ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 ապրիլի 2023 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ներպետական համաձայնեցումն իրականացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվանից ոչ ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
նպատակ ունենալով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ստեղծելու ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ,
կիսելով ֆինանսական ծառայություններ սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու ձգտումը,
ընդունելով մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության ապահովման անհրաժեշտությունը,
արտահայտելով շահագրգռվածություն անդամ պետությունների փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունն ամրապնդելու հարցում՝ անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը խթանելու նպատակով,
հիմնվելով իրավահավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա՝ հաշվի առնելով անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսական շահերը,
միմյանց ցուցաբերելով համակողմանի աջակցություն՝ սույն համաձայնագրի իրագործման նպատակներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
բորսա (առևտրի կազմակերպիչ)՝ իրավաբանական անձ, որը մատուցում է արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (պայմանագրերի կնքման, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) կազմակերպված սակարկությունների անցկացման ծառայություններ՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
բրոքեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է բրոքերային գործունեություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
բրոքերային գործունեություն՝ հաճախորդների հանձնարարությունների կատարմանն ուղղված՝ նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացվող գործունեություն՝ կապված արժեթղթերով քաղաքացիաիրավական գործարքների կատարման և (կամ) այնպիսի պայմանագրերի կնքման հետ, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են.
դեպոզիտարիա, կենտրոնական դեպոզիտարիա՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դեպոզիտարային գործունեություն՝ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և (կամ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
դեպոզիտարային գործունեություն՝ արժեթղթերի շուկայում արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման և փոխանցման ծառայությունների մատուցման գործունեություն.
դիլեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դիլերային գործունեություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
դիլերային գործունեություն՝ արժեթղթերի առուվաճառքի գործարքների կատարում և (կամ) այնպիսի պայմանագրերի կնքում, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են՝ իր անունից և իր հաշվին, եթե այդպիսի գործարքների կատարման (պայմանագրերի կնքման) համար պահանջվում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիա (թույլտվություն), որտեղ գրանցված է այդպիսի գործարքները կատարող (պայմանագրերը կնքող) անձը.
բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող կազմակերպված սակարկություններում ուղիղ (անմիջական) մասնակցության հնարավորության ապահովում՝ արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (պայմանագրերի, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) առուվաճառքի պայմանագրերի կնքման համար.
օտարերկրյա հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն անդամ պետության քաղաքացի չէ և օգտվում է բրոքերի ծառայություններից, կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում և օգտվում է բրոքերի ծառայություններից.
քլիրինգ՝ կատարման ենթակա պարտավորությունների սահմանում, որոնք ծագում են կազմակերպված սակարկությունների ժամանակ կնքվող պայմանագրերից, և այդ պարտավորությունների դադարեցման և (կամ) կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի (տեղեկատվության) նախապատրաստում, ինչպես նաև այդ պարտավորությունների կատարման ապահովում.
քլիրինգային գործունեություն՝ գործունեություն՝ ուղղված քլիրինգի իրականացման ծառայությունների մատուցմանը.
քլիրինգային կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է քլիրինգային գործունեություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը.
ազգային հաճախորդ՝ անդամ պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ կամ անդամ պետության տարածքում գրանցված (հիմնադրված) իրավաբանական անձ, որն օգտվում է այդ անդամ պետության տարածքում գրանցված բրոքերի ծառայություններից.
օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ՝ մեկ անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից մյուս անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կամ մյուս անդամ պետության այն բրոքերի համար բացվող հաշիվ, որը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի իրականացնելու դեպոզիտարային գործունեություն.
լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որին, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են բորսաների (առևտրի կազմակերպիչների), բրոքերների, դիլերների, դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների), քլիրինգային կազմակերպությունների գործունեության կարգավորում, լիցենզավորում, հսկողություն, վերահսկողություն իրականացնելու լիազորություններ՝ բացառությամբ այն մարմինների, որոնց վերապահված են լիազորություններ միայն անդամ պետությունների այն տարածքների շրջանակներում, որտեղ ֆինանսական ոլորտում գործում է հատուկ իրավական ռեժիմ:
Սույն համաձայնագրում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
1. Սույն համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող՝ արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության (պայմանագրերի կնքման, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ) թույլտվության ապահովումն է:
2. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետության այն տարածքում գրանցված կամ ստեղծված բրոքերների, դիլերների, բորսաների (առևտրի կազմակերպիչների), քլիրինգային կազմակերպությունների, դեպոզիտարիաների վրա, որի շրջանակներում գործում է հատուկ իրավական ռեժիմ ֆինանսական ոլորտում:
3. Յուրաքանչյուր անդամ պետություն ստեղծում է պայմաններ՝ դիլերային գործունեություն իրականացնելու նպատակով մյուս անդամ պետությունների դիլերների՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության համար, ինչպես նաև մյուս անդամ պետությունների բրոքերների՝ բացառապես ազգային հաճախորդների և օտարերկրյա հաճախորդների շահերից բխող բրոքերային գործունեություն իրականացնելու համար՝ հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ կետի դրույթները:
4. Մեկ անդամ պետության բրոքերների ու դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը տրամադրվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այդ մյուս անդամ պետության տարածքում գրանցված բրոքերներին ու դիլերներին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից տրամադրվող մասնակցության թույլտվության պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։
5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին տրամադրվում է լիցենզիայի (թույլտվության) հիման վրա:
Լիցենզիան (թույլտվությունը) տրամադրվում է այն անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը: Ընդ որում՝ այդպիսի լիցենզիայի (թույլտվության) առկայության փաստի վրա բարեխղճորեն հիմնվող՝ մեկ անդամ պետության բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի ելնելու այն հանգամանքից, որ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որի տարածքում գրանցված է բրոքերը կամ դիլերը, իրականացվել է ստուգում, և բրոքեր ընկերությունում կամ դիլեր ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, դրա շահառու սեփականատերերի և ուղղակի կամ անուղղակի հսկողություն իրականացնող և (կամ) բրոքերի կամ դիլերի մասով էական ազդեցություն ունեցող անձանց մոտ հանցագործություն կատարելու համար չհանված կամ չմարված դատվածության առկայության փաստ չի հայտնաբերվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գրանցված է բրոքերը կամ դիլերը։
6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում՝
1) կազմակերպված սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).
2) դառնալ քլիրինգի մասնակիցներ՝ այն անդամ պետության տարածքում գրանցված քլիրինգային կազմակերպության ծառայությունների օգտագործմամբ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդպիսի կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).
3) ստանալ կազմակերպված սակարկություններին և քլիրինգին մասնակցության տեխնիկական հասանելիություն (այդ տեխնիկական հասանելիությունը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).
4) անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում) բացել համապատասխան հաշիվներ (դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) պահանջները կատարելու պայմանով):
7. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել կազմակերպված սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար հասանելիության ապահովման միջոցով:
8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում՝ արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում (ներառյալ՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում բրոքերային և դիլերային գործառնություններ կատարելը), արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում չարաշահումներին հակազդելու ոլորտում, ներառյալ՝ շուկայի մանիպուլյացիան և ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում, բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում, ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված կանոնների պահպանման պայմանով։
Այն անդամ պետության օրենսդրությամբ (անդամ պետության լիազորված մարմնի կողմից) սահմանվող լիցենզիոն պահանջները, բրոքերային կամ դիլերային գործունեությանը ներկայացվող պահանջներն ու պրուդենցիալ վերահսկողության նորմատիվները, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), չեն տարածվում մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:
Հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցությունն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով (անդամ պետության լիազորված մարմնի կողմից), որտեղ գրանցված է այդ բրոքերը:
9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող՝ մեկ անդամ պետության բրոքերները և (կամ) դեպոզիտարիաները (կենտրոնական դեպոզիտարիան) իրավունք ունեն հաշիվներ բացելու մյուս անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բրոքերը և (կամ) դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որոնց համար բացվել է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, պարտավոր են ապահովել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ դեպոզիտային գործունեությանը ներկայացվող պահանջների կատարումը, որի տարածքում իր գործունեությունն է իրականացնում այն դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որում բացված է այդպիսի հաշիվ:
10. Անդամ պետությունը, հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը, իրավունք ունի որոշակի ժամկետով սահմանելու սահմանափակումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այն երրորդ պետությունների ու տարածքների ռեզիդենտների նկատմամբ, որոնց այդ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ անդամ պետությունների բրոքերներն իրավունք չունեն ծառայություններ մատուցելու այդ անդամ պետության տարածքում։
Բորսան (առևտրի կազմակերպիչը) այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցված ժամկետի ընթացքում, որտեղ այն գրանցված է, սահմանված ընթացակարգով կասեցնում է այն բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը, որը շարունակում է այդ բորսայում (առևտրի կազմակերպչում) իրականացնել բրոքերային գործունեություն՝ երրորդ պետությունների ու տարածքների այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ռեզիդենտների շահերից ելնելով, որոնց նկատմամբ գործում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումները, և վերականգնում է թույլտվությունը անդամ պետության կողմից այդ սահմանափակումները հանվելու կամ անդամ պետության և բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված պահանջները բրոքերի կողմից կատարվելու դեպքում։ Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցվում է միայն բրոքերի կողմից կատարվող՝ այդ հաճախորդների շահերից բխող գործառնությունների մասով։ Ընդ որում՝ մինչև բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելը, նրա կողմից կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտին հասցվեն։
11. Յուրաքանչյուր անդամ պետություն ֆինանսական համակարգի կայունության պահպանման և (կամ) տնտեսական ռիսկերի կանխարգելման համար (բացառիկ դեպքերում) կարող է սահմանել ինչպես այդ անդամ պետության բրոքերների ու դիլերների, այնպես էլ տվյալ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների կողմից արժեթղթերով ու ածանցյալ ֆինանսական գործիքներով տվյալ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններում գործառնությունների կատարման ժամանակավոր հատուկ կարգն ու պայմանները։ Այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է այն դեպքում, երբ դրանց սահմանումը պայմանավորող հանգամանքների գործողությունը կդադարի։
Հոդված 3
Լիազորված մարմիններն անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) ցուցաբերում են աջակցություն բորսաների (առևտրի կազմակերպիչների) միջև փոխգործակցություն սահմանելու գործում, այդ թվում՝ բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով:
Սույն համաձայնագրի իրագործման շրջանակներում մեկ անդամ պետության լիազորված մարմինն աջակցություն է ցուցաբերում մյուս անդամ պետության բորսային (առևտրի կազմակերպչին)՝ այդ բորսայի (առևտրի կազմակերպչի) հարցման հիման վրա՝ իր անդամ պետության օրենսդրության՝ բրոքերներին և (կամ) դիլերներին, ինչպես նաև դեպոզիտարային գործունեությանը ներկայացվող պահանջների հետ կապված այնպիսի հարցերի վերաբերյալ դրան տեղեկատվություն տրամադրելու ձևով, որոնց մասով այդ լիազորված մարմնին վերապահված են կարգավորման և (կամ) հսկողության (վերահսկողության) լիազորություններ։
Հոդված 4
Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի hամաձայնագրին համապատասխան:
Հոդված 5
1. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սահմանում է բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հետևյալ տեղեկատվությունը ներկայացվելու կարգն ու ժամկետները.
1) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության թույլտվության (թույլտվության վերականգնման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
2) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և (կամ) դիլերների մասնակցության թույլտվության կասեցման (դադարեցման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
3) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ունեցող՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.
4) բրոքերների (նրանց հաճախորդների) և մյուս անդամ պետությունների դիլերների կողմից այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում.
5) մյուս անդամ պետությունների բրոքերների կողմից իրենց անդամ պետության օրենսդրության այնպիսի պահանջների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որոնք վերաբերում են բրոքերի՝ հաճախորդների հետ փոխգործակցության կարգին (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում).
6) բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հայտնաբերված՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված պահանջների ու արգելքների՝ մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների կողմից էական խախտումների փաստերի վերաբերյալ։ Խախտումների էական լինելու չափորոշիչները կարող են սահմանվել բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններին և (կամ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը).
7) այլ խախտումների, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) և (կամ) այն անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ, որի տարածքում գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ, 5-7-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), իրականացնում է այդ տեղեկատվության փոխանցումն այն անդամ պետությունների լիազորված մարմիններին, որտեղ գրանցված են բրոքերներն ու դիլերները, հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ։
3. Լիազորված մարմինը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իր պաշտոնական կայքում, հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը.
1) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցման (վերսկսման) կամ մասնագիտական գործունեության կասեցման (վերսկսման) վերաբերյալ՝ նշելով կասեցման (վերսկսման օրը) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
2) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիան (թույլտվությունը) չեղարկելու (գործողությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու) կամ մասնագիտական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ՝ նշելով լիցենզիան (թույլտվությունը) չեղարկելու (գործողությունը դադարեցնելու, ուժը կորցրած ճանաչելու) կամ մասնագիտական գործունեությունը դադարեցնելու ամսաթիվը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
3) արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից առանձին գործառնությունների կատարման արգելքների կամ սահմանափակումների սահմանման վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակման պարտականությունը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ նշելով արգելքի (սահմանափակման) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող 3 օրացուցային օրվանից ոչ ուշ։
4. Լիազորված մարմինը հրապարակում է բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) նկատմամբ կիրառվող այլ միջոցների մասին տեղեկատվությունը, եթե այդ տեղեկատվության հրապարակումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ՝ այդ օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։
Հոդված 6
1. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկատվության հիման վրա իր պետության տարածքում իրավունք ունի անցկացնելու ստուգում՝ մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների գործունեության նկատմամբ։
Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), ստուգումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
2. Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է հաճախորդների հետ փոխգործակցության կարգի մասով այնպիսի խախտում թույլ տված բրոքերը, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ձեռնարկում է խախտումների վերացմանը և (կամ) այդ բրոքերին և (կամ) նշված խախտումը կատարած այլ անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված ազդեցության միջոցներ և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։
3. Այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում, ձեռնարկում է ազդեցության միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդպիսի խախտումներ կատարած բրոքերին կամ դիլերին և (կամ) այլ անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։
Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։
4. Բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի կասեցնելու (դադարեցնելու) մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ այդ բրոքերի կամ դիլերի կողմից բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոնների, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու ոլորտում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
Բորսան (առևտրի կազմակերպիչը) կասեցնում (դադարեցնում) է մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ համապատասխան բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելու (դադարեցնելու) անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնից ստանալու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
5. Սույն համաձայնագրով չնախատեսված այլ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնում ստացվելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ լիազորված մարմինը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) համապատասխան բրոքերին կամ դիլերին և (կամ) նշված խախտումները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։
Նշված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի (ստուգման կազմակերպչի) կողմից, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը՝ այդ լիազորված մարմինների միջև համաձայնեցմամբ, եթե այդպիսի ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։
6. Եթե սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, ընդունվել է որոշում՝ համապատասխան բրոքերին կամ դիլերին և (կամ) այլ անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ, այդ լիազորված մարմինը, համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 14 աշխատանքային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության՝ նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
7. Այն անդամ պետության՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), բորսային (առևտրի կազմակերպչին) ծանուցում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից բրոքերին կամ դիլերին ստուգելու արդյունքների մասին, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը։
Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից խախտում հայտնաբերվելու դեպքում, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, բորսան (առևտրի կազմակերպիչը) իրականացնում է գործողություններ՝ ուղղված բրոքերի կամ դիլերի նկատմամբ ազդեցության միջոցների կիրառմանը, ներառյալ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության կասեցումը (դադարեցումը)։
8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն ստացած՝ մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի կողմից իր նկատմամբ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների կատարումից խուսափելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բրոքերը կամ դիլերը, կիրառում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ ուղղված բրոքերի կամ դիլերի կողմից տվյալ որոշումների կատարման ապահովմանը։
9. Պատասխանատվության միջոցների կիրառման և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և լիազորված մարմինների կողմից ընդունված որոշումների կատարման ապահովման հետ կապված հարցերը, ինչպես նաև սույն համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
Հոդված 7
1. Սույն համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը լիազորված մարմինների կողմից ուսումնասիրվում են համատեղ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Հոդված 8
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից։
Կատարված է __________ քաղաքում 2023 թվականի _______ «_____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |