ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՋՐԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

24 հունվարի 2023 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա 

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն իրագործելու նպատակով,

հաշվի առնելով Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքում ջրածնային էներգետիկայի ոլորտում արդյունաբերական կոոպերացիան զարգացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արդյունաբերական ներուժն օգտագործելու համար պայմանների ստեղծման կարևորությունը,

հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

1. Հաշվի առնել ջրածնային էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտահետազոտական նախագծերի, սարքավորումների, լրակազմող տարրերի կատալոգի օգտագործման հնարավորությունը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/comission/department/dep_prom/bazy-dannykh-reestry/։

2. Աջակցել ջրածնի արտադրության, պահման, տրանսպորտային փոխադրման և կիրառման համար նախատեսված սարքավորումների ստեղծման մասով կոոպերացիոն և տեխնոլոգիական շղթաներում արտադրողների մասնակցությանը։

3. Մշակել զարգացման հարցը՝ հաշվի առնելով Միության՝ գիտատեխնիկական համագործակցության և կոոպերացիայի ինտեգրացիոն ներուժը, այդ թվում՝ հետևյալի մասով.

ա) ջրածնի արտադրության, պահման, տրանսպորտային փոխադրման ոլորտում փորձի փոխանակում.

բ) անդամ պետությունների կազմակերպությունների կողմից համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և տեխնոլոգիաների մշակման խթանում ջրածնային էներգետիկայի ոլորտում հեռանկարային համագործակցության հետևյալ ուղղություններում՝

ատոմային էլեկտրակայանների, փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող աղբյուրների էլեկտրական էներգիայի օգտագործմամբ ջրի էլեկտրոլիզի մեթոդով ցածր ածխածնային ջրածնի արտադրություն.

ածխաջրածիններից ցածր ածխածնային ջրածնի արտադրություն տարբեր մեթոդներով.

ջրածնի սեղմում, հեղուկացում, պահում և տրանսպորտային փոխադրում.

ջրածնային տրասնպորտ և դրա կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածք.

պինդ օքսիդային էլեկտրոլիզարարների և վառելիքի տարրերի, ինչպես նաև ջրածնի պահման հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման համար նյութեր։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան