ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ՃՅՈՒՂԻ ԿԱՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

25 ապրիլի 2023 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ՃՅՈՒՂԻ ԿԱՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին և 2-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ճարպայուղային ճյուղի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝

հանձնարարում է շահագրգիռ անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից համագործակցել հետևյալ ուղղություններով.

յուղատու մշակաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացում, որոնց մասով անդամ պետություններում առկա է սերմերի ներմուծմամբ պայմանավորված կրիտիկական կախում,

ճարպայուղային ճյուղի հավասարակշռված զարգացման ապահովում, այդ թվում՝ արևածաղկի սերմերի ու բուսական յուղերի մասով պահանջարկի և առաջարկի համատեղ կանխատեսելի հաշվեկշիռներ ձևավորելու միջոցով,

յուղատու մշակաբույսերի և ճարպայուղային հումքի սերմերի աճեցման և մշակման ժամանակակից տեխնոլոգիաների մշակում և ներմուծում,

անդամ պետություններում արտադրված ճարպայուղային արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու համար պայմանների բարելավում՝ անդամ պետությունների տրանսպորտային-լոգիստիկ և ապրանքների բաշխիչ համակարգերի կիրառումն ընդլայնելու հաշվին, ինչպես նաև Միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու միջոցով,

ճարպայուղային ճյուղի կայուն զարգացման խթանում՝ գյուղատնտեսական ապրանք արտադրողների կողմից յուղատու մշակաբույսերի սերմերի իրացման և անդամ պետությունների մշակող կազմակերպությունների կողմից՝ կլիմայի և էկոլոգիայի վրա բացասական ազդեցության նվազեցմանը, այդ թվում՝ հողի և գրունտային ջրերի մեջ վնասակար նյութերի ներթափանցման կրճատմանը, ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանն ուղղված միջոցառումների իրագործման միջոցով,

կենդանական արտադրանքի այլընտրանքային տարբերակ համարվող՝ բուսական արտադրանքի շուկայի կարգավորման մասով Միության իրավունքի ձևավորմանն ուղղված առաջարկների մշակում, այդ թվում՝ սահմանված պահանջների կիրառման և օգտագործման համար անհրաժեշտ համապատասխան եզրաբանության, նույնականացման նշանների, այդպիսի արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների պահանջների և մեթոդների սահմանում,

մասնագիտական իրավասությունների, որակավորման և կադրերի վերապատրաստման մակարդակի բարձրացում՝ ըստ ճարպայուղային ճյուղում առավել պահանջված մասնագիտությունների՝ անդամ պետությունների կողմից համատեղ կրթական ծրագրերի և նախագծերի իրականացման հաշվին,

արևածաղկի սերմերի և արևածաղկի ձեթի մասով փոխադարձ առևտրային հարցերի առնչությամբ համագործակցություն՝ Միության ներքին շուկայում արգելքների և սահմանափակումների առաջացում թույլ չտալու նպատակով,

տեխնիկական կանոնակարգման շրջանակներում արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների թարմացմանն ուղղված առաջարկների մշակում՝ հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական և գիտատեխնիկական զարգացման մակարդակը՝ ճարպայուղային մրցունակ արտադրանքի արտադրության աճի և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման նպատակով,

ճարպայուղային ճյուղի կայուն գործունեության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ներմուծման կապակցությամբ մաքսասակագնային կարգավորմանն ուղղված միջոցների մասով առաջարկների մշակում,

արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցում՝ յուղատու մշակաբույսերի սերմերի և դրանց մշակման արդյունքում ստացված արտադրանքի ներմուծմամբ, արտադրությամբ և իրացմամբ զբաղվող՝ անդամ պետությունների կազմակերպությունների գործառնական ծախսերի հատուցման նպատակով,

համատեղ միջոցառումների և ճյուղային գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ բուսական արտադրանքի արտադրության և օգտագործման ազդեցության գնահատման ոլորտում, որն այլընտրանքային է համարվում կենդանական արտադրանքի, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան