ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 241 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 1.5.2 կետն իրագործելու նպատակով՝
1. Ստեղծել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման համար «Աշխատանքի եվրասիական էլեկտրոնային բորսա» թվային էկոհամակարգի ծառայությունների ստեղծում» նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին):
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|