ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 241
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 241

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ԹՎԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 1.5.2 կետն իրագործելու նպատակով՝

1. Ստեղծել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման համար «Աշխատանքի եվրասիական էլեկտրոնային բորսա» թվային էկոհամակարգի ծառայությունների ստեղծում» նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին):

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Մ. Մյասնիկովիչ