ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 114
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հուլիսի 2022 թվականի

թիվ 114

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման նկատմամբ մշտադիտարկման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաշվետվության արդյունքներով ընդունվող միջոցների և դրանցում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«       »     -ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման նկատմամբ մշտադիտարկման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվետվությունը (այսուհետ՝ պլան), և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) և դրանցում փոփոխությունների կատարումը.

1. Խնդրանքով դիմել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին պետական իշխանության՝ որպես տեխնիկական կանոնակարգերի մշակողներ և դրանցում փոփոխություններ կատարողներ սահմանված մարմիններին հանձնարարել ակտիվացնել աշխատանքը և այն ներկայացնել Հանձնաժողով.

ա) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը՝

տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և դրանցում կատարված փոփոխությունների առաջին խմբագրությունը՝

Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ ըստ պլանի II բաժնի 12-րդ կետի.

Ղազախստանի Հանրապետության կառավարություն՝ ըստ պլանի II բաժնի 29-րդ կետի.

Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝ ըստ պլանի I բաժնի 5-րդ և 11-րդ կետերի և II բաժնի 17-րդ, 31-35-րդ, 38-40-րդ և 42-րդ կետերի.

Ռուսաստանի Դաշնության կառավարության ներպետական համաձայնեցման արդյունքների մասին որոշումը՝ ըստ պլանի II բաժնի 1-ին, 14-րդ և 18-րդ կետերի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագծի մասին որոշումը՝ կենդանական ծագման, այդ թվում՝ վերամշակված սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների առավելագույն թույլատրելի մակարդակների սահմանման առնչությամբ (մշակվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 12 և 2020 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 19 հանձնարարություններին համապատասխան).

բ) մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների լրամշակված նախագծերը՝ դրանց կից փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ անդամ պետություններում ներպետական համաձայնեցման ուղարկելու համար՝

Ղազախստանի Հանրապետության կառավարություն՝ ըստ պլանի I բաժնի 2-րդ կետի.

Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝ ըստ պլանի II բաժնի 15-րդ և 16-րդ կետերի։

2. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին` հետագայում տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների ժամկետների ձգձգում չթույլատրելու նպատակով մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը՝

ա) ազգային մակարդակով հաստատել (փոփոխություններ կատարել համապատասխան նորմատիվ իրավական ակտերում) տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների նախագծերի մշակման կարգերը և համաձայնեցման ժամկետները՝ սահմանելով պատասխանատվության միջոցներ այդ կարգերը չպահպանելու համար, այդ թվում՝ հստակեցնել նշված նախագծերի ներպետական համաձայնեցման և անդամ պետությունների դիրքորոշման մշակման կարգը և, անհրաժեշտության դեպքում, կարգավորել լրացուցիչ ներպետական ընթացակարգերի իրականացումը.

բ) որոշել պետական իշխանության մարմնի պաշտոնատար անձին, որը պատասխանատու է անդամ պետությունում տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների նախագծերի շուրջ տարաձայնություններ առաջանալու դեպքում միասնական դիրքորոշման մշակման վերաբերյալ որոշում ընդունելու համար։

3. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը՝

ա) սահմանել պետական իշխանության այն մարմինը (մարմինները), որը պատասխանատու է «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) տեխնիկական կանոնակարգերում պլանի II բաժնի 43-րդ կետով նախատեսված թիվ 2 փոփոխությունների նախագծի մշակման համար.

բ) Հանձնաժողով ներկայացնել «Շենքերի և կառույցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի՝ պլանի I բաժնի 1-ին կետով նախատեսված նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքներով անդամ պետությունների որոշումները Հանձնաժողով ներկայացնելու ժամկետները սահմանելու մասին առաջարկություն։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ