ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 29

քաղ. Երևան

 

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետի և «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի ու վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) 54-րդ կետի հիման վրա և հաշվի առնելով 2021 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև բաշխելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ շարունակել «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) իրագործման դիտանցման աշխատանքը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան