրված համակարգի ներգրավված բոլոր հատվածների վստահված երրորդ կողմերի լիազորված օպերատորների մասնակցության մասին հաշվետվություններ:

VI. Փորձնական շահագործման կանոնակարգ և արդյունքների ձևակերպում

14. Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի օպերատորների և ազգային հատվածների ուժերով կատարվում է Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի համար ԻՀԾ և ԺԿԾ սերտիֆիկատների թողարկման հարցումների ձևավորում: Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի համար սերտիֆիկատների թողարկման հարցումների ձևավորման նպատակով պարամետրերը ներկայացված են սույն ծրագրի թիվ 3 հավելվածում: Ձևավորված հարցումների փոխանցումն իրականացվում է ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի մասին հիմնադրույթի հավելվածի 9.1 կետին համապատասխան՝ առանց Հանձնաժողով ներկայանալու՝ դիմումի պարզեցված ներկայացման համար սահմանված կարգով:

15. Համակարգային ադմինիստրատորի և սերտիֆիկացման ադմինիստրատորի կողմից իրականացվում է Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի համար սերտիֆիկատների թողարկում: Սերտիֆիկատների թողարկման հարցումների մշակումն իրականացվում է ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի մասին հիմնադրույթի հավելվածի 9.2 կետին համապատասխան: Սերտիֆիկատների թողարկման և դրանց փոխանցման մասին իրավատերերի ծանուցումն իրականացվում է ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի հավելվածի 10.4 կետին համապատասխան:

16. Սերտիֆիկացման ադմինիստրատորի կողմից կատարվում է թողարկված սերտիֆիկատների համապատասխանությունը ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի կանոնակարգի թիվ 1 հավելվածում բերված ձևանմուշներին:

17. Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի օպերատորի կողմից կատարվում է Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի համար ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի ծառայությունների մատչելիության ստուգում: Համակարգային օպերատորի կողմից ստուգվում է հավաստագրման կենտրոնի ծառայությունների աշխատանքի ճշգրտությունը:

18. Ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի օպերատորների կողմից կատարվում է ՎԵԿ ծառայության հավաստագրման կենտրոնի և ազգային հատվածների հավաստագրման կենտրոնի ծառայությունների հասանելիության ստուգում (կատարվում է փորձնական շահագործման մեջ մասնակցող յուրաքանչյուր հատվածի համար): Համակարգային ադմինիստրատորի կողմից ստուգվում է հավաստագրման կենտրոնի ծառայությունների աշխատանքի ճշգրտությունը:

19. Ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի շահագործման (օգտագործման) փաստաթղթերի ստուգումը, որոնց հիմնական բաղադրիչ օգտագործվում է վստահված երրորդ կողմի էքսպորտային տարբերակը, իրականացվում են նշված վստահված երրորդ կողմերի անձնակազմի կողմից ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման ընթացքում ինքնուրույն, վերլուծության արդյունքները պետք է արտացոլվեն հաշվետվություններում:

20. Ինտեգրացիոն հարթակի միջոցով ՎԵԿ ծառայության ներսում փոխգործակցության ստուգումը, ինչպես նաև վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի և վստահության անդրսահմանային տարածքի տարրերի (ինտեգրացիոն անցուղիներով, հավաստագրման կենտրոններով) միջև կապակցման կատարելագործումն իրականցվում է ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման արդյունքների վերլուծության հիման վրա: ՎԵԿ ծառայության կազմում վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի աշխատանքի արդյունքների ճշգրտությունը պետք է վկայի փոխգործակցության՝ ներկայացված պահանջներին համապատասխանության մասին, ինչը պետք է արտացոլվի բոլոր վստահված երրորդ կողմերի հաշվետվություններում:

21. ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման անցկացման ժամանակահատվածում սահմանվում է հետևյալ շաբաթական աշխատակարգը.

Երկուշաբթի՝ կատարվում են ստուգումներ Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) միջև.

Երեքշաբթի՝ կատարվում են ստուգումներ Հանձնաժողովի և Բելառուսի Հանրապետության (այսուհետ՝ ԲՀ) միջև.

Չորեքշաբթի՝ կատարվում են ստուգումներ Հանձնաժողովի և Ղազախստանի Հանրապետության (այսուհետ՝ ՂՀ) միջև.

Հինգշաբթի՝ կատարվում են ստուգումներ Հանձնաժողովի և Ղրղզստանի Հանրապետության (այսուհետ՝ ՂՀ) միջև.

Ուրբաթ՝ կատարվում են ստուգումներ Հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) միջև:

Ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ (շաբաթ և կիրակի օրերի ընթացքում) գործարկվում է Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի միջև վստահելիության բեռնվածքային թեստավորում:

22. Ամեն օր սույն ծրագրի 21-րդ կետին համապատասխան կատարվում են հետևյալ հիմնական ստուգումները.

Աշխատանքային օրվա ընթացքում տարբեր չափի եզակի էլեկտրոնային հաղորդումների (այսուհետ՝ ԷՀ) փոխանակում.

Ազգային հատվածից Հանձնաժողով ԷՀ փաթեթի ուղարկում (1 վայրկ. 1 Մբ չափերի 100 ԷՀ).

Հանձնաժողովից ազգային հատված ԷՀ փաթեթի ուղարկում (1 վայրկ. 1 Մբ չափերի 100 ԷՀ).

Հանձնաժողովի և ազգային հատվածի միջև ԷՀ փաթեթների հանդիպակաց ուղարկում (1 վայրկ. 1 Մբ չափերի 100 ԷՀ).

Ազգային հատվածից Հանձնաժողով ԷՀ փաթեթի ուղարկում (10 վայրկ. 100 հաջորդող ԷՀ, 50՝ 1 Մբ չափի, և 50՝ առավելագույն թույլատրելի չափի (այսուհետ՝ ԱԹՉ)).

Հանձնաժողովից ազգային հատված ԷՀ փաթեթի ուղարկում (10 վայրկ. 100 հաջորդող ԷՀ, 50՝ 1 Մբ չափի, և 50՝ ԱԹՉ).

Հանձնաժողովի և ազգային հատվածի միջև ԷՀ փաթեթների հանդիպակաց ուղարկում (10 վայրկ. 100 հաջորդող ԷՀ, 50՝ 1 Մբ չափի, և 50՝ ԱԹՉ):

Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի և ազգային հատվածների վստահված երրորդ կողմերի ենթահամակարգերի միջև բեռնվածքային թեստավորումը:

Ստուգումների արդյունքները պետք է արձանագրվեն փոխգործակցող կողմերի կողմից վստահված երրորդ կողմերի փորձնական շահագործման մատյաններում (այսուհետ համապատասխանաբար՝ ՎԵԿ, ՎԵԿ ԵՀ):

Հավելված թիվ 1

Ինտեգրված համակարգի

վստահված երրորդ կողմի

ծառայության փորձնական

շահագործման ծրագրի

ՎԵԿ ծառայության փորձնական շահագործման անցկացման օբյեկտի կառուցվածքային սխեմա

Ներմուծեք նկարագրությունը_24302

Հավելված թիվ 2

Ինտեգրված համակարգի

վստահված երրորդ կողմի

ծառայության փորձնական

շահագործման ծրագրի

Փորձնական շահագործման աշխատանքային մատյանի առաջարկվող ձև

Դեպքի ժամանակը

Ենթահամակարգի անվանումը

Կատարվող գործողություն / ստուգիչ առաջադրանք

Կատարման արդյունքը

Դեպքի, խափանման վթարային իրավիճակի նկարագրություն

Օգտատերերի դիտողություններ և առաջարկություններ

1..*

31.03.2023

11:00

Հանձնաժողովի ՎԵԿ

ԲՀ հատված ԷՀ մեկանգամյա ուղարկում

Բարեհաջող

Ուղարկված ԷՀ (<նույնականացուցիչ>) ստացվել է ԲՀ հատվածումՙ

Հաղորդման մշակումը տևել է 5 րոպե

Հավելված թիվ 3

Ինտեգրված համակարգի

վստահված երրորդ կողմի

ծառայության փորձնական

շահագործման ծրագրի

Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ և ազգային հատվածների ՎԵԿ ԵՀ համար ԷԹՍ-ի ստուգման բանալիների սերտիֆիկատների թողարկման հարցումների պարամետրեր

Աղյուսակ 1. Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

ԵՏՀ

Ստորաբաժանումը

ՏՏ

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատային սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատային սերտիֆիկատի ստորագրության բանալու գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 2. Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

ԵՏՀ

Ստորաբաժանումը

ՏՏ

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 3. Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

ԵՏՀ

Ստորաբաժանումը

ՏՏ

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 4. Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

Հանձնաժողովի ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

ԵՏՀ

Ստորաբաժանումը

ՏՏ

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատը

Աղյուսակ 5. ՀՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՎԵԿ ծառայության ՀԿ սերտիֆիկատների կարգավիճակների ստուգման ծառայության օպերատորը

Ընդհանուր անվանումը

ՀՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

<ՀՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՀՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

AM

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 6. ՀՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՀՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

<ՀՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՀՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

AM

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 7. ՀՀ ՎԵԿ ԵՆ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՀՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №2

Կազմակերպությունը

<ՀՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՀՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

AM

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 8. ՀՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՀՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

<ՀՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՀՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

AM

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ժամկետը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 9. ԲՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ԲՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

<ԲՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ԲՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

BY

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 10. ԲՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ԲՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

<ԲՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ԲՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

BY

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտ

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 11. ԲՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ԲՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №2

Կազմակերպությունը

<ԲՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ԲՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

BY

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 12. ԲՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրեր

Ընդհանուր անվանումը

ԲՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

<ԲՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ԲՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

BY

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 13. ՂՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

КZ

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 14. ՂՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KZ

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 15. ՂՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №2

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KZ

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 16. ՂՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KZ

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 17. ՂՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №1

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KG

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 18. ՂՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների առկայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրեր

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KG

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 19. ՂՀ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանում

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №2

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KG

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 20. ՂՀ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՂՀ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

<ՂՀ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

< ՂՀ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

KG

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 21. ՌԴ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՌԴ

Կազմակերպությունը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 22. ՌԴ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ–ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՌԴ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №1

Կազմակերպությունը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Ժամանակի նշումների ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 23. ՌԴ ՎԵԿ ԵՀ իսկության հաստատման ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՌԴ ՎԵԿ ԵՀ ԻՀԾ №2

Կազմակերպությունը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր >

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվը և ժամը)

Սերտիֆիկատի գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (7 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Ստորագրության բանալու գործողության ավարտը

Պարամետրը լռելյայն (3 տարի սերտիֆիկատի գործողության մեկնարկից, սակայն արմատական սերտիֆիկատի գործողության ավարտից ոչ ավելի)

Սերտիֆիկատի նշանակությունը

Իսկության հաստատման ծառայության սերտիֆիկատ

Աղյուսակ 24. ՌԴ ՎԵԿ ԵՀ ժամանակի կնիքների ծառայության ԷԹՍ-ի ստուգման բանալու սերտիֆիկատի հարցման պարամետրերը

Ընդհանուր անվանումը

ՌԴ ՎԵԿ ԵՀ ԺԿԾ №2

Կազմակերպությունը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Ստորաբաժանումը

<ՌԴ ՎԵԿ օպերատոր>

Երկիրը

RU

Սերտիֆիկատի գործողության մեկնարկը

Պարամետրը լռելյայն (ընթացիկ ամսաթիվ և ժամ)