ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 մայիսի 2023 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԳԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային օրակարգի իրագործմանն ուղղված հետագա միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
« »-ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային օրակարգի իրագործմանն ուղղված հետագա միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային օրակարգի իրագործմանն ուղղված հետագա միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« »-ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային օրակարգի իրագործման հետագա միջոցառումների մասին
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 5 կարգադրության 2-րդ կետի երկրորդ պարբերության մասի՝ հաշվի առնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ մինչև 2027 թվականը զարգացման նպատակային ծրագրի 12-րդ կետում շարադրված սկզբունքներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միության թվային հարթակի փուլային ձևավորումը, և ի գիտություն ընդունելով «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի փետրվարի 3-ի կարգադրության կատարման ընթացքի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին»՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝
ա) հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա ենթակառուցվածքային ապահովման՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու շրջանակներում նախաձեռնությունների մշակման առաջնահերթությունների նպատակահարմարությունը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների հավելված),
բ) ակտիվացնել շրջանառության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման աշխատանքը (այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ):
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերում զեկուցել սույն կարգադրության կատարման ընթացքի մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |