ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 228 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից գործողության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխգործակցության իրագործման ապահովում՝ երրորդ երկրների հետ մաքսային տեղեկատվության փոխանակման նպատակով» ընդհանուր գործընթացը։
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգի կատարման միջոցով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 208 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխգործակցության իրագործման ապահովում՝ երրորդ երկրների հետ մաքսային տեղեկատվության փոխանակման նպատակով» ընդհանուր գործընթացին միանալու կարգի:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |