ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 մայիսի 2023 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 7 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
« »-ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« »-ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերի զարգացման ժամանակ տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման մասին» թիվ 7 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրության մեջ կատարվող
1. Նախաբանում «այսուհետ՝ անդամ պետություններ» բառերը փոխարինել «այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ» բառերով։
2. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատել կից ներկայացվող՝ 2017-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։»։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով՝
«11 Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝
ա) սույն կարգադրության 2-րդ կետում նշված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ՝ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանին համապատասխան՝ վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն ապահովելու համար նախատեսված՝ Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրագործումը 2017-2025 թվականներին.
բ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար Միության համապատասխան ֆինանսական տարվա բյուջեում Հանձնաժողովի կողմից նախատեսվող միջոցների հաշվին ապահովել նախագծի իրագործման ֆինանսական ապահովումը.
գ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեության ապահովման և զարգացման նպատակով ապահովել նախագծի արդյունքների օգտագործումը։»։
4. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) ղեկավարությամբ Հանձնաժողովին կից ստեղծել նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):»:
5. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Նախագծի իրագործման արդյունքներով՝
ա) Հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ 2025 թվականին ապահովել նախագծի շրջանակներում մշակված՝ Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների փորձնական նմուշների և դրանց մասով կոնստրուկտորական փաստաթղթերի (ներառյալ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) փոխանցումը՝ անդամ պետություններում այդ միջոցների ինքնուրույն արտադրությունը կազմակերպելու նպատակով, այդ թվում՝ նշված փորձնական նմուշների և փաստաթղթերի արտահանումը Հանձնաժողովի նստավայրի պետության տարածքից և ներմուծումը անդամ պետությունների տարածքներ.
բ) Հանձնաժողովին՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում զեկուցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին անդամ պետություններում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների արտադրությունը կազմակերպելու հնարավորության մասին՝ անդամ պետությունների բյուջեների միջոցների և այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին.
գ) Հանձնաժողովին՝ նախապատրաստել և 2026 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել նախագծի ավարտի մասին հաշվետվություն, որը տեղեկատվություն է պարունակում սույն կարգադրությամբ հաստատված պլանի կատարման և նախագծի իրագործման համար հատկացված՝ Միության բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ։»։
6. 7-րդ կետում «Եվրասիական տնտեսական միության» բառերը փոխարինել «Միության» բառով։
7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 2017 - 2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման միջոցառումների պլանով («ճանապարհային քարտեզով»)՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
2017-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
|
I. Տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստում և տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված այն միջոցների ցանկի սահմանում, որոնք ենթակա են մշակման Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ համապատասխանաբար՝ գաղտնագրային պաշտպանության միջոցներ, Միություն) | |||
|
1. Գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակման հայեցակարգի նախապատրաստում, այդ միջոցների ցանկի սահմանում, տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելների և տեխնիկական առաջադրանքների մշակում (այդ միջոցների յուրաքանչյուր տեսակի համար՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով տեղեկատվությունը փոխանցելիս դրա անվտանգությունն ապահովելու նպատակով) |
2017-2018 թվականներ |
գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակման հայեցակարգ, գաղտնագրային պաշտպանության միջոցների ցանկ, տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելներ, տեխնիկական առաջադրանքներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով, գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, աշխատանքային խումբ) |
|
II. Գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակում | |||
|
2. Ապարատային-ծրագրային համալիրի տեխնիկական պայմանների, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի և փորձնական նմուշների մշակում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով և տվյալների փոխանցման այլ ուղիներով պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին չդասվող՝ գաղտնի բնույթի տեղեկությունների անդրսահմանային պաշտպանված փոխանակում կազմակերպելու համար (օգտագործելով բաժանորդային (նախնական) ծածկագրման տեխնոլոգիան) |
2019-2022 թվականներ |
տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, փորձնական նմուշներ (6 հատ), փորձագիտական գնահատման արդյունքներով եզրակացությունից քաղվածք, փորձարկումների արձանագրություններ և ակտեր, աշխատանքային խմբի արձանագրություն |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
|
3. Վստահված երրորդ կողմի միջոցներում էլեկտրոնային թվային ստորագրության միջոցի (այսուհետ՝ ԷԹՍ-ի միջոց) գործառույթների իրագործման համար մասնագիտացված ապարատային-ծրագրային գաղտնագրային մոդուլի մշակում, այդ թվում՝ |
|||
|
ա) նախնական որոշումների մշակում և համաձայնեցում՝ ԷԹՍ-ի միջոցի ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակում |
2023 թվականի III-IV եռամսյակներ |
մասնավոր տեխնիկական առաջադրանք, էսքիզային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
|
ԷԹՍ-ի միջոցի ապարատային և ծրագրային բաղադրիչների կազմի սահմանում փոխգործակցության գաղտնագրային ալգորիթմների և արձանագրությունների ընտրություն |
|||
|
ԷԹՍ-ի մշակվող միջոցին ներկայացվող պահանջների արդիականացում և լրացում ԷԹՍ-ի միջոցի ստեղծման էսքիզային նախագծի մշակում |
|||
|
բ) տեխնիկական-աշխատանքային նախագծում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ տեխնիկական-աշխատանքային նախագծի նյութերի մշակում ծրագրային ապահովման և կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարում, ինչպես նաև փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարում, այդ թվում՝ ԷԹՍ-ի միջոցի հատուկ ծրագրային ապահովման առանցքային համակարգի, ծրագրային, ապարատային միջոցների և աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում ԷԹՍ-ի միջոցի նախնական փորձարկումների ծրագրի և մեթոդիկաների մշակում և համաձայնեցում, ստուգիչ օրինակների և ստուգիչ առաջադրանքների մշակում |
2024 թվականի I-II եռամսյակներ |
տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, փորձնական նմուշներ (12 հատ), փորձարկումների ծրագիր և մեթոդիկաներ, ստուգիչ օրինակ և ստուգիչ առաջադրանքներ, հատուկ տեխնիկական առաջադրանք, ԷԹՍ-ի միջոցից օգտվելու կանոնների նախագիծ, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
ՀՀանձնաժողով, աշխատանքային խումբ |
|
ԷԹՍ-ի միջոցի գաղտնագրային, ինժեներական-գաղտնագրային և հատուկ հետազոտությունների (այսուհետ՝ թեմատիկ հետազոտություններ) անցկացման հատուկ տեխնիկական առաջադրանքի մշակում և համաձայնեցում օգտվողի կանոնների նախագծի մշակում ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների պատրաստում |
|||
|
գ) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում՝ |
2024 թվականի III եռամսյակ - 2025 թվականի II եռամսյակ |
շտկված աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, լրամշակված փորձնական նմուշներ (12 հատ), փորձարկումների ծրագրեր և մեթոդիկաներ, փորձարկումների արձանագրություններ և ակտեր, փորձնական նմուշների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
|
նախնական փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ նախնական փորձարկումների անցկացում աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի շտկում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների |
|||
|
ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների լրամշակում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների |
|||
|
ԷԹՍ-ի միջոցի թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) տիպային ծրագրի և մեթոդիկաների մշակում և համաձայնեցում |
|||
|
փորձնական նմուշների ուղարկում Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ), թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) անցկացում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|||
|
շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) արդյունքների՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման ծրագրի և մեթոդիկաների մշակում և համաձայնեցում |
|||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում |
|||
|
դ) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների և դրանց մասով աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի (ներառյալ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ անդամ պետություններում այդ միջոցի ինքնուրույն արտադրությունը կազմակերպելու հարցի մշակման համար |
2025 թվականի III եռամսյակ |
գաղտնագրային պաշտպանության միջոցների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, ընդունման-փոխանցման ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
|
ե) ԷԹՍ-ի միջոցի փորձնական նմուշների պետական փորձաքննության (համապատասխանության գնահատման, սերտիֆիկացման) անցկացում (անհրաժեշտության դեպքում) |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տեղեկատվության անվտանգության պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացության և (կամ) համապատասխանության սերտիֆիկատի ստացում |
անդամ պետություններ, աշխատանքային խումբ |
|
4. Տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար գաղտնագրային պաշտպանության ծրագրային-ապարատային միջոցի մշակում (այսուհետ՝ գաղտնագրային անցուղի)՝ |
|||
|
ա) էսքիզային նախագծում՝ մշակվող գաղտնագրային անցուղուն ներկայացվող տեխնիկական պահանջների արդիականացում |
2023 թվականի III-IV եռամսյակներ |
մասնավոր տեխնիկական առաջադրանք, էսքիզային նախագծի բացատրագիր, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ |
|
գաղտնագրային անցուղու ապարատային և ծրագրային բաղադրիչների կազմի, ինչպես նաև դրա գործունեության համար անհրաժեշտ այլ ծրագրային և տեխնիկական միջոցների կազմի և բնութագրերի սահմանում գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի կառուցման սկզբունքների, դրա հատուկ ծրագրային ապահովման կառուցվածքի նկարագրություն |
2024 թվականի I-III եռամսյակներ |
||
|
բ) տեխնիկական-աշխատանքային նախագծում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացում՝ |
գաղտնագրային անցուղու հատուկ և ընդհանուր համակարգային ծրագրային ապահովում, տեխնիկական առաջադրանք, տեխնիկական փաստաթղթեր (տեխնիկական-աշխատանքային նախագծի բացատրագիր, գաղտնագրային անցուղու գնովի արտադրատեսակների ամփոփագիր, գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի նկարագրություն), կոնստրուկտորական փաստաթղթեր (գաղտնագրային անցուղու մասնագիր և ընդհանուր տեսքի գծագիր, դրա տեխնիկական պայմանները, գաղտնագրային անցուղու ծրագրային ապահովման մասնագիր, համակարգային ծրագրավորողի ձեռնարկ, գաղտնագրային անցուղու հատուկ և ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման հավաքման հրահանգներ, ծրագրային ապահովման ելակետային ծածկագրեր), շահագործման փաստաթղթեր (գաղտնագրային անցուղու տեղեկամատյան (ֆորմուլյար), գաղտնագրային անցուղուց օգտվելու կանոններ, շահագործման ձեռնարկ, ադմինիստրատորի ձեռնարկ, նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ) |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ | |
|
գաղտնագրային անցուղու առանցքային համակարգի և գաղտնագրային սխեմայի, գաղտնագրային անցուղու հատուկ ծրագրային ապահովման կառուցվածքային և ֆունկցիոնալ սխեմաների մշակում |
|||
|
ապարատային հարթակի մասնագրի կազմում | |||
|
գաղտնագրային անցուղու ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման կազմի սահմանում | |||
|
գաղտնագրային անցուղու ընդհանուր համակարգային ծրագրային ապահովման հետազոտում և ադապտացում | |||
|
գաղտնագրային անցուղու հատուկ ծրագրային ապահովման մշակում | |||
|
թեմատիկ հետազոտությունների անցկացման համար տեխնիկական, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերի, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքի մշակում | |||
|
գ) գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների ստեղծում, թեմատիկ հետազոտությունների և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում՝ |
2024 թվականի III եռամսյակ - 2025 թվականի II եռամսյակ |
գաղտնագրային անցուղու փորձնական նմուշներ (16 հատ), փորձագիտական գնահատման արդյունքներով եզրակացությունից քաղվածք, փորձարկումների ծրագրեր և մեթոդիկաներ, փորձնական նմուշների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, փորձարկումների արձանագրություն և ակտ, աշխատանքային խմբի արձանագրություն, տեխնիկական ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
|
գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների պատրաստում | |||
|
նախնական փորձարկումների անցկացման համար կարգաբերման-գործարկման աշխատանքներ | |||
|
նախնական փորձարկումների անցկացում | |||
|
շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ նախնական փորձարկումների արդյունքների | |||
|
գաղտնագրային անցուղու թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) տիպային ծրագրի և մեթոդիկաների մշակում և համաձայնեցում |
|||
|
փորձնական նմուշների ուղարկում անդամ պետություններ, թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) անցկացում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|||
|
շահագործման փաստաթղթերի և հատուկ ծրագրային ապահովման լրամշակում՝ ըստ թեմատիկ հետազոտությունների (սերտիֆիկացման փորձարկումների) արդյունքների՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|||
|
ընդունման-հանձնման փորձարկումների անցկացման ծրագրի և մեթոդիկաների մշակում և համաձայնեցում |
|||
|
ըընդունման-հանձնման փորձարկումների անցկացում |
|||
|
դ) գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների, դրանց մասով աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթերի և բանալիների գեներացման կենտրոնի (ներառյալ ծրագրային ապահովման ելակետային ծածկագրերը) ուղարկում անդամ պետություններ՝ անդամ պետություններում գաղտնագրային անցուղու ինքնուրույն արտադրությունը կազմակերպելու հարցի մշակման համար |
2025 թվականի III եռամսյակ |
տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների արտահանման (ներմուծման) թույլտվության ստացում, ընդունման-փոխանցման ակտ |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
|
ե) գաղտնագրային անցուղու փորձնական նմուշների պետական փորձաքննության (համապատասխանության գնահատման, սերտիֆիկացման) անցկացում (անհրաժեշտության դեպքում) |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տեղեկատվության անվտանգության պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացության և (կամ) համապատասխանության սերտիֆիկատի ստացում |
անդամ պետություններ, աշխատանքային խումբ |
|
5. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի արդյունքների օգտագործում |
2025 թվականի III-IV եռամսյակներ |
վստահված երրորդ կողմի միջոցներում ԷԹՍ-ի միջոցի և տվյալների փոխանցման պաշտպանված ցանցում անցուղային ծածկագրման միջոցների կիրառում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
III. Գաղտնագրային պաշտպանության միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործման արդյունավետության գնահատում | |||
|
6. Անդամ պետություններում գաղտնագրային պաշտպանության միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
2025 թվականի IV եռամսյակ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին զեկույցի ներկայացում՝ անդամ պետություններում գաղտնագրային պաշտպանության միջոցների արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներով |
Հանձնաժողով, աշխատանքային խումբ, անդամ պետություններ |
|
7. Սույն պլանը կատարելու վերաբերյալ հաշվետվության նախապատրաստում |
2026 թվականի I-II եռամսյակներ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաշվետվության ներկայացում |
Հանձնաժողով»: |