ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 հուլիսի 2022 թվականի

թիվ 113

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի մասին» համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »         ի 20   թվականի

թիվ

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ, ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին մինչև 2022 թվականի հոկտեմբերի 3-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

ձգտելով արդյունավետորեն օգտագործել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարանցիկ ներուժը, բարձրացնել եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետությունը,

գիտակցելով անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի պահպանվածության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևորությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

ավտոբուս՝ վարորդի տեղից բացի 8-ից ավելի նստատեղ ունեցող՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

ավտոգնացք՝ համակցված տրանսպորտային միջոց, որը բաղկացած է բեռնատար ավտոմոբիլից և կցորդից (կցորդային ավտոգնացք), քարշակից և կիսակցորդից (թամբավոր ավտոգնացք).

բեռնատար ավտոմոբիլ՝ սեփական շարժիչով կահավորված և ավտոմոբիլային ճանապարհներով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի բարձրություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի երկարություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնություն՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի լայնություն, որը չի գերազանցում 1-ին հավելվածում նշված արժեքները.

տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգված՝ բեռով կամ առանց բեռի տրանսպորտային միջոցի զանգված, որը չի գերազանցում 2-րդ հավելվածում նշված արժեքները.

սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգված՝ տրանսպորտային միջոցի սռնու կամ սռնիների խմբի միջոցով ավտոմոբիլային ճանապարհի մակերևույթին փոխանցվող` բեռով կամ առանց բեռի զանգված, որի մեծությունը չի գերազանցում 3-րդ հավելվածում նշված արժեքները.

եվրասիական տրանսպորտային միջանցք՝ երթուղիների ամբողջություն, որոնք ինտեգրված են այդ թվում անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների ցանցում և միջազգային հաղորդակցության մեջ ապահովում են ուղևորների ու բեռների փոխադրումը դրանց առավել մեծ կենտրոնացվածության ուղղություններով, ինչպես նաև այդ փոխադրումների իրականացման տեխնոլոգիական և կազմակերպաիրավական պայմանների ամբողջությունը.

անդամ պետության իրավասու մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որի լիազորություններին են վերապահված սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը.

անբաժանելի բեռ՝ բեռ, որը չի կարող բաժանվել մասերի՝ առանց սպառողական հատկությունները կորցնելու կամ առանց վնասվելու ռիսկի: Խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցով փոխադրման դեպքում անբաժանելի է համարվում այն բեռը, որն անբաժանելի է ըստ տրանսպորտային միջոցի թույլատրելի եզրաչափերը գերազանցող եզրաչափի (եզրաչափերի)՝ դրա վրա այդ բեռը բեռնելիս.

կիսակցորդ՝ բեռների փոխադրման համար հատուկ սարքավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է քարշակի հետ այնպես միացնելու համար, որ այդ տրանսպորտային միջոցի մի մասը գտնվի անմիջապես քարշակի վրա և դրան փոխանցի իր քաշի մի մասը.

կցորդ՝ քարշակի կամ բեռնատար ավտոմոբիլով քարշակման միջոցով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

միակցված ավտոբուս՝ երկու կամ ավելի կոշտ հատվածամասերից բաղկացած, միմյանց հոդակապով միացված և յուրաքանչյուր հատվածամասում ուղևորասրահ ունեցող ավտոբուս, որն ուղևորներին թույլ է տալիս ազատորեն տեղաշարժվել մի սրահից մյուսը.

հատուկ թույլտվություն՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով տրված մեկանգամյա կամ բազմակի թույլտվություն եվրասիական տրանսպորտային միջանցքներով այն տրանսպորտային միջոցի երթևեկության համար, որի բեռով կամ առանց բեռի քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրին համապատասխան սահմանված թույլատրելի արժեքները.

քարշակ՝ սեփական շարժիչով կահավորված և բացառապես կամ առավելապես կցորդի կամ կիսակցորդի քարշակման համար նախատեսված տրանսպորտային միջոց.

ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոց՝ տրանսպորտային միջոց, որի՝ բեռով կամ առանց բեռի առավելագույն քաշային և (կամ) եզրաչափային պարամետրերը գերազանցում են սույն համաձայնագրի 1-3-րդ հավելվածներում նշված արժեքները.

անդամ պետության լիազորված մարմին՝ հատուկ թույլտվությունը տրամադրող անդամ պետության պետական իշխանության մարմին:

2. Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրով սահմանվում են անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափերը: Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

 

Հոդված 3

 

1. Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանվող թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափերը պահպանվում են որպես տրանսպորտային միջոցների չափերին և զանգվածներին ներկայացվող նվազագույն պահանջներ՝ ելնելով ավտոմոբիլային ճանապարհներով դրանց անցման տեխնիկական հնարավորությունից:

Տրանսպորտային միջոցների՝ սույն համաձայնագրով սահմանված թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափերը չեն վերաբերում տրանսպորտային միջոցների արտադրությանը:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել համապատասխան անդամ պետության ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնու վրա ընկնող բեռնվածքի և եզրաչափերի այլ արժեքներ, որոնք չեն կարող ցածր լինել սույն համաձայնագրով սահմանված արժեքներից:

3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ավտոմոբիլային ճանապարհներով ոչ խտրական հիմունքներով կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման մասին որոշումներ ընդունելու դեպքում դրանց սեփականատերերը ձեռնարկում են ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհի կազմակերպման միջոցով, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին տեղեկացնում են տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման ժամկետների և շրջանցիկ ճանապարհից օգտվելու հնարավորության մասին:

Ավտոմոբիլային ճանապարհներին չի թույլատրվում նվազեցնել տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածների և սռնու կամ սռնիների խմբերի վրա ընկնող՝ սույն համաձայնագրի 2-րդ և 3-րդ հավելվածներում նշված՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի արժեքները՝ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած՝ ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի կրողունակությունը նվազեցելու ժամանակահատվածում:

 

Հոդված 4

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ կատարելիս անդամ պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որ տրանսպորտային միջոցների եզրաչափերը, զանգվածները և տրանսպորտային միջոցների սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող զանգվածները չգերազանցեն սույն համաձայնագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արժեքները:

2. Ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցի երթևեկության համար հատուկ թույլտվության առկայությունը պահանջվում է սույն համաձայնագրի 1-3-րդ հավելվածներում նշված թույլատրելի զանգվածները, սռնու վրա ընկնող բեռնվածքները և եզրաչափային արժեքները դրանց կողմից գերազանցելու դեպքում, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան այլ արժեքներ սահմանելու դեպքում՝ տվյալ արժեքները գերազանցելու դեպքում։

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անբաժանելի չհանդիսացող բեռով ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների երթևեկության՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հատուկ թույլտվությունների տրամադրման սահմանափակումներ:

 

Հոդված 5

 

Անդամ պետությունները կձեռնարկեն միջոցներ, որ մինչև 2030 թվականի հունվարի 1-ը ավտոմոբիլային ճանապարհները, ավտոմոբիլային ճանապարհների հատվածներն ամբողջությամբ համապատասխանեն սույն համաձայնագրով սահմանված զանգվածի, սռնու վրա ընկնող բեռնվածքի և եզրաչափերի թույլատրելի արժեքներ ունեցող տրանսպորտային միջոցների՝ դրանցով երթևեկության համար նախատեսված պահանջներին:

 

Հոդված 6

 

Սույն համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 7

 

1. Անդամ պետությունները սահմանում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններ։

2. Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին՝ միաժամանակ ծանուցելով սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Լիազորված կամ իրավասու մարմնի անվանում փոխվելու դեպքում համապատասխան անդամ պետությունն այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

 

Հոդված 8

 

Անդամ պետությունների իրավասու և (կամ) լիազորված մարմինների ներկայացուցիչները սույն համաձայնագրի իրականացման հարցերի վերաբերյալ կարող են անցկացնել աշխատանքային հանդիպումներ:

 

Հոդված 9

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

 

Կատարված է ____________ քաղաքում 20___ թվականի _____ ___ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում

ներառված՝ Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների ավտոմոբիլային

ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային

միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու

վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի

մասին համաձայնագրի

 

Տրանսպորտային միջոցների թույլատրելի եզրաչափերը

 

(մետր)

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցության տիպը

Տրանսպորտային միջոցի թույլատրելի երկարությունը

Միակի տրանսպորտային միջոցներ

12

Կցորդներ

12

Ավտոգնացքներ

20

Երկսռնի ավտոբուսներ

13,5

Ավտոբուսներ՝ 2-ից ավելի սռնիով

15

Միակցված ավտոբուսներ

18,75

Տրանսպորտային միջոցի եզրաչափի հետևի կետից արտացցված բեռի երկարությունը չպետք է գերազանցի

2

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցության տիպը

Տրանսպորտային միջոցի թույլատրելի լայնությունը

Բոլոր տրանսպորտային միջոցները

2,55

Տրանսպորտային միջոցների իզոթերմային թափքերը

2,6

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցության տիպը

Տրանսպորտային միջոցի թույլատրելի բարձրությունը

Բոլոր տրանսպորտային միջոցները

4

Ծանոթագրություններ.

1. Տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի եզրաչափերը ներառում են հանովի թափքերի և բեռների համար նախատեսված տարայի, այդ թվում՝ բեռնարկղերի չափսերը, և չեն ներառում ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման և պահպանման ժամանակ օգտագործվող տրանսպորտային միջոցների կախովի սարքավորումների չափսերը:

2. Երկարությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.

հողմապակու մաքրման և ողողման սարքվածքները.

առջևի ու հետևի գրանցման համարանիշների ցուցատախտակները և պետհամարանիշների տեղադրման համար նախատեսված կառուցվածքային տարրերը

մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը

վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը

լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները.

արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ.

դիտման օժանդակ միջոցները.

դեպի ներքին այրման շարժիչի ներթող համակարգ օդառքի սարքվածքները

ապամոնտաժվող թափքերի համար սևեռապնդման սարքվածքները

ոտնատեղերը և բռնաձողերը

էլաստիկ բուֆերային սարքվածքները կամ համանման սարքավորումները

շարժման դիրքում վերհան հարթակները, թեքահարթակները և համանման սարքավորումները, որոնք եզրաչափերը չեն ավելացնում 300 մմ-ից ավելի՝ պայմանով, որ տրանսպորտային միջոցի բեռնունակությունը չի մեծանում.

տրանսպորտային միջոցների կցման և քարշակման սարքվածքները.

արտաթող համակարգի խողովակները.

հանովի սփոյլերները.

տրանսպորտային միջոցների հոսանընդունիչները՝ հպումային ցանցից էլեկտրասնմամբ.

արտաքին արևապաշտպան հովարները։

3. Լայնությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.

մաքսային կապարակնիքը և դրա պաշտպանության տարրերը

վրանածածկի ամրացման սարքվածքները և դրա պաշտպանության տարրերը

դողերում ճնշումը հսկելու սարքվածքները

անիվների տակից ցրցայտման պաշտպանիչ համակարգի արտացցված ճկուն մասերը

М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների՝ շարժման դիրքում մուտքի թեքահարթակները, շարժման դիրքում վերհան հարթակները և համանման սարքավորումները՝ պայմանով, որ այդ սարքվածքները տրանսպորտային միջոցի կողային մակերևույթից 10 մմ-ից ավելի չեն արտացցվում, և թեքահարթակների՝ դեպի առաջ ու հետ ուղղված անկյունային եզրերն ունեն 5 մմ-ից ոչ պակաս կլորացման շառավիղներ.

ընդ որում, մնացած եզրերի կլորացման շառավիղները պետք է լինեն 2,5 մմ-ից ոչ պակաս

արտաքին հայելիները և ոչ ուղիղ տեսանելիության այլ սարքվածքներ

դիտման օժանդակ միջոցները

հավաքվող ոտնատեղերը

լուսավորման և լուսային ազդանշանման սարքվածքները.

դողերի կողային պատերի ձևախախտվող մասը՝ անմիջապես մակերևույթի հետ հպման կետի վերևում։

4. Բարձրությունը չափելիս հաշվի չեն առնվում տրանսպորտային միջոցի վրա մոնտաժված հետևյալ սարքվածքները.

ալեհավաքները

հոսանահանները կամ հոսանընդունիչները՝ բարձրացված դիրքում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում

ներառված՝ Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների ավտոմոբիլային

ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային

միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու

վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի

մասին համաձայնագրի

 

Տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածները

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցության տիպը, սռնիների քանակը և դիրքը

Տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը (տոննա)

Միակի ավտոմոբիլներ

 

երկսռնի

18

եռասռնի

25

քառասռնի

32

5 և ավելի սռնի ունեցող

38

Միակի ավտոբուսներ

երկսռնի

18

եռասռնի

25

քառասռնի

32

Միակցված ավտոբուսներ

եռասռնի

28

քառասռնի

36

5 և ավելի սռնի ունեցող

40

Ավտոգնացքներ

եռասռնի

28

քառասռնի

36

5 սռնի ունեցող

40

6 և ավելի սռնի ունեցող

44

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տրանսպորտային միջանցքներում

ներառված՝ Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների ավտոմոբիլային

ճանապարհներով երթևեկելիս տրանսպորտային

միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու

վրա ընկնող բեռնվածքների և եզրաչափերի

մասին համաձայնագրի

 

Սռնու կամ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգվածները

 

Տրանսպորտային միջոցի սռնիների դիրքը*

Մոտեցված սռնիների միջև եղած հեռավորությունը (մետր)

Անվավոր տրանսպորտային միջոցի սռնու** վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը (տոննա)

Միակի սռնի

2,5-ից ավելի

10,5 (11,5)

Մոտեցված կրկնակի սռնիների խումբ

մինչև 1-ը (ներառյալ)

11,5 (12,5)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

14 (16)

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

17(18)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

18 (20)

Մոտեցված եռակի սռնիների խումբ

մինչև 1-ը (ներառյալ)

17(18)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը (ներառյալ)

20 (21)

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

23,5 (24)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

25 (26)

3-ից ավելի սռնիով մոտեցված սռնիների խումբ (սռնու վրա 2-ից ոչ ավելի միադող կամ երկդող անիվներ)

մինչև 1-ը (ներառյալ)

5,5 (6)

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը

6,5 (7)

(ներառյալ)

 

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը (ներառյալ)

7,5 (8)

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

8,5 (9)

2 և ավելի սռնիով մոտեցված սռնիների խումբ (սռնու վրա 4 (ներառյալ) և ավելի միադող կամ երկդող անիվներ)

մինչև 1-ը (ներառյալ)

11

1-ից ավելի՝ մինչև 1,3-ը

12

(ներառյալ)

 

1,3-ից ավելի՝ մինչև 1,8-ը

14

(ներառյալ)

 

1,8-ից ավելի՝ մինչև 2,5-ը (ներառյալ)

16

 

_________________

* Միակի սռնի՝ տրանսպորտային միջոցի՝ մյուս ամենամոտ սռնուց 2,5 մետրից ավելի հեռավորության վրա տեղադրված սռնի:

Մոտեցված սռնիների խումբ՝ սայլակի մեջ կառուցվածքապես միավորված և (կամ) չմիավորված, ամենամոտ սռնիների միջև մինչև 2,5 մետր (ներառյալ) հեռավորությամբ խմբավորված սռնիներ:

**Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար՝ սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի զանգված:

 

Ծանոթագրություններ.

1. Առանց փակագծերի բերված են միադող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ մեկ դող ունեցող անիվ), փակագծերում՝ երկդող անիվներով սռնիների համար արժեքները (տրանսպորտային միջոցի՝ երկու դող ունեցող անիվ):

2. Իրենց կազմում միադող և երկդող անիվներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբերը հարկավոր է դիտարկել որպես իրենց կազմում միադող անիվներով սռնիներ ունեցող՝ մոտեցված սռնիների խմբեր:

3. Մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը որոշվում է սռնիների խմբի վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը խմբում սռնիների համապատասխան քանակի վրա բաժանելու միջոցով՝ բացառությամբ սույն ծանոթագրությունների 4-րդ կետում նշված դեպքերի:

4. Թույլատրվում է մոտեցված կրկնակի և եռակի սռնիների խմբերի համար բեռնվածքը սռնիների վրա անհամաչափ բաշխելը, եթե սռնիների խմբի վրա ընկնող բեռնվածքը չի գերազանցում սռնիների համապատասխան խմբի վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը, և սռնիների խմբում յուրաքանչյուր սռնու վրա ընկնող բեռնվածքը չի գերազանցում միադող կամ երկդող անիվներով համապատասխան միակի սռնու վրա ընկնող թույլատրելի բեռնվածքը:

5. Սռնիների խմբերում սռնիների միջև եղած հեռավորությունների տարբեր արժեքների առկայության դեպքում սռնիների միջև եղած յուրաքանչյուր հեռավորության տրվում է թվաբանական միջինացման եղանակով ստացված արժեք (խմբում սռնիների միջև եղած բոլոր հեռավորությունների հանրագումարները բաժանվում են խմբում սռնիների միջև եղած հեռավորությունների քանակի վրա):