ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

19 ապրիլի 2023 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 37 կարգադրությամբ հաստատված՝ «Բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 9-րդ կետի իրագործման, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 78-րդ հոդվածի և «Բնական մենաշնորհների ոլորտում սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 20 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) նպատակներով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում և հաշվի առնելով իրենց օրենսդրությունը՝ օգտագործել Արձանագրությամբ հաստատված բնական մենաշնորհների ոլորտում սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և ընդհանուր կանոնների կիրառության մասին տեղեկությունը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝https://eec.eaeunion.org/upload/files/transport/2.1_am.pdf

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո