ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 հունվարի 2023 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »       ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »       ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին

 

1. Ի գիտություն ընդունելով «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ հավանություն տալ նշված զեկույցում շարադրված հետևյալ մոտեցումներին.

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի համաժամանակեցման մասին՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմամբ.

նախաձեռնությունների կառավարման գրասենյակի գործառույթները՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում աշխատանքների իրագործման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանմանը փոխանցելու մասին։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ, հաշվի առնելով սույն կարգադրության 1-ին կետը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգին վերաբերող նորմատիվ իրավական ակտերում։

Ժամկետը՝ 2023 թվականի II եռամսյակ։

4. Սույն կարգադրության կատարման ընթացքի մասին զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան