ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 25 |
քաղ. Երևան |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ապրանքների փոխադրումների հետագծման, ապրանքների առաքման վերահսկողության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմի և տեղեկատվական համակարգի փորձարկման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում այդպիսի հետագծման ներդրման մասով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին նախապատրաստելու նպատակներով՝
1. Դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը հետևյալ խնդրանքով.
մշակել Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխադարձ առևտրում ապրանքները տրանսպորտի երկաթուղային և (կամ) ավտոմոբիլային տեսակներով փոխադրելիս էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկում (այսուհետ՝ փորձարկում) իրականացնելու կազմակերպման հարցը.
կազմակերպել փորձարկման իրականացումը.
մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել փորձարկման արդյունքների մասին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |