ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 46

քաղ. Բիշքեկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության, անդամ պետությունների բորսային տարածքում արժեթղթերով թողարկման և առևտրային գործառնությունների կատարման ազատությունն ապահովելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով,

ձգտելով ապահովել ֆինանսական ծառայություններ սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,

ճանաչելով անդամ պետությունների բորսային շուկաների իրացվելիության աճի համար պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը,

շահագրգռված լինելով անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը խթանելու նպատակով անդամ պետությունների առևտրային և ներդրումային համագործակցությունն ամրապնդելու հարցում,

հիմնվելով իրավահավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա, հաշվի առնելով անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսական շահերը,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

զուգահեռ տեղաբաշխում՝ տարբեր անդամ պետությունների 2 և ավելի բորսաներում (առևտրի կազմակերպիչների) արժեթղթերի միաժամանակյա տեղաբաշխում.

տեղեկատվության հրապարակում՝ անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող բոլոր շահագրգիռ անձանց համար տեղեկատվության հասանելիության ապահովում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն, որտեղ տեղի է ունենում տեղեկատվության հրապարակումը, ինչպես նաև այն անդամ պետության՝ բարձր կատեգորիայի ցուցակում թողարկողի արժեթղթերի ներառումն իրականացրած բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջների համաձայն, որի տարածքում գրանցված է թողարկողը, և անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջների համաձայն.

բարձր կատեգորիայի ցուցակ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված՝ կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման և (կամ) շրջանառության համար թույլտվության մասով առավել խիստ պահանջներին (ըստ արժեթղթերի յուրաքանչյուր տիպի) համապատասխանող արժեթղթերի ամբողջականություն.

անդրսահմանային թույլտվություն՝ մեկ անդամ պետությունում անցկացվող՝ կազմակերպված սակարկություններում մեկ այլ անդամ պետության թողարկողի արժեթղթերի տեղաբաշխման (այդ թվում՝ զուգահեռ) և (կամ) շրջանառության թույլտվություն՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից համապատասխան որոշում ընդունվելու միջոցով.

լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որին, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են լիազորություններ (ներառյալ լիցենզավորումը)՝ իրականացնելու արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության ընթացակարգերի, բորսաների (առևտրի կազմակերպիչների) և արժեթղթերի շուկայի այլ մասնակիցների գործունեության կարգավորում և (կամ) վերահսկողություն (հսկողություն), բացառությամբ այն մարմինների, որոնց վերապահված են լիազորություններ միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում.

արժեթղթեր՝ թողարկողի այն բաժնետոմսերը և պարտատոմսերը, որոնք տեղաբաշխման և (կամ) շրջանառության համար բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունվել են այն անդամ պետությունում, որի տարածքում գրանցված է թողարկողը։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

1. Սույն համաձայնագրի առարկան արժեթղթերի անդրսահմանային թույլտվության ապահովումն է։

2. Յուրաքանչյուր անդամ պետություն իր տարածքում գրանցված բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) հնարավորություն է ընձեռում (այսուհետ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետություն) թույլատրելու այլ անդամ պետություններում գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի ոչ պակաս բարենպաստ պայմաններով տեղաբաշխումը (զուգահեռ տեղաբաշխումը) և (կամ) շրջանառությունը, քան այդ անդամ պետությունում գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի թույլտվության համար ներկայացվող պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի պահանջների պահպանումը։

3. Յուրաքանչյուր անդամ պետություն հնարավորություն է ընձեռում իր տարածքում գրանցված թողարկողներին նախաձեռնելու անդրսահմանային թույլտվություն՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի պահանջների պահպանումը։

Թողարկողը պետք է պահպանի այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդ պետության սահմաններից դուրս արժեթղթերի տեղաբաշխման (շրջանառության) կազմակերպմանը ներկայացվող պահանջները, որի տարածքում նա գրանցված է (այսուհետ՝ թողարկողի գրանցման պետություն)։

4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում՝

ա) միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում գործող նորմատիվ իրավական ակտերին (դրույթներին) համապատասխան գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի վրա.

բ) միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում գործող նորմատիվ իրավական ակտերին (դրույթներին) համապատասխան գործունեություն իրականացնող բորսաների (առևտրի կազմակերպիչների) վրա:

5. Սույն համաձայնագիրը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ անդրսահմանային թույլտվությունը նախաձեռնվում է թողարկող չհանդիսացող անձի կողմից։

 

Հոդված 3

 

1. Բորսան (առևտրի կազմակերպիչը) անդրսահմանային թույլտվություն է տրամադրում հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

ա) թողարկողի գրանցման պետությունում արժեթղթերի թողարկման գրանցումը (պետական գրանցումը) իրականացվել է այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ իրականացվել է նույնականացման համարի տրամադրում.

բ) այն արժեթղթերի թողարկումը, որոնց անդրսահմանային թույլտվությունը նախաձեռնվում է անդամ պետությունների մեկ կամ մի քանի բորսաներում (առևտրի կազմակերպիչներ), ներառված է թողարկողի գրանցման պետության բորսայում (առևտրի կազմակերպչի) բարձր կատեգորիայի ցուցակում։

2. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմնում արժեթղթերի ազդագրի, արժեթղթերի թողարկման և (կամ) տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվության, արժեթղթերի թողարկման գործընթացն ուղեկցող այլ փաստաթղթերի գրանցում չի պահանջվում։

 

Հոդված 4

 

Որպես այն արժեթղթերով գործարքի կատարման վայր, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, ճանաչվում է այն բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետությունը, որի առևտրային համակարգում կատարվել է տվյալ գործարքը։

 

Հոդված 5

 

1. Լիազորված մարմինները, անհրաժեշտության դեպքում և համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասության շրջանակներում, անդամ պետությունների բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) ցուցաբերում են աջակցություն բորսաների (առևտրի կազմակերպիչների) միջև փոխգործակցություն հաստատելու գործում (այդ թվում՝ բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով)։

2. Սույն համաձայնագրի իրագործման շրջանակներում մեկ անդամ պետության լիազորված մարմինն աջակցություն է ցուցաբերում մյուս անդամ պետության (ըստ նրա հարցման) բորսային (առևտրի կազմակերպչին)՝ իր անդամ պետության օրենսդրության՝ այն թողարկողներին ներկայացվող պահանջների հետ կապված տեղեկատվություն ներկայացնելու ձևով, որոնց նկատմամբ այդ լիազորված մարմինն ունի կարգավորման և (կամ) վերահսկողության (հսկողության) լիազորություններ։

 

Հոդված 6

 

1. Անդրսահմանային թույլտվություն ստանալու նպատակով թողարկողն անդամ պետության բորսա (առևտրի կազմակերպչին) ուղարկում է փաստաթղթեր՝ այդ պետության լիազորված մարմնի և (կամ) բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված կարգին համապատասխան։

2. Բորսան (առևտրի կազմակերպիչը), իր կանոններով սահմանված ընթացակարգերի և ժամկետների համաձայն, իրականացնում է թողարկողից ստացված փաստաթղթերի ստուգումը՝ կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) շրջանառության թույլտվության պահանջների պահպանման մասով, և կայացնում է անդրսահմանային թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշում։

3. Բորսան (առևտրի կազմակերպիչը) անդրսահմանային թույլտվության (այդ թվում՝ անդրսահմանային թույլտվություն տրամադրելը մերժելու) վերաբերյալ որոշում կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ տեղեկացնում է թողարկողին և բարձր կատեգորիայի ցուցակում թողարկողի արժեթղթերի ներառումն իրականացրած՝ թողարկողի գրանցման պետության բորսային (առևտրի կազմակերպիչներին) կայացրած որոշման մասին։

4. Անդրսահմանային թույլտվության մասին տեղեկատվությունը ենթակա է թողարկողի կողմից հրապարակման, թողարկողի գրանցման պետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անդրսահմանային թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 7

 

1. Այն արժեթղթերի թողարկողները, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պետք է պահպանեն տեղեկատվության հրապարակմանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են՝

ա) անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետությունում՝

այդ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով,

այդ պետության օրենսդրությամբ.

բ) թողարկողի գրանցման պետությունում՝

բարձր կատեգորիայի ցուցակում թողարկողի արժեթղթերի ներառումն իրականացրած այդ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով.

այդ պետության օրենսդրությամբ։

2. Այն արժեթղթեր թողարկողները, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պետք է պահպանեն ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու մասին պահանջները, որոնք սահմանված են անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսաների (առևտրի կազմակերպիչների) գրանցման պետությունների և թողարկողի գրանցման պետության կողմից։

3. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իր պաշտոնական կայքում տեղեկատվությունը զետեղելու միջոցով պարտավոր է հրապարակել հետևյալ տեղեկատվությունը՝

ա) կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակում այլ անդամ պետության թողարկողի այն արժեթղթերը ներառելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն.

բ) կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակից այն արժեթղթերը հանելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, այդ արժեթղթերով սակարկությունները դադարեցնելու մասին, այդ արժեթղթերով սակարկությունները կասեցնելու (վերսկսելու) մասին.

գ) բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններին համապատասխան՝ այն արժեթղթերի նկատմամբ սակարկությունների թույլատրելի ռեժիմների ցանկի կրճատման մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, այդ արժեթղթերի ցուցակման կատեգորիաների (մակարդակների) փոփոխման մասին.

դ) այն արժեթղթերով առանձին գործառնություններ կատարելու արգելքներ կամ սահմանափակումներ սահմանելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, նշելով արգելքի (սահմանափակման) գործողության ժամկետը, բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմնի որոշմամբ արժեթղթերով սակարկությունները կասեցնելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումն իրականացվում է ոչ ուշ, քան բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից համապատասխան իրադարձության առաջացման մասին տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող կամ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) տեղեկացնում է թողարկողի և նրա արժեթղթերի մասին հրապարակային տեղեկատվության նկատմամբ հասանելիության մեխանիզմի մասին, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, որտեղ հրապարակվում է նշված տեղեկատվությունը, թողարկողի և (կամ) թողարկողի գրանցման պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) էջին (էջերին) հղումը տեղադրելու եղանակով։

6. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը), իր կանոններին համապատասխան, իրավունք ունի հրապարակելու այլ տեղեկատվություն, որը չի համարվում գաղտնի բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրության համաձայն, այն թողարկողի և արժեթղթերի մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, ինչպես նաև այնպիսի միջոցների մասին, որոնք կիրառվում են բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից այդ արժեթղթերի նկատմամբ։

7. Թողարկողի գրանցման պետության բորսան (առևտրի կազմակերպիչը) թողարկողի արժեթղթերը բարձր կատեգորիայի ցուցակից հանելու դեպքում համապատասխան որոշումն ընդունելու օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անդրսահմանային թույլտվություն տրամադրած մյուս անդամ պետությունների բորսաներին (առևտրի կազմակերպիչներին)։

8. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսաները (առևտրի կազմակերպիչները), բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրությանը և իրենց կանոններին համապատասխան, իրավասու են որոշում ընդունելու արժեթղթերի ցուցակման կատեգորիաների (մակարդակների) փոփոխության, ինչպես նաև կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակից դրանք հանելու մասին և որոշում կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ թողարկողին տեղեկացնում են կայացված որոշման մասին։

Ընդ որում՝ նախքան կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցանկից դրանք հանելու մասին որոշում կայացնելը, այդ արժեթղթերով կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտվեն բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրությամբ և (կամ) անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով սահմանված կարգով։

 

Հոդված 8

 

1. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը իրավունք ունի իր իրավասության սահմաններում իրականացնելու համապատասխան բորսայում (առևտրի կազմակերպչի) այն արժեթղթերի տեղաբաշխման (զուգահեռ տեղաբաշխման) և (կամ) շրջանառության ստուգում, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դիմելու թողարկողի գրանցման պետության լիազորված մարմին՝ թողարկողի ստուգում անցկացնելու միջնորդությամբ։

2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն կազմակերպելու այն արժեթղթերի տեղաբաշխման (զուգահեռ տեղաբաշխման) և (կամ) շրջանառության համատեղ ստուգումների անցկացում, որոնց համար սույն համաձայնագրի իրագործման շրջանակներում համապատասխան բորսայում (առևտրի կազմակերպիչ) տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, եթե նման ստուգումների անցկացումը չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը։

3. Եթե խախտումները կապված են այն արժեթղթեր թողարկողի՝ այլ անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող այդ արժեթղթերի սեփականատերերի առնչությամբ խտրական գործողությունների հետ, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, ապա անդամ պետության լիազորված մարմինը (լիազորված մարմինները), որի ռեզիդենտներն են արժեթղթերի այն սեփականատերերը, որոնց իրավունքները խախտվել են, իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է միջոցներ, որոնք ուղղված են նշված թողարկողին, նրա պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն։

4. Եթե խախտումները կապված են այլ անդամ պետության թողարկողի և (կամ) նրա պաշտոնատար անձանց՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության արժեթղթերի շուկայում չարաշահումների մասով գործողությունների հետ (մասնավորապես՝ շուկայի մանիպուլյացիայի, ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և այլնի հետ), ապա բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը, իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կիրառում է միջոցներ, որոնք ուղղված են թողարկողին, նրա պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն։

5. Սույն հոդվածին համապատասխան ստուգում իրականացնող լիազորված մարմինը ստուգում անցկացնելու արդյունքների հիման վրա՝ թողարկողի և (կամ) նրա պաշտոնատար անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 14 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է թողարկողի գրանցման պետության լիազորված մարմնին, այդ թվում՝ այդպիսի թողարկողին պատասխանատվության ենթարկելու նպատակով, եթե համապատասխան իրավախախտման համար պատասխանատվությունը նախատեսված է թողարկողի գրանցման պետության օրենսդրությամբ։

6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը սահմանված կարգով տեղեկացնում է բորսային (առևտրի կազմակերպչին) ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և (կամ) շուկայի մանիպուլյացիայի պարզված փաստի մասին՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից իր կանոններով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։

7. Այն որոշումների կատարման հետ կապված հարցերը, որոնք անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և լիազորված մարմինների կողմից ընդունվել են այն արժեթղթեր թողարկողների առնչությամբ, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պատասխանատվության միջոցների կիրառման մասով սահմանվում են թողարկողի գրանցման պետության օրենսդրությամբ։

8. Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով՝ լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» hամաձայնագրին համապատասխան։

 

Հոդված 9

 

1. Սույն համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը լիազորված մարմինների կողմից ուսումնասիրվում են համատեղ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ:

2. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

5. Սույն համաձայնագիրը չի ազդում անդամ պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա, որոնց մասնակիցն են իրենք։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

 

Կատարված է ________ քաղաքում, 20 _____ թվականի _______ «______»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝