ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 225 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 10 կարգադրության՝
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 10 կարգադրությանը համապատասխան ստեղծված՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբը վերակազմավորել որպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։
2. Հանձնաժողովի նախագահ նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամին (նախարարին)։
Հանձնաժողովի նախագահին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների հիման վրա անհրաժեշտության դեպքում արդիականացնել հանձնաժողովի կազմը։
3. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթը.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի կազմը։
4. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի մասին» թիվ 191 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի «Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 6 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 9-ի «Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 69 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 30-ի «Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 46 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 166 կարգադրությունը։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 225 կարգադրությամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հիմնադրույթը մշակվել է ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի կարգադրության, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հիմնական խնդիրներն ու գործառույթները, դրա ձևավորման հիմքերը և հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի ու պատասխանատու քարտուղարի լիազորությունները, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքի կարգը։
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում միջազգային պայմանագրերին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերին, սույն հիմնադրույթին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունները։
II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
ա) համալիր աջակցություն արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիային և ներմուծման փոխարինմանն ուղղված աշխատանքի կազմակերպմանը՝ Միության մակարդակով.
բ) արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիային և (կամ) ներմուծման փոխարինմանն օժանդակելու մեխանիզմների ու գործիքների մշակում՝ Միության մակարդակով.
գ) աջակցություն կոոպերացիոն, ներմուծման փոխարինման արտադրական շղթաների կառուցմանը՝ Միության մակարդակով.
դ) առաջարկների մշակում՝ ուղղված Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը.
ե) միջոցների մշակում՝ ուղղված ներքին ու արտաքին շուկաների՝ անդամ պետություններում արտադրվող բարձր տեխնոլոգիական մրցունակ արտադրանքի մասով պահանջարկի բավարարմանը։
4. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) կազմակերպում է խորհրդակցություններ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիոն նախագծերին վերաբերող հարցերով.
բ) անցկացնում է աշխատանք՝ ուղղված Միության պաշտոնական կայքում Միության արդյունաբերականացման քարտեզի բովանդակության արդիականացմանը և տեսողական ներկայացման կատարելագործմանը.
գ) նախապատրաստում է առաջարկություններ՝ հետևյալ հարցերի վերաբերյալ.
համագործակցության համար արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի որոշում.
արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիոն և (կամ) ներմուծման փոխարինման նախագծերին օժանդակելու և դրանք իրագործելու մեխանիզմների ու գործիքների ձևավորում՝ Միության մակարդակով.
անդամ պետություններում արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացում.
արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի ու Միության մարմինների ակտերի (համապատասխան իրավասության առկայության դեպքում) նախագծերի մշակում.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 7-րդ կետում նշված ոլորտներում քաղաքականության իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ առաջարկների մշակում։
III. Հանձնաժողովի կազմը
5. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներից և անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներից։
Անդամ պետությունները ժամանակին Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացնում առաջարկներ՝ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ։
7. Հանձնաժողովի նիստերը նախագահում և հանձնաժողովի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) (այսուհետ՝ հանձնաժողովի նախագահ):
8. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում հանձնաժողովին հանձնարարված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) ձևավորում և հաստատում է հանձնաժողովի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է հանձնաժողովի նիստերը.
դ) հաստատում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
ե) անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է Միության մարմիններին հանձնաժողովի կողմից մշակված առաջարկների և հանձնարարականների մասին.
զ) իրականացնում է այլ գործառույթներ հանձնաժողովի իրավասության սահմաններում:
9. Հանձնաժողովի նախագահի տեղակալը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենն է։
Ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման պատճառով հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը կատարում է սույն հիմնադրույթի 8-րդ կետով նախատեսված՝ հանձնաժողովի նախագահի գործառույթները:
10. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալն է։
11. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը՝ հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամների առաջարկների հիման վրա, և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
բ) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի նիստերի համար նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ.
գ) ուղարկում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստի հաստատված օրակարգը և դրան կցվող նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով.
դ) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
ե) վարում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
զ) կազմակերպում է հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և հանձնաժողովի անդամներին դրանց ուղարկումը.
է) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ.
ը) իրականացնում է հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործառույթներ:
IV. Հանձնաժողովի աշխատանքի կարգը
12. Հանձնաժողովի նիստներն անցկացվում են տարին առնվազն մեկ անգամ։
Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հանձնաժողովի նախագահի կամ անդամի նախաձեռնությամբ։
13. Հերթական նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովի նախագահի կողմից՝ հաշվի առնելով հանձնաժողովի անդամների առաջարկները, և արտացոլվում են արձանագրության մեջ։
14. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը համաձայնեցվում է հանձնաժողովի անդամների հետ։
Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկները հանձնաժողովի անդամներն ուղարկում են հանձնաժողովի նախագահին ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից 30 օրացուցային օր առաջ:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր առաջարկած հանձնաժողովի անդամներն ապահովում են համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացումը հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։
15. Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների լիազորված մարմիններից և հանձնաժողովի անդամներից պահանջելու նյութեր և տեղեկատվություն՝ հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ:
16. Հանձնաժողովի նիստի օրակարգին առնչվող նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.
բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
գ) հանձնաժողովի կողմից քննարկման համար առաջարկվող հանձնարարականների նախագծեր (առկայության դեպքում).
դ) տեղեկատվական և վերլուծական նյութեր (անհրաժեշտության դեպքում)։
17. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը հանձնաժողովի անդամներին է ուղարկում հանձնաժողովի նիստի հաստատված օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:
18. Հանձնաժողովի նիստերը, որպես կանոն, անցկացվում են տեսակոնֆերանսի ռեժիմով:
Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկով հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել առերես ձևաչափով: Հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սենքերում կամ անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ հանձնաժողովի նախագահի որոշմամբ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
19. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցում են անձամբ։
Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստին ներկայանալու անհնարինության դեպքում իրավունք ունի հանձնաժողովի նախագահին նախօրոք գրավոր ներկայացնելու քննարկվող հարցերի շուրջ իր դիրքորոշումը, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը, և ուղարկելու տեղեկատվություն հանձնաժողովի նիստին իր կողմից լիազորված ներկայացուցչի մասնակցության մասին։
20. Հանձնաժողովի անդամների հրավերով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչները։
Հանձնաժողովի անդամների հետ համաձայնեցմամբ հանձնաժողովի նիստին անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական ու հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչները, որոնց իրավասության շրջանակներում են գտնվում հանձնաժողովի նիստին քննարկվող հարցերը։
Հանձնաժողովի անդամների հետ համաձայնեցմամբ և հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել Միությանն առընթեր դիտորդ պետությունների լիազորված ներկայացուցիչներ, անհրաժեշտ որակավորում ունեցող անկախ փորձագետներ։
Հանձնաժողովի նիստին ներկա են գտնվում հանձնաժողովի նիստի անցկացումն ապահովող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները։ Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն աշխատակիցները, որոնց իրավասության շրջանակներում են գտնվում հանձնաժողովի նիստին քննարկվող հարցերը:
21. Հանձնաժողովի անդամները կարող են առաջարկել հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցը հանել, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:
22. Հանձնաժողովի նիստին հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
23. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի՝ անդամ պետություններից առաջադրված անդամների կողմից՝ կոնսենսուսով, և հանձնարարական բնույթ են կրում։
24. Հանձնաժողովի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում արձանագրվում են հանձնաժողովի անդամների դիրքորոշումները:
Եթե հանձնաժողովի անդամը քննարկվող հարցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, այն գրավոր շարադրվում և կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանն ու պահվում դրա հետ:
Հանձնաժողովի նիստի արձանագրությանը կցվում է հանձնաժողովի նիստի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև կարող են կցվել փաստաթղթեր, տեղեկատվական ու վերլուծական նյութեր և համապատասխան հիմնավորումներ՝ հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերով։
Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից և հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից՝ հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում:
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը հանձնաժողովի նիստի արձանագրությունն ուղարկում է հանձնաժողովի բոլոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահի կողմից այն հաստատվելու օրվանից հետո 5 օրացուցային օրվա ընթացքում:
Հանձնաժողովի նախագահի որոշմամբ հանձնաժողովի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքն ուղարկվում է հանձնաժողովի նիստին մասնակցած՝ հրավիրված անձանց:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի մոտ:
25. Հանձնաժողովի նիստերին անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են համապատասխան անդամ պետությունները:
Հանձնաժողովի նիստերին Միությանն առընթեր դիտորդ պետությունների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են Միությանն առընթեր համապատասխան դիտորդ պետությունները։
Հանձնաժողովի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ փորձագետների և հրավիրված անձանց մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:
26. Հանձնաժողովի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 225 կարգադրությամբ |
ԿԱԶՄ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | |
|
Քամալյան Արտակ Քաջիկի՝ |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (հանձնաժողովի նախագահ) |
|
Կուշնարյով Նիկոլայ Գենադիի՝ |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
|
Ազենով Ժասլան Երիկի՝ |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Մանթաշյան Գևորգ Գրիգորի՝ |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ |
|
Սիմոնյան Արմեն Հովհաննեսի՝ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
|
Տերյան Նարեկ Արտյոմի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Կարտուն Անդրեյ Միխայիլի՝ |
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ |
|
Մուրաշկո Նատալյա Անատոլիի՝ |
«Բելլեգպրոմ» կոնցեռնի նախագահի տեղակալ |
|
Պշեննոյ Ալեքսանդր Ալեքսանդրի՝ |
«Բելլեսբումպրոմ» կոնցեռնի նախագահի տեղակալ |
|
Ստոլյարովա Տատյանա Գրիգորիի՝ |
Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Խարիտոնչիկ Դմիտրի Իվանի՝ |
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Չեբոտար Յուրի Ադամի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
|
Յասնիցկիյ Վալերի Վլադիմիրի՝ |
«Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Զեբեշև Արդակ Տեմիրխանուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներդրումների հարցերով կոմիտեի նախագահ |
|
Կարաբաև Մարատ Կարիմժանի՝ |
Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման փոխնախարար |
|
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման փոխնախարար |
|
Շչեգլովա Դինարա Րինատի՝ |
Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման փոխնախարար |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Ժակիպով Միրլան Մուստաֆայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Նասիրդինով Սամատ Նասիրդինի՝ |
Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
|
Սադիկով Կանատբեկ Ռախմանբերդի՝ |
Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարի առաջին տեղակալ |
|
Ուսենբեկովա Այնուրա Դոկտուրբայի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարի տեղակալ |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
|
Վոլվաչ Դմիտրի Վալերիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
|
Գրաբչակ Եվգենի Պյոտրի՝ |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Զվերև Դմիտրի Ստանիսլավի՝ |
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ, ստատս-քարտուղար |
|
Մուզիչենկո Սերգեյ Գրիգորիի՝ |
Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարի տեղակալ |
|
Սուպրունովսկի Անատոլի Միխայիլի՝ |
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման գործերով նախարարի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության հրդեհային վերահսկողության հարցերով գլխավոր պետական տեսուչ |
|
Ուչենով Ալեքսեյ Ալեքսանդրի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |