ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
10 հունվարի 2023 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21 թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի» իրագործման միջոցառումների պլանի 3-րդ կետը կատարելու նպատակով և հաշվի առնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 5-րդ և 6-րդ կետերի դրույթները,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից հաշվի առնել հասարակական կարծիքի ուսումնասիրմանն ու տվյալների վերլուծությանն առնչվող, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակված միջազգային փաստաթղթերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պաշտպանվածության մակարդակի գնահատման նպատակով սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման մոտեցումները, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/files/depsanmer/Podkhody.pdf։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |