ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
27 մայիսի 2022 թվականի |
թիվ 2 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում Միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը:
2. Նպատակահարմար համարել Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման մասով իրավիճակի մասին տեղեկատվության ուսումնասիրումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին առկա ձևաչափով՝ հիմնվելով խոչընդոտների առաջացում թույլ չտալու, ինչպես նաև բացառումները և սահմանափակումները առավելագույն չափով կրճատելու անհրաժեշտությունից:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |