ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 մարտի 2023 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023-2024 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և այդ մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին:

2. Նախատեսել՝

գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում, որոնց արժեքը չի գերազանցում 10 միլիոն ռուբլին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների կամ Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենների կողմից՝ համապատասխան դեպարտամենտների գործունեությունը կարգավորող Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հետ համաձայնեցմամբ.

գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրերի կնքում, որոնց արժեքը գերազանցում է 10 միլիոն ռուբլին, Հանձնաժողովի կոլեգիայի անդամների կողմից։

3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝ ապահովել կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի  մարտի 14-ի

թիվ 22 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023-2024 թվականների գիտահետազոտական աշխատանքների

 

ԳՀԱ-ի թեման

Կատարման ժամկետը

I. Փոխանցիկ գիտահետազոտական աշխատանքներ

 

Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

 

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ինֆլյացիոն գործընթացների մոդելավորմանը ներկայացվող մոտեցումների կառուցում»1

2022-2023 թվականներ

2. ԳՀԱ «Հաջողված միջազգային փորձի հիման վրա ԵԱՏՄ «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակում»1

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 2 ԳՀԱ

 

Կոլեգիայի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար)

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման կանոնների նախագծի լրամշակում, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային միանալու մասին պայմանագրի ձևերի նախագծերի և կանոնակարգերի մշակում»1

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 1 ԳՀԱ

 

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

1. ԳՀԱ «Էլեկտրաէներգիայի քանակի և որակի պարամետրերի (ցուցանիշների) չափումների չափագիտական ապահովման կազմակերպման մասով միջազգային մոտեցումների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մոտեցումների վերլուծությունն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմաններին միջպետական հատման կետերում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման ժամանակ էլեկտրաէներգիայի քանակի և որակի պարամետրերի (ցուցանիշների) չափումների մասով պահանջների սահմանման վերաբերյալ նախագծի մշակում»1

2022-2023 թվականներ

2. ԳՀԱ «Ջրային և օդային միջավայրերում վինիլացետատի զանգվածային խտության որոշման տիրույթում չափումների կատարման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրա հիման վրա օդային և ջրային միջավայրեր վինիլացետատի հիմքով մանածագործական նյութերից և պոլիմերներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող վինիլացետատի միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային խտության միավորներով, որոշման մեթոդիկայի մշակում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով տվյալ ցուցանիշի նկատմամբ սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման նպատակով»1

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ ըստ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի՝ 2 ԳՀԱ

 

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Մեկանգամյա օգտագործման պոլիմերային արտադրատեսակների առանձին տեսակների ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու նպատակահարմարության սոցիալ-տնտեսական վերլուծության նախապատրաստում»2

 2022-2023 թվականներ

Ընդամենը՝ ըստ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի՝ 1 ԳՀԱ

 

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության իրավիճակի համալիր վերլուծություն և տվյալ ոլորտներում անդամ պետությունների մրցունակությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների մասով առաջարկների մշակում»1

2022-2023 թվականներ

Ընդամենը՝ ըստ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ ըստ փոխանցիկ աշխատանքների՝ 7 գիտահետազոտական աշխատանք

 

II. Նոր սկսվող գիտահետազոտական աշխատանքներ

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ

1. ԳՀԱ «Սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը, ինչպես նաև այդ իրավունքների պաշտպանության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ձեռնարկվող միջոցների արդյունավետությունը գնահատելու նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման մեթոդիկայի մշակում»1

2023-2024 թվականներ

Ընդամենը՝ ըստ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի՝ 1 ԳՀԱ

 

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

1. ԳՀԱ «Մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածում համաշխարհային տնտեսությունում տեխնոլոգիական ձևափոխման և նոր մարտահրավերների պայմաններում Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավոր սցենարների էֆեկտների ուսումնասիրություն»1

2023-2024 թվականներ

Ընդամենը՝ ըստ Առևտրային քաղաքականության դեպարտամենտի՝ 1 ԳՀԱ

 

Ընդամենը՝ ըստ նոր սկսվող աշխատանքների՝ 2 գիտահետազոտական աշխատանք

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 9 գիտահետազոտական աշխատանք

 

 

1 ԳՀԱ արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին։

2 ԳՀԱ արդյունքները քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին կից՝ Գիտատեխնիկական խորհրդի նիստին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան