ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
15 փետրվարի 2023 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼԻՍ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մի շարք անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ ներմուծափոխարինման շրջանակներում «Եվրասիական էլեկտրաբուս» արդյունաբերական կոոպերացիայի պիլոտային նախագծի իրագործման մեջ շահագրգռվածությունը, ինչպես նաև անդամ պետությունների՝ ավտոմոբիլային էլեկտրատրանսպորտի, դրա կոմպլեկտավորող տարրերի և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրության (այսուհետ՝ էլեկտրամոբիլաշինություն) ոլորտում արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծման կարևորությունը,
հանձնարարում է շահագրգիռ անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`
1. հաշվի առնելով ազգային շահերը՝ էլեկտրամոբիլաշինության բնագավառում արդյունաբերական կոոպերացիայի նախագծեր ձևավորելիս և իրագործելիս՝
ա) հաշվի առնել կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության խթանման ապահովմանն ուղղված կազմակերպչական մոտեցումները՝ անդամ պետությունների տնտեսական և տեխնոլոգիական անվտանգության ապահովման և ներմուծափոխարինման նպատակներով, այդ թվում՝
անդամ պետությունների տարածքներում կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության մասով տեխնոլոգիաների և իրավասությունների յուրացումը՝ հաշվի առնելով անդամ պետություններում էլեկտրատրանսպորտային միջոցների արտադրության զարգացման պլանները.
կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության կոոպերացիոն շղթաներում անդամ պետությունների արտադրողների ներգրավումը՝ նորարարական, հեռանկարային և բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտադրության նպատակով.
անդամ պետությունների տարածքներում փորձարկման բազաների համատեղ օգտագործումը՝ էլեկտրամոբիլաշինության ոլորտում արդյունաբերական արտադրանք նախագծելիս սերտիֆիկացման և վերջնամշակման աշխատանքներ կատարելու համար.
կոոպերացիայի զարգացումն անդամ պետությունների տարածքներում գտնվող գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ.
մրցունակ արտադրանքի ստեղծման ոլորտում առաջադեմ փորձի փոխանակումը և տեղեկատվական ապահովումը, այդ թվում՝ էլեկտրատրանսպորտային միջոցների համար կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության արտադրական հարթակներ մեկնումով միջոցառումներ անցկացնելու միջոցով.
այլ մոտեցումներ, որոնք իրագործվում են՝ ելնելով անդամ պետությունների ազգային արդյունաբերական քաղաքականությունից.
բ) քննարկել կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության խթանումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրագործման անհրաժեշտության հարցը, այդ թվում՝
պետական-մասնավոր գործընկերության ինստիտուտի զարգացումը՝ էլեկտրամոբիլաշինության բնագավառում ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը խթանելու նպատակով.
կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության մասով գիտահետազոտական ծրագրերի և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համատեղ ծրագրերի անցկացումը՝ անդամ պետությունների գիտական և նորարարական ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով.
կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության մասով կոոպերացիոն նախագծերի ձևավորումը, այդ թվում՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց արտադրության յուրացման մասով ներդրումային նախագծերը.
կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության մասով կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցերի մշակումը.
այլ միջոցառումներ, որոնք իրագործվում են՝ ելնելով անդամ պետությունների ազգային արդյունաբերական քաղաքականությունից։
2. Էլեկտրամոբիլաշինության բնագավառում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրագործման շրջանակներում արտադրությունների յուրացումը և կոոպերացիոն շղթաների կառուցումը կազմակերպելիս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ներմուծափոխարինման շրջանակներում էլեկտրաբուսների արտադրության համար կրիտիկական կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի ցանկն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում գրանցված՝ կոմպլեկտավորող տարրերի, հանգույցների և նյութերի արտադրության համար անհրաժեշտ արտադրական և տեխնոլոգիական ներուժ ունեցող կազմակերպությունների ցանկը, որոնք տեղադրված են Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/comission/department/dep_prom/prioritetnye-vidy-ekonomicheskoy-deyatelnosti/avtomobilestroenie.php, և, ըստ անհրաժեշտության, թարմացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողով առաջարկություններ ներկայացնել էլեկտրամոբիլաշինության բնագավառում արդյունաբերական կոոպերացիայի ինտեգրացիոն նախագծերի իրագործման մասով՝ 3 և ավելի անդամ պետությունների մասնակցությամբ՝ տվյալ նախաձեռնությունների փորձագիտական քննարկում կազմակերպելու համար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|