ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 227 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից գործողության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացը։
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգի կատարման միջոցով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 5-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |