ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 191 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 օգոստոսի 2022 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 191 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «««Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնողական համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին» թիվ 191 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 1-ին կետը ««Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնողական համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասով ճանաչել ուժը կորցրած.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11կետ.

«11. Համակարգող խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին):»:

2. Հաստատել կից ներկայացվող ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի օգոստոսի 23-ի

թիվ 137 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի

 

Սիմոնյան Վարոս Հարությունի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետությունից՝

Հակոբյան Հրայր Գարուշի՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի հարցերով բաժնի պետ

Մելքումյան Արփինե Դավիթի՝

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի նախագծերի կառավարման բաժնի պետ

Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Մորալյան Հայկ Ռոբերտի՝

«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության ԵԱՏՄ համակարգերի ինտեգրման բաժնի առաջատար մասնագետ

Չապանյան Մովսես Նաիրիի՝

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Դոկունինա Ալյոնա Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության զբաղվածության քաղաքականության վարչության պետ

Կիրեյկովա Ելենա Վիտալիի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Մացուկևիչ Տատյանա Յուրիի՝

«Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն

Նոսկով Ալեքսեյ Վասիլիի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության ռազմավարական նախագծերի վարչության պետի տեղակալ

Տկաչ Պավել Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարի առաջին տեղակալ

Ֆլորինսկի Մաքսիմ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության զբաղվածության քաղաքականության վարչության աշխատանքի շուկայի բաժնի պետի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Այտմուխանով Կայրատ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների վարչության գլխավոր փորձագետ

Ալժան Մադի Իսլյամի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միգրացիայի կոմիտեի աշխատանքային միգրացիայի մոնիթորինգի վարչության ղեկավար

Արգին Այժան Օրազկիզի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության զարգացման վարչության փորձագետ

Բայժանովա Միիրգուլ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միգրացիայի կոմիտեի աշխատանքային միգրացիայի մոնիթորինգի վարչության գլխավոր փորձագետ

Բրյուխանով Նիկոլայ Յուրիի՝

«Աշխատանքային ռեսուրսների զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության ինտերնետ ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն

Ժապալբաևա Այժան Մուրատբեկի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժաումիտովա Մարժան Դոսիմի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի եվրասիական ինտեգրման հարցերով վարչության ղեկավար

Ժետենովա Գուլիմ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի եվրասիական ինտեգրման հարցերով վարչության գլխավոր փորձագետ

Կասենով Այդար Ասկարի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության պետական ծառայությունների թվայնացման և ավտոմատացման դեպարտամենտի տեղեկատվական համակարգերի թվայնացման և ինտեգրման զարգացման վարչության ղեկավար

Սեիտովա Զլիխա Սիլխանի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի աշխատանքի շուկայի զարգացման վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ալիբաև Ալմազ Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովման և միգրացիայի նախարարությանն առընթեր՝ արտասահմանում քաղաքացիների աշխատանքի տեղավորման կենտրոնի տնօրենի տեղակալ

Մադալբեկով Մասկատ Անարկուլի՝

Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վեցերորդ քաղաքական դեպարտամենտի փորձագետ

Սատիգուլով Միրլան Էսենկուլի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովման և միգրացիայի նախարարության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ումետովա Այնուր Էգեմբերդիի՝

Ղրղզստանի Հանրապետության զբաղվածության և աշխատանքի հարցերով անկախ փորձագետ

Չանաչև Ուլան Բելեկի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովման և միգրացիայի նախարարության թվայնացման, ռազմավարական սոցիալական քաղաքականության և գնումների կազմակերպման վարչության պետ

Չոլպոնբաև Դանիյար Ասիլբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովման և միգրացիայի նախարարության զբաղվածության աջակցության բաժնի մասնագետ

Շերգազիևա Այդանա Նուրմամատի՝

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարության միջազգային համագործակցության և ներդրումների ներգրավման բաժնի առաջատար մասնագետի ժ.պ.

Ռուսաստանի Դաշնությունից՝

Դոնչենկո Անդրեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության «Պետական տեխնոլոգիաներ» դաշնային պետական հաստատության նախագծերի ղեկավար

Ժիվցով Սերգեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի աշխատանքային միգրացիայի բաժնի խորհրդական

Կորչեմկինա Օլգա Նիկոլայի՝

Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության պլանավորման, տարածաշրջանների հետ փոխգործակցության և հսկողության վարչության աշխատանքի և զբաղվածության ոլորտում միջազգային նախագծերի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Լոսև Վիտալի Սերգեյի՝

Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության թվային զարգացման վարչության պետ

Միլնիկով Դմիտրի Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի աշխատանքային միգրացիայի բաժնի պետ

Սուխանով Վլադիսլավ Վիկտորի՝

Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության թվային զարգացման վարչության բաժնի պետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ակուլովա Ելիզավետա Յուրիի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի խորհրդատու

Ալեքսանյան Ալեքսանդր Սերգեյի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն

Ջալիկովա Օկսանա Իվանի՝

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի սոցիալական պաշտպանության բաժնի խորհրդական

Օմուրալիև Միրլան Ժումաբեկի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Սարիբաև Չինգիզ Աբդուսարատի՝

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի աշխատանքային ռեսուրսների բաժնի պետ

Ֆեդիշինա Մարիա Նիկոլայի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի խորհրդական