ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 ապրիլի 2023 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2023 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների կից ներկայացվող պլանը։

2. Սույն կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2023 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների պլանն իրագործելիս հաշվի առնել համաճարակաբանական իրավիճակը և աշխարհատնտեսական դրությունը աշխարհում:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝

ապահովել իրենց իրավասության շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համակարգմամբ՝ նախատեսվող այցերի և տեղի ունեցած միջազգային շփումների արդյունքների մասին տեղեկացումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցություն իրականացնելու կարգին համապատասխան․

սահմանել արտասահման գործուղումների մեկնող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների համար հիմնավորված կոնկրետ նպատակներ և խնդիրներ՝ նշանակալի արդյունքների հասնելու համար։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2023 թվականի ապրիլի 4-ի

թիվ 41 կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների 2023 թվականի առաջին կիսամյակի արտասահմանյան գործուղումների

Գործուղման նպատակը (միջոցառումը)

Գործուղման ժամկետները

Նշանակման վայրը (երկիրը)

Բաժին 1. Կոլեգիայի նախագահի բլոկ

1. Կոլեգիայի նախագահի մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

II եռամսյակ

Հնդկաստանի Հանրապետություն,

2. Կոլեգիայի նախագահի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության հետ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման հարցով, աշխատանքային հանդիպում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարության հետ

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Բաժին 2. Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն «Ադրբեջանը՝ Եվրասիայում ինտեգրման նախաձեռնությունների միացման վայր» կլոր սեղանին, աշխատանքային հանդիպումների անցկացում Օդլար Յուրդու համալսարանի էկոնոմիկայի, կառավարման և բիզնեսի ինստիտուտի ղեկավարության, եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հարցերով Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական համայնքի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

I եռամսյակ

Ադրբեջանի Հանրապետություն

2. Բանակցությունների անցկացում Աֆրիկյան միության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ տնտեսական համագործակցության բնագավառում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև 2019 թվականի հոկտեմբերի 24-ի Փոխըմբռնման հուշագրի երկարաձգման հարցերով, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում

II եռամսյակ

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն

3. Աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ Մյանմայի Միության Հանրապետության լիազորված պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում, Փոխգործակցության հուշագրի ստորագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմայի Միության Հանրապետության կառավարության միջև

II եռամսյակ

Մյանմայի Միության Հանրապետություն

4. Մասնակցություն Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի (ԵՎԿ) 71-րդ լիակազմ նստաշրջանին

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

5. Աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում Արևելյան Աֆրիկայի համայնքի քարտուղարության ղեկավարության հետ՝ եվրասիական ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով, Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում

II եռամսյակ

Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

6. Մասնակցություն Անկախ Պետությունների Համագործակցության երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) նիստին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

7. Աշխատանքային հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) քարտուղարության ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության միջև 2021 թվականի սեպտեմբերի 17-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման հարցերով, և 2023-2025 թվականների համատեղ միջոցառումների պլանի համաձայնեցում

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

8. Մասնակցություն «ԵԱՏՄ - Լատինական և Կենտրոնական Ամերիկա» միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հարցերով միջազգային ֆորումին

II եռամսյակ

Կուբայի Հանրապետություն

Բաժին 3. Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) աշխատանքային խումբ III-ի «Ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխում» նստաշրջանին, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հատուկ խորհրդակցությանը, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Միգրացիայի հարցերով միջազգային երկխոսության նստաշրջանին, աշխատանքային հանդիպման անցկացում ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) Քարտուղարի հետ՝ միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ոլորտներում փորձագիտական համագործակցության ինտենսիվացման (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքային խումբ I), վեճերի կարգավորման (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքային խումբ II), ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքային խումբ III) հարցերով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով

I եռամսյակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2. Մասնակցություն «AIM Global 2023» 12-րդ ամենամյա ներդրումային համաժողովին, Համագործակցության հուշագրի ստորագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Դուբայի Միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC) միջև

II եռամսյակ

Արաբական Միացյալ Էմիրություններ

3. Մասնակցություն Աշխատանքի միջազգային կոնֆերանսի (ԱՄԿ) 111-րդ նստաշրջանին, Համագործակցության հուշագրի ստորագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջև, աշխատանքային հանդիպումների անցկացում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (ՄՄԿ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ՝ աշխատանքային միգրացիայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հարցերով

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

Բաժին 4. Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՕՏՍՀ) Առևտրի, ներդրումների, ձեռնարկատիրության և բիզնես նորարարությունների հարցերով կոմիտեի 1-ին նստաշրջանին և «Միջազգային ստանդարտների կիրառման և գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկումների փոխադարձ ճանաչման միջոցով առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն» սեմինարին, աշխատանքային հանդիպումների անցկացում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ ԱԽՕՏՍՀ-ի Գործադիր տնօրենի և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարի հետ՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկման նպատակով

I եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

2. Մասնակցություն Պարենի և գյուղատնտեսության հարցերով գլոբալ ֆորումին, աշխատանքային հանդիպումների անցկացում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ), Արգենտինայի Հանրապետության, Չիլիի Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 2013 թվականի նոյեմբերի 12-ի Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում պարենային անվտանգության ապահովման և գյուղատնտեսության թվայնացման ապահովման նպատակով

I եռամսյակ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

3. Մասնակցություն «Hydrogen Expo South America» Միջազգային ցուցահանդեսին, խորհրդատվությունների անցկացում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ և Եվրասիական տնտեսական միության գործունեության շնորհանդեսի անցկացում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև 2018 թվականի դեկտեմբերի 17-ի առևտրատնտեսական հարցերով Համագործակցության հուշագրի իրականացման շրջանակներում

II եռամսյակ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն

4. Մասնակցություն «NEPCON Thailand 2023» Էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի արտադրության միջազգային ցուցահանդեսին

II եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

5. Մասնակցություն սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի հարցերով միջազգային կոնֆերանսին (ICFAE), աշխատանքային հանդիպման անցկացում Կորեայի Հանրապետության գյուղատնտեսության, պարենի և գյուղական հարաբերությունների նախարարության ղեկավարության հետ՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցերով, Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ներառված կոոպերացիոն նախագծերի համար ներդրումների ներգրավման նպատակով

II եռամսյակ

Կորեայի Հանրապետություն

6. Մասնակցություն «ԻՆՆՈՊՐՈՄ։ Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

7. Մասնակցություն «Africa Food Manufacturing» միջազգային ցուցահանդեսին, աշխատանքային հանդիպման անցկացում Եգիպտոսի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարության ղեկավարության հետ՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցերով, Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում ՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ներառված կոոպերացիոն նախագծերի համար ներդրումների ներգրավման նպատակով

II եռամսյակ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

8. Մասնակցություն «Agrotech Mexico» միջազգային ցուցահանդեսին, աշխատանքային հանդիպման անցկացում Մեքսիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության և գյուղական տարածաշրջանների զարգացման նախարարության ղեկավարության հետ՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցերով, Եվրասիական տնտեսական միության շնորհանդեսի անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ներառված կոոպերացիոն նախագծերի համար ներդրումների ներգրավման նպատակով

II եռամսյակ

Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

9. Մասնակցություն «Made in Russia + INNOPROM» բազմաճյուղ գործնական առաքելությանը

II եռամսյակ

Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Բաժին 5. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Առևտրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքահորերի և առևտրի նախարարի հետ, աշխատանքային հանդիպման անցկացում Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված պետական մարմինների հետ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով

I եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

2. Արաբական Միացյալ Էմիրությունների լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների առաջին փուլի անցկացում Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով

I եռամսյակ

Արաբական Միացյալ Էմիրություններ

3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակում ստուգիչ այցերի անցկացում

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

4. Ինդոնեզիայի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ բանակցությունների առաջին փուլի անցկացում Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով

II եռամսյակ

Ինդոնեզիայի Հանրապետություն

5. Մասնակցություն հատուկ պաշտպանական միջոցների, սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների, հակագնագցման գործելակերպերի կոմիտեների և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների հարցերով բանակցային խմբի նիստերին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

6. Առևտրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի հետ, աշխատանքային հանդիպումների անցկացում Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով

II եռամսյակ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

7. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրում տեխնիկական արգելքների հարցերով կոմիտեի նիստին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

8. Մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության ապրանքների առևտրի հարցերով խորհրդի նիստերին

II եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

9. Բանակցությունների առաջին փուլի անցկացում Հնդկաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով

II եռամսյակ

Հնդկաստանի Հանրապետություն

10. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակում ստուգիչ այցերի անցկացում

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

11. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) ներդաշնակեցված համակարգի վերանայման հարցերով ենթակոմիտեի աշխատանքին՝ որպես դիտորդներ

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

12. Մասնակցություն Առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ Սեուլի միջազգային ֆորումին

II եռամսյակ

Կորեայի Հանրապետություն

Բաժին 6. Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Բուսասանիտարական միջոցառումների հարցերով հանձնաժողովի (ԲՍՄ) նիստին

I եռամսյակ

Իտալիայի Հանրապետություն

2. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԲ) Պատգամավորների համաշխարհային ասամբլեայի 90-րդ գլխավոր նստաշրջանին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև 2014 թվականի հունվարի 10-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում

II եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

3. Մասնակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կոնֆերանսին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի միջև 2021 թվականի հոկտեմբերի 13-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2023-2025 թվականների միջոցառումների պլանի ստորագրում

II եռամսյակ

Հունգարիա

4. Մասնակցություն տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով կլոր սեղաններին, սեմինարներին, կոնֆերանսներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի Փոխգործակցության հուշագրի իրագործման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանի կատարման շրջանակներում

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

Բաժին 7. Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության Վերանայված Կիոտոյի կոնվենցիայի հարցերով կառավարման կոմիտեի նիստին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև 2016 թվականի հունիսի 17-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

2. Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության ղեկավարի հետ՝ մաքսային համագործակցության զարգացման հարցերի և Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի Ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման խնդրահարույց հարցերի քննարկման նպատակով

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանի աշխատանքին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև 2016 թվականի հունիսի 17-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

4. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության Մշտական տեխնիկական կոմիտեի նիստին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև 2016 թվականի հունիսի 17-ի Փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում

II եռամսյակ

Բելգիայի Թագավորություն

Բաժին 8. Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի 85-րդ նստաշրջանին և միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի (AETR) աշխատանքին վերաբերող՝ Եվրոպական համաձայնագրի փորձագետների խմբի 31-րդ նստաշրջանին ՄԱԿ-ի ԵՏՀ ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

2. Մասնակցություն «Future Energy Asia» էներգետիկայի անցման և վերափոխման ցուցահանդեսին և կոնֆերանսին

II եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից անցկացվող՝ Միջազգային տրանսպորտային ֆորումին

II եռամսյակ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

4. Մասնակցություն Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) Նախարարների խորհրդակցության նստաշրջանին

II եռամսյակ

Կորեայի Հանրապետություն

5. Մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը

II եռամսյակ

Հնդկաստանի Հանրապետություն

Բաժին 9. Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ

1. Աշխատանքային հանդիպումների անցկացում Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ) ներկայացուցիչների հետ՝ Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև 2013 թվականի մայիսի 23-ի Համագործակցության հուշագրի իրագործման շրջանակներում մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում համագործակցության արդիական հարցերի քննարկման նպատակով

I եռամսյակ

Շվեյցարիայի Համադաշնություն

2. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մրցակցության հարցերով բաց դռների օրվա միջոցառումներին, ՏՀԶԿ-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների անցկացում՝ մրցակցային իրավակիրառման արդիական հարցերով

I եռամսյակ

Ֆրանսիայի Հանրապետություն

3. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Մրցակցության հարցերով հունգարական տարածաշրջանային կենտրոնի սեմինարին

I եռամսյակ

Հունգարիա

4. Մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Մրցակցության հարցերով հունգարական տարածաշրջանային կենտրոնի արտագնա սեմինարին

II եռամսյակ

Մոլդովայի Հանրապետություն

5. Մասնակցություն Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի (COMESA Competition Commission) 10-ամյակին նվիրված կոնֆերանսին, աշխատանքային հանդիպման անցկացում Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի ղեկավարության հետ՝ մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերով

II եռամսյակ

Մալավիի Հանրապետություն

6. Աշխատանքային հանդիպումների անցկացում Ուզբեկստանի Հանրապետության Հակամենաշնորհային կոմիտեի ղեկավարության հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի Փոխգործակցության հուշագրի իրագործման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանի կատարման շրջանակներում

II եռամսյակ

Ուզբեկստանի Հանրապետություն

Բաժին 10. Համալիր (ինտեգրված) գործուղումներ

1. Մասնակցություն Միավորված ազգերի կազմակերպության՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի՝ կայուն զարգացման հարցերով Ասիա-խաղաղօվկիանոսյան 10-րդ համաժողովին (ԷՍԿԱՏՈ), «Տարածաշրջանային լուծումներ կայուն զարգացման համար.

ԵԱՏՄ-ի և այլ կառույցների օրինակը» միջոցառման, միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և օտարերկրյա պետությունների վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների անցկացում՝ եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցերի և համագործակցության հեռանկարների քննարկման նպատակով (ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ, Կոլեգիայի նախագահի քարտուղարություն)

I եռամսյակ

Թաիլանդի Թագավորություն

2. Բանակցությունների վարում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման հարցերով՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում (առևտրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ)

II եռամսյակ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

3. Մասնակցություն Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի Ժամանակավոր համաձայնագրի 7.7 հոդվածի իրագործման հարցերով բանակցություններին (մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ, իրավական դեպարտամենտ)

II եռամսյակ

Իրանի Իսլամական Հանրապետություն

4. Մասնակցություն Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից կազմակերպվող՝ լիազորված տնտեսական օպերատորների հարցերով գլոբալ կոնֆերանսին, աշխատանքային հանդիպման անցկացում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության ղեկավարի հետ՝ մաքսային համագործակցության զարգացման հարցերի և Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին 2019 թվականի հունիսի 6-ի Համաձայնագրի իրագործման խնդրահարույց հարցերի քննարկման նպատակով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության փոխանակման իրականացման կարգի մասին արձանագրության նախագծի վերջնական խմբագրության համաձայնեցում (մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ, իրավական դեպարտամենտ)

II եռամսյակ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

5. Բանակցությունների յոթերորդ փուլի անցկացում Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազորված պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով (առևտրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) բլոկ, իրավական դեպարտամենտ)

II եռամսյակ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն