ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 218 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Ղրղզստանի Հանրապետությունից աշխատանքային խմբի կազմում ընդգրկել Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի տեղակալ Ինդիրա Ժանուսակի Շերշենովային.
բ) աշխատանքային խմբի կազմից հանել Ա.Ա. Տույբաևային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |