ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 մայիսի 2023 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի մայիսի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 3-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում («Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ հոդվածի 1-րդ կետում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 331 ենթակետ.
«331) «էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք»՝ պարտադիր վճար, որը գանձվում է մաքսային մարմինների կողմից՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու կապակցությամբ.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 471-473 կետեր.
«471) «էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ.
472) «ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք նախատեսված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար այն գործարքի շրջանակներում, որի կողմերից մեկը ֆիզիկական անձ է։ Նշված գործարքին չի դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքը.
473) «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրային հարթակներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցի ռեսուրսների օգտագործմամբ՝ անդամ պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և օտարերկրյա անձի միջև գործարքի կամ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող (ժամանակավորապես գտնվող) ֆիզիկական անձի և անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակներում, և որոնք Միության մաքսային տարածքով տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից՝ այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձանց հասցեով։ Նշված գործարքներին չեն դասվում ֆիզիկական անձանց միջև գործարքները.».
2) 7-րդ հոդվածի 4-րդ կետում «օգտագործման ապրանքներ» բառերից հետո ավելացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ» բառերը.
3) 13-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում «37-43-րդ գլուխներով» բառերը փոխարինել «37-431 գլուխներով» բառերով.
4) 29-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «37-րդ գլխով» բառերը փոխարինել «37-րդ և 431 գլուխներին համապատասխան (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով)» բառերով․
5) 38-րդ հոդվածում՝
6-րդ կետի 2-րդ պարբերությունում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 3096 հոդվածի 17-րդ կետում» բառերով.
18-րդ կետում «օգտագործման ապրանքների» բառերից հետո ավելացնել «, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերը.
6) 46-րդ հոդվածում՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք։».
լրացնել հետևալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով վճարման ենթակա են էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ հարկերը։
էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 431 գլխին համապատասխան:
Սույն գլխի և սույն Օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 431 գլխով նախատեսված դեպքերում։».
7) 52-րդ հոդվածում՝
2-րդ կետի 3-րդ ենթակետում «և 309-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածի 3-րդ կետում և 3096 հոդվածի 17-րդ կետում» բառերով.
3-րդ կետը «հայտարարագիր,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր» բառերով.
8) 53-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3097 հոդվածի 4-րդ կետը:» բառերով.
9) 54-րդ հոդվածում՝
1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 14-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.
2-րդ կետի 1-ին ենթակետում «և 309-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներով, 3096 հոդվածի 15-րդ կետով և 3097 հոդվածով» բառերով.
10) 55-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
11) 57-րդ հոդվածի 1-ին կետում «և 309-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 309-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 17-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.
12) 58-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար և ձևակերպվում են այդ մաքսային ընթացակարգով, սույն Օրենսգրքի 309 6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարելու ժամանակ» բառերով.
13) 67-րդ հոդվածի 2-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
14) 71-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
15) 72-րդ հոդվածում՝
1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 14-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.
2-րդ կետի 1-ին ենթակետում «և 295-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներով, 3096 հոդվածի 15-րդ կետով և 3097 հոդվածով» բառերով.
16) 73-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը «ապրանքների մեկ հայտարարագրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար» բառերով.
17) 74-րդ հոդվածի 1-ին կետում «և 295-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «, 295-րդ հոդվածներին, 3096 հոդվածի 17-րդ կետին և 3097 հոդվածին» բառերով.
18) 76-րդ հոդվածի 4-րդ կետը «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
19) 82-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն կետի երկրորդ պարբերության դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով այդ ապրանքների հայտարարատուի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում։».
20) 83-րդ հոդվածի 6-րդ կետում «և 281-րդ հոդվածի 8-րդ կետով» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 8-րդ կետով և 3094 հոդվածի 1-ին կետով» բառերով.
21) 84-րդ հոդվածում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետ.
«21. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 4295 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները։».
3-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն Օրենսգրքի 4295 հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ այդ պատասխանատվությունը կրում է էլեկտրոնային առևտրի օպերատորը».
22) 92-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «պատճենը,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը և դրա պատճենը» բառերով, «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով, «ապրանքների այդ հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը» բառերով.
23) 104-րդ հոդվածում՝
1-ին կետի առաջին պարբերությունում «և 281-րդ հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «, 281-րդ հոդվածի 2-րդ կետով և 3092 հոդվածի 2-րդ կետով» բառերով.
4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով.
24) 105-րդ հոդվածում՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր։».
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման ժամանակ օգտագործվում է սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված դեպքերում։».
25) 108-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
«15) սույն Օրենսգրքի 30910 հոդվածում նշված՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտագրված արժեքը հաստատող փաստաթղթերը։».
26) 109-րդ հոդվածում՝
10-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները «հայտարարագրում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
լրացնել հետևալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետ միասին դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին չեն ներկայացվում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝
1) թղթային կրիչով էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ներկայացում սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքում (դրա հետ միասին մաքսային մարմին ներկայացվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ).
2) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։».
27) 111-րդ հոդվածի 3-րդ կետում «կամ տրանսպորտային միջոցի հայտարարագրի» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրի և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով.
28) 112-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «և տրանսպորտային միջոցի հայտարարագրում» բառերը փոխարինել «, տրանսպորտային միջոցի հայտարարագրում և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում» բառերով.
29) 114-րդ հոդվածում՝
8-րդ կետում «պետք է իրականացվի» բառերը փոխարինել «, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը պետք է իրականացվեն» բառերով.
9-րդ կետը «օգտագործման,» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի» բառերով.
30) 118-րդ հոդվածում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 կետ.
«51. Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ներկայացված են տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված 2 և ավելի էլեկտրոնային առևտրի ապրանքների մասին, ապա մաքսային մարմինն իրականացնում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողումը, որոնց առնչությամբ պահպանվել են սույն Օրենսգրքի 3095 հոդվածի 1-ին կետով նախատեսված բացթողման պայմանները, եթե անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
Այն դեպքում, երբ փոխադրողի կողմից (մեկ անհատական բեռնագրով) առաքվող մեկ ուղղությամբ կամ մեկ միջազգային փոստային ուղղությամբ տեղափոխվում է էլեկտրոնային առևտրի մի քանի ապրանք, սույն կետի դրույթները կիրառվում են, եթե համապատասխան ուղղությամբ գտնվող բոլոր ապրանքների մասով պահպանվել են սույն Օրենսգրքի 3095 հոդվածի 1-ին կետով նախատեսված բացթողման պայմանները։».
7-րդ կետում «և պաշարների» բառերը փոխարինել «, պաշարների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների» բառերով, «և 37-39-րդ գլուխներով» բառերը փոխարինել «, 37-39-րդ գլուխներով և 3095 հոդվածով» բառերով.
31) 119-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությունում «կամ մաքսային ներկայացուցչին» բառերը փոխարինել «, մաքսային ներկայացուցչին կամ էլեկտրոնային առևտրի օպերատորին» բառերով.
32) 136-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար։
«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 3097 հոդվածին համապատասխան.».
33) 155-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով.
«41. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3096 հոդվածով սահմանված առանձնահատկությունները։».
34) 156-րդ հոդվածի 2-րդ կետի 1-րդ ենթակետում՝
«, իսկ սույն Օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն Օրենսգրքի» բառերով.
լրացնել «, ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները՝ այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)» բառերը.
35) 157-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «, իսկ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները պետք է ձևակերպվեն այն մաքսային ընթացակարգերով, որոնք կիրառվում են սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար» բառերով.
36) 161-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է սույն Օրենսգրքի 3096 հոդվածին համապատասխան։».
37) 162-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականությունն առաջանում, դադարում է կամ ենթակա է կատարման՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 14-19-րդ կետերին համապատասխան:».
38) 256-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են սույն Օրենսգրքի 431 գլխով։».
39) V բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43 1 գլխով.
«Գլուխ 43 1
Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները
Հոդված 309 1. Էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ
1. Սույն գլխով սահմանվում են էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու, Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու և օգտագործելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների առանձնահատկությունները, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ապրանքների և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսային վճարների կիրառումը։
Միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման կարգի և պայմանների առանձնահատկությունները, ներառյալ՝ այդ ապրանքների բացթողման պայմանները, Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններ կատարելու կարգի առանձնահատկությունները և այդ ապրանքների հետ կապված մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները, հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3098 հոդվածի 5-րդ կետը, կարող են սահմանվել Հանձնաժողովի կողմից։
2. Միության մաքսային տարածք ներմուծված այն ապրանքները, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվել են սույն գլխով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի ու պայմանների առանձնահատկությունների կիրառմամբ, դրանց բացթողումից հետո չպետք է օգտագործվեն կոմերցիոն գործունեության մեջ։
Նշված ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործելու փաստերի հայտնաբերման դեպքում «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում գործարքի կողմ հանդիսացող և այդ ապրանքները կոմերցիոն գործունեության մեջ օգտագործող ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում հայտնաբերվել է այդ ապրանքների օգտագործումը։
3. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ցանկը և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների այն կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ սույն գլխի դրույթները չեն կիրառվում։ Այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:
4. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու համար, և որոնց սեփականատերն անդամ պետության անձ է։ Այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ սույն Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:
Հոդված 3092. Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները
1. Մաքսային հայտարարագրի ներկայացման հետ կապված մաքսային գործառնությունները սույն Օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից կատարվող այլ մաքսային գործառնություններ, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն անցկացնելիս կատարվում են՝
1) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ այն անձի կողմից, որը, սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, իրականացնում է այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը.
2) ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), ինչպես նաև սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես եկող էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։
2. Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործելու համար ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային մարմինների կողմից ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման սույն գլխով նախատեսված կարգով և պայմաններով՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 3093 հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի։
3. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվելու ու օգտագործվելու համար ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 3096 հոդվածով սահմանված առանձնահատկությունները, իսկ Միության մաքսային տարածքից դուրս բերելու համար՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։
Հոդված 3093. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։
2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում, սենքերում (սենքերի մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (սենքեր, հրապարակներ)), որոնք էլեկտրոնային առևտրի օպերատորներին են պատկանում սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության իրավունքով։
Թույլատրվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ժամանակավոր պահպանումը, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվում են էլեկտրոնային առևտրի մեկ օպերատորի կողմից՝ էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի՝ սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության իրավունքով պատկանող կառույցներում (սենքերում, հարթակներում)։
3. Ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունն առաջանում է, դադարում է և ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան, իսկ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան։
4. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում։
5. Եթե մինչև սույն օրենսգրքի 101-րդ հոդվածով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումն ու մյուս մաքսային գործառնությունները չեն կատարվել սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված անձի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի այդ ապրանքները կարող են մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային տարածքից արտահանվել էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ առանց մաքսային հայտարարագրման և առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ կարող են ձևակերպվել «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվության ստացման և ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու՝ այդ օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով։
Հանձնաժողովը կարող է սահմանել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ:
Հոդված 3094. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը
1. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարատու կարող են հանդես գալ 16 տարին լրացած այն ֆիզիկական անձինք, որոնք այդ ապրանքներն ստացողներն են։
Սույն օրենսգրքի 3093 հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարատուն էլեկտրոնային առևտրի օպերատորն է։
2. Որպես ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների հայտարարատու, որոնք ձևակերպվում են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով և այլ մաքսային ընթացակարգերով՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերին ու 5-րդ կետին համապատասխան ավարտելու համար, հանդես է գալիս էլեկտրոնային առևտրի օպերատորը։
3. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների, ինչպես նաև ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված, այդ թվում՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերում ու 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ։
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է տարանցման հայտարարագրի օգտագործմամբ։
Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ մաքսային հայտարարագրի լրացման կարգը սահմանելիս։
4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կամ այն անձի կողմից, որը, սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու։
5. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, ինչպես նաև սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերին և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։
Հոդված 3095. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը
1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ՝
1) էլեկտրոնային առևտրի ապրանքների համար վճարվել է մաքսատուրք՝ սույն գլխին համապատասխան.
2) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
3) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման դիմաց մաքսավճարները վճարվել են, եթե այդ վճարները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և դրանց վճարման ժամկետը սահմանվել է մինչև ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցումը։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը պետք է ավարտված լինի սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում դրանց բացթողման պահից։
Հոդված 3096. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները
1. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը կիրառվում է սույն Օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։
2. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումն իրականացվում է այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում (սենքերում, հրապարակներում)։
3. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների հետ կատարվող՝ սույն Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործառնությունները կատարելու իրավունք ունի էլեկտրոնային առևտրի օպերատորը։
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար փոստային կապի նշանակված օպերատոր հանդիսացող՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից թույլատրվում է միջազգային փոստային առաքանիների ձևավորման գործառնությունների կատարումը։
4. Մինչև սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝
1) Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերելուց հետո «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով.
2) Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ ընթացակարգով այն անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք փոխադրման համար, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.
3) Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները էլեկտրոնային առևտրի այն օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, որն ընդգրկված է այն անդամ պետության էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան.
4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը, անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմինների կողմից ճանաչվելով.
5) Հանձնաժողովի և (կամ) անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքներն ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալն ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ։
5. Նախքան սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները, այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ձևավորված միջազգային փոստային առաքանիներում պարունակվող ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով։
6. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված այլ մաքսային ընթացակարգերով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով։
7. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ իրավաբանական անձը պարտավոր է՝
1) Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք են բերվել՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը, և գտնվում են կառույցներում (սենքերում, հրապարակներում) կամ սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ դուրս են բերվել այդ կառույցներից (սենքերից, հրապարակներից), «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքները ձեռք բերելու ամսին հաջորդող ամսվա 15-ը.
2) Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և կառույցներում (սենքերում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ձեռք չեն բերվել ֆիզիկական անձանց կողմից՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել՝ սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով, կամ սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտն ապահովել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում։
8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետները լրանալուց հետո, իսկ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների:
9. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել դրանցում նշված ժամկետներում, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ժամկետները լրանալուն պես դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների։
10. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների դուրսբերումը կառույցներից (սենքերից, հրապարակներից)՝ նախքան սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, թույլատրվում է այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձին դրանք հասցնելու նպատակով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմնին ծանուցելուց հետո։
11. Այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրային հարթակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի ժամանակ նախատեսված է ձեռքբերումից հետո դրանց վերադարձի հնարավորությունը, էլեկտրոնային առևտրի օպերատորն ապահովում է այդ ապրանքների վերադարձի հնարավորությունը` նախքան սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետի լրանալը՝ Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում կամ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով դրանց նույնականացման պայմանով:
Էլեկտրոնային առևտրի վերադարձված ապրանքները ենթակա են տեղադրման կառույցներում (սենքերում, հրապարակներում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Էլեկտրոնային առևտրի օպերատորն էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձի մասին մաքսային մարմնին անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով պարտավոր է ծանուցել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ։
12. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան մաքսային մարմնին ծանուցելուց հետո ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ։
Սույն կետի առաջին պարբերությունում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության ապրանքների կարգավիճակը կորցնում են կառույցներում (սենքերում, հրապարակներում) դրանք տեղադրելու պահից՝ սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան։
13. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու համար էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից պետք է ներկայացվի «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների ձեռքբերման ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ նախքան էլեկտրոնային առևտրի ապրանքների նշված հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը լրանալը սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան կատարվել է էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձ։
Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում նշված ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողումը մերժելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի մոտ առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից:
15. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի մոտ դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.
1) սույն հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ու 5-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, այդ թվում՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.
2) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.
3) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելը և (կամ) դրանք բռնագանձելը՝ սույն հոդվածի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդպիսի էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն Օրենսգրքին համապատասխան, վրա է հասել այդ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը.
5) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը մերժելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության առնչությամբ.
6) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների բացթողումը չեղարկելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության մասով.
7) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
8) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.
9) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։
16. Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։
17. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
1) մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
2) եթե սույն հոդվածի 13-րդ կետում նշված ժամկետների ընթացքում Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ այդ ժամկետների վերջին օրը.
3) մինչև սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ առանց սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմնին ծանուցման, Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները կառույցներից (սենքերից, հրապարակներից) դուրս բերելու դեպքում՝ այդ ապրանքների դուրսբերման օրը, իսկ եթե այդ օրը պարզ չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը։
18. Սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման։
Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ։
Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:
Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:
19. Սույն հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի կամ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից արգելապահվելու դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից (ամբողջությամբ կամ մասամբ) հետո մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 3097. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը
1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը՝ սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։
2. Սույն օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.
1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
3) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
4) մաքսային հայտարարագրի հետկանչ, սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման չեղյալ ճանաչում՝ սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
5) էլեկտրոնային առևտրի ապրանքների բռնագրավում կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
6) մաքսային մարմնի կողմից սույն Oրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում.
7) էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնում կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը։
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով։
Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը։
5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները։
Հոդված 3098. Մաքսատուրքերի կիրառումը և մաքսատուրքերի վճարման պարտավորության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային ապրանքների մասով
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքով հարկման օբյեկտ են համարվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները։
2. Պայմանավորված Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներով և կիրառվող դրույքաչափերի տեսակներով՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով դրանց հաշվարկման բազա է համարվում այդ ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր)։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է սույն Օրենսգրքի 30910 հոդվածին համապատասխան։
3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափը որոշում է Հանձնաժողովը։ Մաքսատուրքի այդ միասնական դրույքաչափը կարող է որոշվել՝ ելնելով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից։
4. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող նորմերի սահմաններում, որոնք ավելի խիստ են, քան Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը։
5. Էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են այդ ապրանքների ստացող հանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց հասցեով, արտահանվում են Միության մաքսային տարածքից առանց մաքսատուրքերի վճարման, եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից այդ ապրանքներն արտահանվում են։
Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը, ապա այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերով հարկվող օբյեկտը, այդ ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարեցման հանգամանքները, այդ պարտավորության կատարման ժամկետներն ու կարգը, այդ տուրքերը վերադարձնելու և բռնագանձելու կարգը։
6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Միության մաքսային տարածք նորմուծվող և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային վճարները կիրառվում են սույն Օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան։
7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը։
8. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափեր։
Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդ վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։
9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափի կիրառմամբ վճարման և (կամ) բռնագանձման ենթակա մաքսատուրքի գումարը որոշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման համար բազայի և մաքսատուրքի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով։
10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության կատարման պահը (վճարման օրը), էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների և այլ դրամական միջոցների (փողերի) վերադարձման (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն Օրենսգրքի 6-10-րդ գլուխներին համապատասխան։
11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք վճարողները այն անձինք են, որոնց մոտ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է սույն Օրենսգրքի 3099 հոդվածին համապատասխան։
12. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։
13. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին, որին, սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
14. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության արժույթով, որին, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
15. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման ձևերն ու եղանակները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որին այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքն անկանխիկ կարգով վճարելու դեպքում և վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (փողի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների փոխանցման հանձնարարության կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։
16. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման դեպքում սույն Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված մաքսատուրքերը չեն վճարվում։
17. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։
18. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է վճարողի կողմից։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը նաև այլ անձանց կողմից կատարվելու հնարավորություն։
19. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը կատարվում է այն վճարելով սույն Օրենսգրքի 3099 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն հոդվածին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափերով։
Սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր՝ սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձը կատարվում են այն անդամ պետությունում, որտեղ սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 3099 հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ստացել է այն հանգամանքների վրա հասնելը հաստատող փաստաթուղթ, որոնց դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է:
20. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով ու ժամկետներում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարողին ուղարկում է սահմանված ժամկետում այդ մաքսատուրքի գումարները չվճարելու մասին ծանուցում՝ բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
Նշված ծանուցման ձևը, այդ ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
21. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի չվճարման փաստը հայտնաբերելու դեպքում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, և որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ սույն հոդվածին համապատասխան։ Նշված դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում։
22. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը սույն հոդվածի 20-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմինը, սույն Օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված այդ մաքսատուրքի բռնագանձմանը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 23-27-րդ կետում նշված առանձնահատկությունները։
23. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներին են դասվում սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները:
24. Ի հավելումն սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, որոնց համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք չի վճարվել, այդ ապրանքների մասով այդպիսի մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարեցվում է։
25. Սույն հոդվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը։
26. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում.
1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը, լրացել է.
2) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.
3) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է այդ մաքսատուրքը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 3099 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.
4) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 24-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.
5) այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի մոտ, սույն Օրենսգրքին համապատասխան, առաջացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորություն, կամ նրան մահացած հայտարարելը (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունում նշված անձի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում).
6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը:
27. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը բռնագանձվում է սույն Օրենսգրքի 69-րդ հոդվածում նշված մաքսային մարմինների կողմից։
Հոդված 309 9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջանում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից։
2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար հետևյալ հանգամանքները վրա հասնելու դեպքում.
1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության կատարում և (կամ) դրա բռնագանձում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված և սույն Օրենսգրքին համապատասխան վճարման ենթակա չափերով.
2) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողում, որոնք, սույն Օրենսգրքի 3098 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման.
3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարելու ժամկետը.
4) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բռնագրավում կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
5) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում մաքսային մարմնի կողմից՝ կապված մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
6) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչ՝ կապված այդ մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
7) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ կապված մինչև այդ արգելապահումն առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
8) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանում, ժամանակավոր պահպանման հանձնում կամ սույն Օրենսգրքին համապատասխան բացթողում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել սույն Օրենսգրքի 3095 հոդվածին համապատասխան՝ կապված մինչև այդ որոշումը կայացնելն առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
9) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի չվճարման փաստի հայտնաբերում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն Օրենսգրքի 3098 հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
10) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցների չկիրառում՝ սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ այդ մաքսատուրքի այն գումարի առնչությամբ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի։
3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ներմուծվող (ներմուծված) միևնույն ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է մի անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների վրա հասնելը հաստատելուն ուղղված՝ մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:
4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 3098 հոդվածին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված գումարների չափով։
5. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման (էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման)՝ մինչև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը։
6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ Միության մաքսային սահմանով ապօրինի եղանակով տեղափոխելու դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը հաշվարկվում է սույն Օրենսգրքի 3098 հոդվածին համապատասխան։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ այդ մաքսատուրքի՝ ավելի վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքին համապատասխան:
Հոդված 30910. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը
1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հայտագրվում է այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված չեկերի, հաշիվների, բանկային վճարային փաստաթղթերի ու այլ փաստաթղթերի մեջ նշված՝ դրանց վերջնական արժեքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, իսկ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում՝ նաև էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակից ստացված՝ այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված տեղեկությունների հիման վրա (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)։
2. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը պետք է հայտագրվի հավաստի, քանակապես որոշելի և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա։
3. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը, և հայտագրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի արտահանվող ապրանքների արժեքի որոշումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ։
4. Մաքսային հսկողության արդյունքներով մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա որոշում է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը հետևյալ դեպքերում.
1) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում այդ ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայությունը կամ այդ փաստաթղթերի բացակայությունը.
2) այն ապրանքներն էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների հետ նույնականացնելու անհնարինությունը, որոնց վերաբերյալ տեղեկությունները պարունակվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում.
3) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով չի հաստատվում էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների արժեքի մասին տեղեկությունների հավաստիությունը.
4) հայտագրվել է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ նույնանման ապրանքների շուկայական արժեքի համեմատ զգալիորեն ավելի ցածր արժեք։
5. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն մաքսային մարմինը կարող է օգտագործել նաև նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները։
6. Մաքսային հայտարարագրում իրականացնող անձն իրավունք ունի ապացուցելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք հայտագրվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։
7. Սույն հոդվածի կիրառման նպատակներով «նույնանման ապրանքներ» ասելով պետք է հասկանալ այնպիսի ապրանք, որը համադրելի պայմաններով ձեռք է բերվել կամ վաճառքի համար առաջարկվում (առաջարկվել) է «Ինտերնետ» ցանցում՝ էլեկտրոնային առևտրային հարթակներում, ունի ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ներմուծվող ապրանքի բնութագրերին մոտ բնութագրեր, այսինքն՝ ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքի հետ համադրելի է ըստ իր ապրանքային նշանի, նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական և այլ բնութագրերի։
Մաքսային կարգավորման մասին անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության օգտագործման առանձնահատկությունները՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշելիս։».
40) 311-րդ հոդվածում՝
երրորդ պարբերությունը «դրանք հետադարձ ներմուծելիս» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքներ կարգավիճակ,» բառերով.
յոթերորդ պարբերությունը «պահպանման համար օգտագործվող» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների պահման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող» բառերով.
41) 319-րդ հոդվածի 1-ին կետը «անմաքս առևտրի խանութների» բառերից հետո լրացնել «, սույն օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցների, սենքերի (սենքերի մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի)» բառերով.
42) 379-րդ հոդվածի 1-ին կետը «7-րդ կետով» բառերից հետո ավելացնել «, 3096 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.
43) 384-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով.
«61. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող է սահմանվել, որ մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված մտավոր սեփականության այն օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանը, որոնք ներառված են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման, ինչպես նաև կարող են սահմանվել այդ միջոցների կիրառման դեպքերն ու առանձնահատկությունները։
Եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքների մասով սահմանվի մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառում, ապա այդ միջոցները չպետք է ձեռնարկվեն իրավատիրոջ կողմից արտադրված ապրանքների նկատմամբ կամ նրա համաձայնությամբ։».
44) 397-րդ հոդվածում՝
1-ին կետում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողներ» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ և էլեկտրոնային առևտրի օպերատորներ» բառերով.
2-րդ կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով.
4-րդ կետի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «, 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 4293 հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով.
45) 399-րդ հոդվածում՝
16-ին կետում՝
առաջին պարբերության մեջ՝
«Այն դեպքում, երբ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձը միաժամանակ գործունեություն է իրականացնում (հավակնում է գործունեության իրականացմանը) որպես մաքսային ներկայացուցիչ, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր, ինչպես նաև այն դեպքում, երբ» բառերով.
«և (կամ) մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.
«407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին» բառերից հետո լրացնել «, 4292 հոդվածի 4-րդ կետին,» բառերը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 - 13 ենթակետեր.
«11) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.
12) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.
13) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 ենթակետ.
«31) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ ենթակետեր.
«5) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.
6) մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր.
7) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր։».
17-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.
46) լրացնել հետևյալ բովանդակությամբ 601 գլուխ.
«Գլուխ 601
Էլեկտրոնային առևտրի օպերատորը
Հոդված 4291. Էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեությունը
1. Էլեկտրոնային առևտրի օպերատորն էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով կատարում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից այն ընդգրկվել է էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում՝ մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնություններն իրականացվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից այդ ապրանքների հայտարարատուների անունից։
2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների՝ անմիջապես մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը նրանց տրամադրելու պայմաններ:
Հոդված 4292. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները
1. Որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝
1) սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով, այդ թվում՝ միջազգային փոստային փոխանակման վայրերում (հաստատություններում) գտնվող կառույցներ, սենքեր (սենքի մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) ունենալը, որոնք նախատեսված են էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (սենքեր, հրապարակներ))։ Եթե կառույցները (սենքերը, հրապարակները) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ գտնվում են վարձակալության տակ, ապա այդ կառույցների (սենքերի, հրապարակների) նկատմամբ վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի առնվազն 1 տարի ժամկետով կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ցանկացած այլ ժամկետով.
2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանվող չափով.
3) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ հետևյալի բացակայությունը.
սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների, տույժերի վճարման չկատարված պարտավորություն.
իրավաբանական անձի նկատմամբ սնանկության գործընթաց հարուցելու փաստեր.
4) մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի հետ փոխգործակցություն ապահովող տեղեկատվական համակարգի առկայություն կամ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով մաքսային մարմնի հետ էլեկտրոնային առևտրի օպերատորի փոխգործակցության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակի առկայությունը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների, այդ ապրանքների հետ կատարված գործառնությունների և այդ ապրանքները ձեռք բերած անձանց վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու նպատակով.
5) էլեկտրոնային առևտրի օպերատորի քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայությունը, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով։
2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու լրացուցիչ պայմաններ:
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է այդ անձի հաստիքակազմում առնվազն 2 աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:
4. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման չափը սահմանում է Հանձնաժողովը։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափը գերազանցող չափ, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից իր գործունեության ոլորտը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ սահմանափակումը։
Հոդված 4293. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերը
1. Էլեկտրոնային առևտրի օպերատորին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու հիմքերն են՝
1) էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից սույն Օրենսգրքի 4295 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-11-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները չկատարելը.
2) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 3098 հոդվածի 20-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը չկատարելը, ինչպես նաև տույժերը, տոկոսները ժամկետում չվճարելը, եթե դրանց վճարման ժամկետը սահմանված է սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ.
3) էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու մասին դիմումը.
4) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.
5) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի։
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ հիմքեր՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար:
Հոդված 4294. Էլեկտրոնային առևտրի օպերատորի իրավունքները
1. Իր գործունեությունն իրականացնելիս էլեկտրոնային առևտրի օպերատորն իրավունք ունի էլեկտրոնային առևտրի ապրանքներն ստացող ֆիզիկական անձանցից, էլեկտրոնային առևտրային հարթակներից պահանջելու մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ և այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է սույն Օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը:
2. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորն ունի սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին կետում նշված իրավունքները, ինչպես նաև իրավասու է կատարել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված այն մաքսային գործառնությունները, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածով:
3. Էլեկտրոնային առևտրի օպերատորն իրավունք ունի իր գործունեության ոլորտը սահմանափակելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ։
Հոդված 4295. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է՝
1) պահպանել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 2-րդ կետին համապատասխան.
2) չհրապարակել, իր և (կամ) իր աշխատողների կողմից սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել էլեկտրոնային առևտրի ապրանքներն ստացող ֆիզիկական անձանցից և էլեկտրոնային առևտրային հարթակներից ստացված՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
3) իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնել այդ տեղեկությունները փոփոխվելու օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.
4) ապահովել կառույցներում (սենքերում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանվածությունը.
5) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.
6) պահպանել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների օգտագործման պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով.
7) վարել ժամանակավոր պահպանման հանձնված և կառույցներում (սենքերում, հրապարակներում) գտնվող՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն այդ ապրանքների մասին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8) վարել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (սենքերից, հրապարակներից) դուրս բերված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (սենքերից, հրապարակներից) դուրս բերված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
9) թույլ չտալ էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատող չհանդիսացող կամ այդպիսի կառույցներում (սենքերում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտք գործել կառույցներ (սենքեր, հրապարակներ)՝ առանց մաքսային մարմինների թույլտվության.
10) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ կառույցներում (սենքերում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մոտ մուտք գործելու հետ.
11) մաքսային մարմինների հետ իրականացնել փոխգործակցություն՝ սույն Օրենսգրքի 4292 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգի միջոցով.
12) կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ:
2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է՝
1) ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների մասով՝ ապահովել դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.
2) էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի կողմից ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այդ իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առևտրի այդ մյուս օպերատորին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այդ իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարումն ապահովելու անհրաժեշտության մասին.
3) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Ֆիզիկական անձանց շրջանում իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ ավարտել սույն Օրենսգրքի 3096 հոդվածի 7-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը։
3. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարում է էլեկտրոնային առևտրի օպերատորը, ապա նա պարտավոր է կատարել սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։ Մաքսային վճարների վճարումը կատարվում է հայտարարատուի դրամական միջոցների (փողերի) հաշվին:
Նշված դեպքում հայտարարատուն չի կատարում սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։
4. 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մաքսային գործառնությունների կատարման դեպքում էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։ Մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքներ ձեռք բերած ֆիզիկական անձի դրամական միջոցների (դրամի) հաշվին։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պարտականությունները չկատարելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտագրելու, ինչպես նաև անվավեր փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար էլեկտրոնային առևտրի օպերատորը կրում է պատասխանատվություն՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:».
447) 436-րդ կետի 22-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրողների ռեեստրում» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով, «կամ մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.
48) 449-րդ հոդվածի 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նախքան Միության շրջանակներում այն միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով Միության մաքսային մարմնի տարածքում ցանկացած մաքսային մարմնի թույլ է տրվում ապրանքների հայտարարագիր, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝
1) ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝
այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցված է կամ որի տարածքում մշտապես բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս անդամ պետության՝ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը, ինչպես նաև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում նշված օտարերկրյա անձը.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ կամ չորրորդ պարբերությունում կամ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված օտարերկրյա անձը.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները և սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս այդ անձը:
2) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝
1) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձը, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն անձի կողմից, որը, սույն Օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել (գրանցվել) է էլեկտրոնային առևտրի օպերատոր հանդիսացող անձը, և որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձը, եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։».
49) 464-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է յուրաքանչյուր անդամ պետությունում այդ ապրանքների հայտարարատու ֆիզիկական անձանց անունից և հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչների կողմից՝ էլեկտրոնային առևտրի առաջին օպերատորին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ներառելու օրվանից 6 ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան 2023 թվականին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում:»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ____________ քաղաքում 20_______ թվականի ________ ____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |