ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2023-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հունվարի 2023 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« »-ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ փոփոխություններ կատարելու մասին
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| |
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
20 թվականի ի
թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող
1. 4.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
4.10. Միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների արդյունավետ աշխատանքի համար պայմանների ստեղծում |
|
4.10.1. Միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների հետագա զարգացման հայեցակարգի ընդունում |
Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի հետագա զարգացման հայեցակարգի հաստատում |
Կոլեգիայի տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
Միջկառավարական խորհրդի կարգադրություն |
|
համակատարող՝ Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
|
|
| |
Միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի հետագա զարգացման հայեցակարգի հաստատում |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ |
մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
Միջկառավարական խորհրդի կարգադրություն |
| |
համակատարող՝ Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) |
|
| |
»: |
2. 11.7.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
11.7.9. Եվրոպայի խորհրդի դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության, Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների գրանցման տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի և Բժշկական արտադրատեսակների հարցերով զբաղվող՝ կարգավորող մարմինների միջազգային ֆորումի հետ համագործակցության ապահովում |
Եվրոպայի խորհրդի՝ դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության հետ հուշագրի նախապատրաստում և ստորագրում |
Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) |
մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը |
Հուշագիր Եվրոպայի խորհրդի՝ դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով եվրոպական տնօրինության հետ |
|
Բժշկական արտադրատեսակների հարցերով զբաղվող՝ կարգավորող մարմինների միջազգային ֆորումում «տարածաշրջանային ներդաշնակեցմանն ուղղված նախաձեռնություն» կարգավիճակի ստացմանն ուղղված աշխատանքի իրականացում |
|
մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
հաշվետվություն և առաջարկներ |
|
մասնակցություն Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների գրանցման տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի միջոցառումներին |
|
յուրաքանչյուր տարի |
մասնակցության արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկներ |
| |
Դեղապատրաստուկների մշակման և դեղապատրաստուկների որակի ուսումնասիրության բնագավառում Հանձնաժողովի ակտերի և Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների գրանցման տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի առաջարկությունների ներդաշնակեցում |
|
|
| |
»: |
Փոփոխման պատմություն
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |