ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԵՐՈՎ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

22 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԵՐՈՎ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշմամբ (սույն որոշման թիվ 4-6-րդ, 12-րդ և 18-րդ հավելվածներ) նախատեսված դրույթների իրագործման նպատակով,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տալու համար լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) կողմից եզրակացություններ (թույլատրագրեր) տալու փաստը հաստատելու համար՝

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից առաջնորդվել հետևյալ մոտեցումներով՝

1. Տրված եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տեղեկությունները, դրանք տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրել «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ լիազորված մարմինների պաշտոնական կայքերում՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով, և տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնել հետևյալ կերպ՝

ա) այն դեպքում, երբ տրված եզրակացության (թույլատրագրի) վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են լիազորված մարմնի կողմից՝ Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում, ստուգել այդ տեղեկությունների առկայությունը նշված կայքում.

բ) Ինտերնետ ցանցում՝ լիազորված մարմնի պաշտոնական կայքում, տրված եզրակացության (թույլատրագրի) վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում և այլ դեպքերում հարցումն ուղարկել լիազորված մարմին՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով եզրակացության (թույլատրագրի) տրման փաստը հաստատելու նպատակով՝ լիազորված մարմնի էլեկտրոնային փոստի հասցեին դրա ուղարկման կրկնօրինակմամբ (օգտագործելով էլեկտրոնային հաղորդումն ստանալու և (կամ) կարդալու մասին ծանուցման ընտրանքը).

գ) եզրակացության (թույլատրագրի) տրման փաստը հաստատելու մասին հարցում ստանալու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում (այդ հարցման գրանցման օրվանից) տրամադրել եզրակացության (թույլատրագրի) տրման փաստի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշված հարցումն ուղարկողի էլեկտրոնային փոստի հասցեին այդ տեղեկատվության ուղարկման կրկնօրինակմամբ։

2. Առաջնորդվել լիազորված մարմինների ցանկով (էլեկտրոնային փոստի հասցեների նշմամբ), որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական ռեսուրսում հետևյալ հասցեով՝ https://barriers.eaeunion.org.

3. Ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ փոխանակվել տրված եզրակացությունների (թույլատրագրերի) տվյալների բազաներում գտնվող տեղեկություններով։

4. Տրված եզրակացությունների (թույլատրագրերի) մասով վիճելի իրավիճակներ առաջանալու դեպքում դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ լիազորված մարմինների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2022 թվականի նոյեմբերի 22-ի

թիվ 43 որոշման

 

ՁԵՎ

 

տրված եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ տեղեկությունների ներկայացման

թիվ
ը/կ

Իրավաբանական անձի անվանումը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի, ֆիզիկական անձի Ա.Ա.Հ-ն)

Հարկային նույնակա-նացուցիչը

Եզրակացության (թույլատրագրի) վավերապայմանները

Տեղա-փոխման տեսակը

Ապրանք-ների ցանկի բաժնի համարը*

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Արտա-հանող երկիրը

Ծագման երկիրը

համարը

տրման ամսաթիվը

գործո-ղության ժամկետը

                       

________________________

*Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելված)։