ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

16 մայիսի 2023 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա 

ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քիմիական պարարտանյութերի արտադրության ոլորտում միջճյուղային համագործակցության և կլիմայական օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի («ճանապարհային քարտեզ») (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 18 հանձնարարագրի հավելված) 5-րդ կետի իրականացման նպատակներով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից համագործակցություն իրականացնել քիմիական պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի արտադրության ոլորտում հետևյալ ուղղություններով.

ա) ազոտական և կոմպլեքսային պարարտանյութերի արտադրության տեղայնացման մակարդակի բարձրացում՝ տնտեսական նպատակահարմարության առկայության պարագայում արտադրանքի մատակարարման կոոպերացիոն շղթաների կամ երրորդ կողմեր արտահանում իրականացնելու նպատակով նոր լոգիստիկ լուծումների համար պոտենցիալ հնարավորությունների հաշվին.

բ) հանքային պարարտանյութերի արդյունաբերության ոլորտում ցածր ածխածնային նախագծերին աջակցելու համար միջոցառումների իրականացում.

գ) ապրանքի ածխածնի ինտենսիվությունը հաշվարկելու հարցում անդամ պետությունների ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերում՝ ներմուծող երկրներում գործող մեթոդիկաների հետ համատեղելի մեթոդիկաներին համապատասխան.

դ) ջերմոցային գազերի արտանետումների վալիդացման և վերիֆիկացման համար հավատարմագրված մարմինների ստեղծման խթանում.

ե) գիտատեխնիկական համագործակցության իրականացում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներին աջակցության տրամադրում, փորձի փոխանակում, հասանելի լավագույն տեխնոլոգիաների ներդրում, այդ թվում՝ ռեսուրսների խնայողության և ցածր ածխածնային տեխնոլոգիաների օգտագործում.

զ) ցածր ածխածնային ապրանքների առևտրի համար խթանող պայմաններ ստեղծելուն ուղղված միջոցների մշակում, այդ թվում՝ երրորդ կողմերի հետ առևտրում նման պայմանների առաջխաղացում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան