ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հուլիսի 2022 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«       »      ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20      թվականի         ի

թիվ որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում կատարվող

 

1. 4.1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

4.1.3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման նկատմամբ մոնիթորինգ անցկացնելու կարգի ընդունում

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման նկատմամբ մոնիթորինգ անցկացնելու կարգի ընդունման վերաբերյալ հանձնարարականի ընդունում

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ

համակատարող՝

Հանձնաժողովի իրավական դեպարտամենտ

մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

Կոլեգիայի հանձնարարական

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերի կատարման նկատմամբ մոնիթորինգ անցկացնելու կարգի սահմանումը՝ սույն պլանի 9.1.1 կետով նախատեսված մոնիթորինգի անցկացման կարգի կազմում

արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում

Խորհրդի որոշում

»:

 

2. 4.1.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

4.1.5. Միության տեխնիկական կանոնակարգերի մեկնաբանման և կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցման մեխանիզմի ընդունում

Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի պարզաբանման նկատմամբ միատեսակ մոտեցումները սահմանող՝ Միության մարմնի ակտի ընդունում

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ

համակատարող՝

Հանձնաժողովի իրավական դեպարտամենտ

մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը

Միության մարմնի ակտ

»:

 

3. 4.1.6 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

4. 4.5.1 կետի չորրորդ վանդակում «յուրաքանչյուր տարի՝ 2023 թվականից սկսած» բառերը փոխարինել «մշտական հիմունքներով (փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման արդյունքներով)» բառերով։

5. 4.5.2 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

6. 4.7.1 կետի չորրորդ վանդակում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը**» բառերով։

7. 4.7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

4.7.2. Անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծման համար հիմքերի ձևավորում

Անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծման համար ընդհանուր մոտեցումների մասով առաջարկությունների ընդունումը

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար), անդամ պետություններ

մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

Կոլեգիայի հանձնարարական

»:

 

8. 4.7.3 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը**» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը**» բառերով։

9. 4.9.1 կետի չորրորդ վանդակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։