ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հունվարի 2023 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 23-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Կոստանյան Աննա Ռուբենի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության համակենտրոնացումների, պետական աջակցության և պետական գնումների հսկողության բաժնի պետ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Այուպով Նուրմուհամեդ Նուրլանի՝ |
Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ժարկենով Թիմուր Զեիլի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ |
|
Զակիր Թեմիրլան Ժակսիբաևի՝ |
Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերության ճյուղերում ինտեգրացիոն գործընթացների վարչության ղեկավար |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Կատագանով Մուսա Կատագանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության բիզնես միջավայրի քաղաքականության վարչության պետ |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Դոբկին Ալեքսեյ Գենադիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության եվրասիական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն. |
|
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝ | |
|
Նեստերչուկ Յուլյա Նիկոլայի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն. |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Լ.Վ. Ղազարյանին, Ն.Կ. Կարապետյանին, Ա.Ա. Դոսշչիևային և Ու.Ս. Սուլթանբաևային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |