ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
11 մայիսի 2023 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.12.4 կետին և Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի միջոցառումների պլանի 6-րդ կետին համապատասխան (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված ծրագրի հավելված),
հաշվի առնելով, որ սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը երաշխավորվում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ Միություն) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը կարգավորող իրավական ակտեր մշակելիս հաշվի առնել էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր մոտեցումները, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/files/depsanmer/zpp_e-commerce.pdf:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|