ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 մայիսի 2023 թվական

թիվ 67

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման որոշ հարցերի մասին» որոշման նախագիծը (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման նպատակով տեղեկատվությունների փոխանակման կարգը.

չափանիշների ցանկը, որոնց պետք է համապատասխանեն այլ անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու նպատակով բանկային երաշխիքներ տրամադրող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների երաշխիք տված անձինք:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20    թվականի    ի

թիվ     որոշմամբ

 

ԿԱՐԳԸ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման նպատակով տեղեկատվությունների փոխանակման

 

I. Ընդհանուր դրույթները

 

1 Սույն կարգը մշակվել է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության պրինցիպալի (հավանական մատակարար կամ մատակարար, որին տրվել է բանկային երաշխիքը) անդամ պետության լիազորված մարմնի (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, լիազորված մարմին) կողմից բենեֆիցիարի (պատվիրատու, որի օգտին տրվել է բանկային երաշխիքը) անդամ պետության լիազորված մարմին ուղարկվելիք տեղեկատվության կազմը՝ բենեֆիցիարի անդամ պետության երաշխիք տված անձանց ցանկում երաշխիք տված անձին ներառելու համար, որը տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի վեբ պորտալում, եթե այլ տեղ նախատեսված չէ բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ երաշխիք տված անձանց ցանկ), և երաշխիք տված անձանց ցանկից երաշխիք տված անձին հանելու մասով տեղեկատվությունը, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության փոխանակման կարգը:

2. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են 2014 թվականի մայիսի 29-ի Համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված հասկացությունները։

3. Համաձայնագրի կատարման համար պատասխանատու լիազորված մարմինների փոխգործակցությունը, որի մասին տեղեկատվությունը, համաձայն Համաձայնագրի 7-րդ հոդվածի, անդամ պետությունների կողմից ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, իրականացվում է սույն կարգով նախատեսված տեղեկատվության թղթային կրիչով փոխանակման միջոցով՝ լիազորված մարմնի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ ըստ հասցեների, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։ Մեկ անդամ պետության օրենսդրության համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) փոխադարձ ճանաչումն ապահովվելու դեպքում, մյուս անդամ պետության կողմից այդպիսի փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով:

 

II.Լիազորված մարմինների փոխգործակցությունը երաշխիք տված անձանց երաշխիք տված անձանց ցանկում ընդգրկելիս

 

4. Պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինը Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան երաշխիք տված անձի մասին տեղեկատվությունն ուղարկում է բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմին՝ նշելով երաշխիք տված անձի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը և համարը, որով երաշխիք տված անձը նույնականացվում է որպես անդամ պետության հարկ վճարող:

5. Բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում երաշխիք տված անձին ներառում է երաշխիք տված անձանց ցանկում:

 

III. Լիազորված մարմինների փոխգործակցությունը երաշխիք տված անձանց երաշխիք տված անձանց ցանկից հանելիս

 

6. Երաշխիք տված անձի մասով Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ կամ մի քանի դեպքեր ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինը բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմին է ուղարկում երաշխիք տված անձանց ցուցակից հանելու ենթակա երաշխիք տված անձի մասին տեղեկատվությունը: Այդպիսի տեղեկատվությունը պետք է պարունակի երաշխիք տված անձի մասին տեղեկություններ (լրիվ անվանումը, գտնվելու վայրը և համարը, որով երաշխիք տված անձը նույնականացվում է որպես անդամ պետության հարկ վճարող), ինչպես նաև այն դեպքի (դեպքերի) մասին տեղեկություններ, որը հիմք է՝ երաշխիք տված այդպիսի անձին երաշխիք տված անձանց ցանկից հանելու համար։

7. Բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում երաշխիք տված անձին հանում է երաշխիք տված անձանց ցանկից։

8. Այն դեպքում, երբ բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմինը տեղեկություններ է ստանում Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված երաշխիք տված անձի մասով մեկ կամ մի քանի դեպքեր ի հայտ գալու վերաբերյալ, այդպիսի տեղեկությունները ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդպիսի տեղեկություններն ուղարկում է պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմին՝ նշելով երաշխիք տված անձի մասով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև այն դեպքը (դեպքերը), որը հիմք է՝ երաշխիք տված այդպիսի անձին երաշխիք տված անձանց ցանկից հանելու համար:

Պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմինը սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց վերանայում, որի արդյունքների հիման վրա, այդպիսի տեղեկությունները հաստատվելու դեպքում՝ երաշխիք տված անձի մասին սույն կարգի 6-րդ կետին համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմին՝ երաշխիք տված անձանց ցանկից նրան հանելու համար, կամ տեղեկատվություն՝ այդպիսի տեղեկությունները չհաստատվելու դեպքում, երաշխիք տված անձին երաշխիք տված անձանց ցանկից հանելու հիմքերի բացակայության մասին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20    թվականի    ի

թիվ      որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն չափանիշների, որոնց պետք է համապատասխանեն այլ անդամ պետություններում պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու նպատակով բանկային երաշխիքներ տրամադրող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների երաշխիք տվող անձինք

 

1. Պրինցիպալի անդամ պետության երաշխիք տված անձի մոտ՝ «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի շրջանակներում տրված բանկային երաշխիքի մասով բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրության համապատասխան դատական կարգով հաստատված՝ բենեֆիցիարի նկատմամբ անհիմն չկատարված կամ ոչ լրիվ ծավալով կատարված պարտավորությունների բացակայությունը վերջին 12 ամսվա ընթացքում։

2. Հետևյալ պահանջներին համապատասխանելը՝

ա) երաշխիք տված անձի նորմատիվային կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեքը (մինչև 2030 թվականի հունվարի 1-ը Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված բանկերի համար նորմատիվային կապիտալի (սեփական կապիտալի) առկայության չափը՝ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեքը).

բ) երաշխիք տված անձի կապիտալի բավարարության նորմատիվի նվազագույն արժեքը՝ 12,5 տոկոս։