ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

23 օգոստոսի 2022 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`

1. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների մշակման, ընդունման (փոփոխությունների կատարման, վերանայման), ինչպես նաև կիրառման (ներառյալ գործողության մեջ դնելը) հարցերով Միության անդամ պետությունների ստանդարտացման լիազորված մարմինների միջև փոխգործակցություն իրականացնելիս կիրառել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման վերաբերյալ ուղեցույցը՝ հավելվածի համաձայն։

2. Ուսումնասիրել հետևյալ հնարավորությունը՝

ա) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակումը (ներառյալ ընդունումը և գործողության մեջ դնելը)՝ համապատասխան ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների հիման վրա,

որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերի նախագծերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր), որոնք գտնվում են մշակման փուլում՝ այդ ստանդարտների ցանկերի հաստատման օրվանից 5 տարվա ընթացքում,

որոնք ներառված են այն ստանդարտների ցանկերում, որոնք հաստատվել են մինչև Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրը՝ այդ հրապարակման օրվանից 5 տարվա ընթացքում․

բ) այն միջպետական ստանդարտներն ազգային մակարդակով գործողության մեջ դնելը, որոնք ներառված են ստանդարտների ցանկերում, և որոնց միացել է Միության անդամ պետությունը՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2022 թվականի օգոստոսի 23-ի

թիվ 31 հանձնարարականի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ուղեցույցը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի իրագործման նպատակով և պարունակում է Միության անդամ պետությունների ստանդարտացման լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ստանդարտացման մարմիններ) միջև փոխգործակցություն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման վերաբերյալ հանձնարարականներ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջների կիրառման և կատարման ապահովման ու Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների ձևավորման նպատակով։

2. Ստանդարտացման մարմինների աշխատանքի համակարգումն առաջարկվում է իրականացնել հետևյալ ուղղություններով՝

ա) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) պլանավորումը.

բ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակումը (փոփոխությունների կատարումը, վերանայումը).

գ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ ստանդարտացման փաստաթղթերի նախագծումը և մշակումը.

դ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների կիրառումը.

ե) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների մշակումը և իրագործումը։

3. Ստանդարտացման մարմինների միջև Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմակերպվող՝ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե), Խորհրդատվական կոմիտեին առընթեր ստանդարտացման հարցերով ենթակոմիտեի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ ղեկավարների խորհուրդ) խորհրդակցությունների, նիստերի և այդ խորհրդակցություններին ու նիստերին ընդունվող որոշումների հետագա իրագործման շրջանակներում։

4. Միջպետական ստանդարտացմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անցկացումն իրականացվում են ստանդարտացման մարմինների կողմից անդամ պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև (Անկախ Պետությունների Համագործակցության) Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կողմից ընդունված կանոններին համապատասխան, այդ թվում՝ Ստանդարտացման միջպետական համակարգի միջպետական հիմնարար ստանդարտներին համապատասխան և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքը հաշվի առնելով։

 

II. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) պլանավորումը

 

5. Ստանդարտացման մարմինների կողմից միջպետական ստանդարտների մշակում (փոփոխությունների կատարում, վերանայում) պլանավորելու նպատակով՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվում են այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրերը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների և միջպետական այն ստանդարտների պահպանումը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ (այսուհետ՝ ծրագրեր)։

6. Որպես միջպետական ստանդարտների մշակման հիմք՝ կիրառվում են միջազգային և տարածաշրջանային ստանդարտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ստանդարտները չեն համապատասխանում Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման նպատակներին, այդ թվում՝ կլիմայական և աշխարհագրական գործոնների կամ տեխնոլոգիական և այլ առանձնահատկությունների ազդեցության հետևանքով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները, որոնք վկայագրված (վալիդացված) և հաստատված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 21 որոշմանը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

7. Ծրագիրը կազմվում է հավելվածով սահմանված ձևով և պարունակում է տեղեկատվություն ծածկագրերի մասին՝ Ստանդարտների միջպետական դասակարգչին համապատասխան, ստանդարտացման միջպետական տեխնիկական այն կոմիտեների նշագրերի մասին, որոնց գործունեության ոլորտին են դասվում համապատասխան թեմաները (առկայության դեպքում), միջպետական ստանդարտների նախագծերի մշակման թեմայի ծածկագրերի, միջպետական ստանդարտների նախագծերի անվանումների (աշխատանքների տեսակների), տեխնիկական կանոնակարգի տարրերի, մշակման ժամկետների (սկզբի և ավարտի), միջպետական ստանդարտների մշակման համար պատասխանատու անդամ պետությունների անվանումների մասին, ինչպես նաև տեղեկատվություն միջպետական ստանդարտների նախագծերի մշակման թեմաները ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի (առկայության դեպքում) հետ համաձայնեցնելու մասին։

8. Ծրագրի նախագիծը նախապատրաստվում է անդամ պետության՝ տեխնիկական կանոնակարգի մշակման համար պատասխանատու պետական իշխանության մարմնի կողմից (այսուհետ՝ մշակող), այդ անդամ պետության ստանդարտացման մարմնի հետ համատեղ՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան։

9. Ծրագրի նախագիծը մշակվում է տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների նախագծերը դրա մեջ ներառելու միջոցով՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխան կառուցվածքային տարրերի համար հետևյալ առաջնահերթությունները՝

ա) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են միջազգային ստանդարտների հիման վրա.

բ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա.

գ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և նույնական են համապատասխան միջազգային ստանդարտներին.

դ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և համապատասխան միջազգային ստանդարտների նկատմամբ ձևափոխված են.

ե) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են միջազգային ստանդարտների հիման վրա և ոչ համարժեք են համապատասխան միջազգային ստանդարտներին.

զ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և նույնական են համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին.

է) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների համեմատ ձևափոխված են.

ը) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են տարածաշրջանային ստանդարտների հիման վրա և ոչ համարժեք են համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին.

թ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների հիման վրա, որոնք ընդունվել են ոչ միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա.

ժ) միջպետական ստանդարտներ, որոնք մշակվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հիման վրա, որոնք վկայագրված և հաստատված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

10. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) ընդգրկված ազգային (պետական) ստանդարտների հիման վրա միջպետական ստանդարտների մշակումը նախատեսող կետեր ծրագրի նախագծում ներառելու դեպքում նախապատվությունը տրվում է այն ազգային (պետական) ստանդարտներին, որոնք մշակվել են ավելի ուշ ընդունված (հաստատված) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա։

11. Ծրագրի նախագծով կարող է նախատեսվել ստանդարտների ցանկերում ներառված՝ ընդունված միջպետական ստանդարտների փոփոխությունների կատարում, վերանայում։

12. Ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառման արդյունքներով ստանդարտացման մարմինները կարող են նախապատրաստել ծրագրի նախագծում այնպիսի կետեր ներառելու մասին առաջարկ, որոնցով նախատեսվում է այդ մեթոդիկաների հիման վրա համապատասխան միջպետական ստանդարտների մշակումը։

13. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման և ընդունման ժամկետները սահմանվում են Ստանդարտացման միջպետական համակարգի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով համապատասխան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու ամսաթվերը։

Այն դեպքում, երբ միջպետական ստանդարտի նախագծի մշակման համար պատասխանատու անդամ պետությունը որոշված չէ, ծրագրի նախագծի համապատասխան սյունակում կատարվում է «որոշված չէ» գրառումը, «Մշակման ժամկետը» սյունակում ՝ «մշակումը հեռանկարում» գրառումը։

14. Ստանդարտների ցանկերի հաստատումից հետո համապատասխան տեխնիկական կանոնակարգը մշակողի կողմից ստանդարտացման մարմինների հետ համատեղ իրականացվում են ծրագրի նախագծի լրամշակում և համաձայնեցում։ Ծրագրի լրամշակված նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմը մշակողի կողմից Հանձնաժողով են ներկայացվում Խորհրդատվական կոմիտեի նիստին ուսումնասիրման և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման նպատակով դա ներկայացնելու հնարավորության մասին որոշման ընդունման համար։

Ծրագրի նախագծին կից փաստաթղթերի լրակազմը ներառում է ծրագրի հաստատման մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը և ծրագրի նախագծի վերաբերյալ բացատրագիրը։

15. Ծրագրի նախագծի վերաբերյալ բացատրագրի մեջ նշվում են՝

ա) ծրագրի մշակման նպատակները և հիմնավորումը,

բ) մշակման համար առաջարկվող միջպետական ստանդարտների, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների ընդհանուր բնութագիրը,

գ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված ծրագրի մշակումը։

դ) ծրագրի նախագծի մասին հիմնական տեղեկություններին առնչվող այլ տեղեկատվություն (այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգում սահմանված այն ցուցանիշների ցանկը, որոնց համար չկան ստանդարտների ցանկում նշված հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ, և որոնց համար ծրագրով նախատեսված է միջպետական ստանդարտների մշակում՝ սույն ուղեցույցի 13-րդ կետին համապատասխան)։

16. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում ապահովում է ծրագրի նախագծի և դրան կից փաստաթղթերի լրակազմի ուսումնասիրումը անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստին։

17. Ծրագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմն ուսումնասիրվում են Խորհրդատվական կոմիտեի նիստին։

Խորհրդատվական կոմիտեն ուսումնասիրության արդյունքներով ընդունում է որոշում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ուսումնասիրման նպատակով ծրագրի նախագիծը և դրան կից փաստաթղթերի լրակազմը ներկայացնելու հնարավորության մասին։

18. Ծրագիրը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը հաստատելու մասին որոշումը Հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 180 օրացուցային օր հետո։

19. Ծրագրում փոփոխությունների կատարումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է, որպես կանոն, անդամ պետությունների այն առաջարկների վրա հիմնված դրա նոր խմբագրությունն ընդունելու միջոցով, որոնք նախապատրաստված են ստանդարտների հաստատված ցանկերում ներառված ստանդարտների կիրառման մշտադիտարկման արդյունքներով, այդ թվում՝ ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների ընդունման մշտադիտարկման հիման վրա, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի մշտադիտարկման և կիրառության հսկողության հիման վրա, որոնք նախատեսված են տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգով, և որոնցով հաշվի են առնվում հետևյալ գործոնները՝

ա) տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջների կատարումն ապահովվում է մեկ կամ մի քանի միջպետական ստանդարտների (այդ միջպետական ստանդարտների բաժինների, կետերի, ենթակետերի)՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում.

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումը և կատարումն ապահովվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններով և մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով.

գ) ստանդարտների ցանկերում ներառված՝ ընդունված միջպետական ստանդարտներում փոփոխությունների կատարման (վերանայման) անհրաժեշտությունը։

20. Անդամ պետությունների՝ սույն ուղեցույցի 19-րդ կետում նշված առաջարկները, որոնք նախապատրաստված են սույն ուղեցույցի հավելվածով նախատեսված ձևով, Հանձնաժողով են ուղարկվում ստանդարտացման մարմինների կողմից։

 

III. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակումը (փոփոխությունների կատարումը, վերանայումը)

 

21. Անդամ պետություններին առաջարկվում է ապահովել միջպետական ստանդարտների մշակման ֆինանսավորումը՝ ծրագրերին համապատասխան, առաջնահերթության կարգով, սահմանված ժամկետներում։

22. Ստանդարտացման մարմիններին, հաստատված ծրագրերին համապատասխան, առաջարկվում է միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման մասին կետեր առաջնահերթության կարգով ներառել Միջպետական ստանդարտացման ծրագրում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան։

23. Հանձնաժողովը ստանդարտացման մարմինների մասնակցությամբ անցկացնում է ծրագրերի կատարման մշտադիտարկում։

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստանդարտացման մարմիններին առաջարկվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, Հանձնաժողով ուղարկել հաշվետու տարվա ընթացքում այն ծրագրերի կետերի կատարման մասին տեղեկությունները, որոնց համար, որպես պատասխանատու՝ որոշվել է անդամ պետությունը, այդ թվում՝ հետևյալի առնչությամբ՝

ընդունված միջպետական ստանդարտների (դրանց մեջ փոփոխությունների կատարման).

Միջպետական ստանդարտացման ծրագրում միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման մասին կետերի ներառման.

միջպետական ստանդարտների մշակմանը, վերանայմանը, դրանց մեջ փոփոխությունների կատարմանը անդամ պետությունների մասնակցության.

ծրագրերով սահմանված ժամկետների պահպանման.

միջպետական ստանդարտների ուսումնասիրման և ընդունման (դրանց մեջ փոփոխությունների կատարման) հարցով քվեարկությանն անդամ պետությունների մասնակցության.

միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման վերաբերյալ խնդիրների և տարաձայնությունների առկայության։

Մշտադիտարկման արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման, փոփոխությունների կատարման, վերանայման շուրջ անդամ պետությունների ստանդարտացման մարմինների միջև ծագող տարաձայնությունները, ստանդարտացման մարմինների առաջարկությամբ, կարող են ուսումնասիրվել Խորհրդատվական կոմիտեի ստանդարտացման հարցերով ենթակոմիտեի նիստին կամ ղեկավարների խորհրդի նիստին։

24. Ծրագրերով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) աշխատանքներն անցկացնելիս ստանդարտացման մարմիններին խորհուրդ է տրվում՝

ա) անցկացնել համաձայնեցված գործողություններ միջպետական ստանդարտի նախագծի մշակման (դրա մեջ փոփոխությունների կատարման), նախագծի առաջին խմբագրության մշակման և դրա ուսումնասիրման, նախագծի վերջնական խմբագրության մշակման և դրա վերանայման, միջպետական ստանդարտի ընդունման (դրա մեջ փոփոխությունների կատարման) և դրա գրանցման կազմակերպման փուլերում.

բ) ապահովել լիիրավ անդամների կարգավիճակով անդամ պետությունների մասնակցությունը միջպետական տեխնիկական կոմիտեների աշխատանքին գործունեության համապատասխան ոլորտներում (տեխնիկական կանոնակարգերի տարածման ոլորտներում) .

գ) ապահովել միջպետական ստանդարտի նախագծի (դրա մեջ փոփոխությունների կատարման) համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի նպատակներին.

դ) ապահովել միջպետական ստանդարտի նախագիծը մշակելիս (դրա մեջ փոփոխություններ կատարելիս) կոնսենսուսին հասնելը.

ե) ապահովել միջպետական ստանդարտի նախագծի վերաբերյալ որոշումների ժամանակին ընդունումը և դրա շուրջ քվեարկությունը Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեղեկատվական-տեղեկությունների համակարգի մեջ՝ սահմանված ժամկետի ընթացքում։

25. Ստանդարտացման մարմիններին առաջարկվում է անցկացնել աշխատանքներ՝ ուղղված տեխնիկական կանոնակարգերի կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ ընդունված և ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին հակասող ազգային (պետական) ստանդարտները չեղարկելուն, կամ ազգային (պետական) ստանդարտներն այդ միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելուն՝ հաշվի առնելով ստանդարտների ցանկերում սահմանված այն անցումային ժամանակահատվածները, որոնց ընթացքում կարող են կիրառվել ինչպես միջպետական ստանդարտները, այնպես էլ ազգային (պետական) ստանդարտները։

26. Ծրագրերի իրագործման ընթացքում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ անցկացնում է միջպետական ստանդարտների նախագծերի մշակման համար պատասխանատու անդամ պետությունները որոշելուն ուղղված աշխատանք՝ սույն ուղեցույցի 13-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում, հետագայում այդ ծրագրերում համապատասխան փոփոխությունների կատարմամբ։

 

IV. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ ստանդարտացման փաստաթղթերի նախագծումը և մշակումը

 

27. Նախքան տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակումը՝ ստանդարտացման մարմինները կարող են կազմակերպել ստանդարտացման համապատասխան փաստաթղթերի մշակում՝ անդամ պետությունների օրենսդրության համաձայն։

28. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար ստանդարտացման նշված փաստաթղթերը մշակելիս ստանդարտացման մարմիններին առաջարկվում է՝

ա) մշակել ազգային (պետական) ստանդարտներ, այդ թվում՝ ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների վրա հիմնված.

բ) անցկացնել համաձայնեցված գործողություններ ազգային (պետական) ստանդարտները մշակելիս կրկնումը բացառելու նպատակով.

գ) ներգրավել պրոֆիլային տեխնիկական կոմիտեներ՝ ազգային (պետական) ստանդարտները մշակելու համար.

դ) կազմակերպել ազգային (պետական) ստանդարտները մշակելիս անդամ պետությունների պրոֆիլային տեխնիկական կոմիտեների փոխգործակցությունը (անհրաժեշտության դեպքում) .

ե) անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցների հաշվին ֆինանսավորել ստանդարտացման այն փաստաթղթերի մշակումը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար նմուշառման կանոններ` տեխնիկական կանոնակարգերում սահմանված այն ցուցանիշների առնչությամբ, որոնց համար չկան ստանդարտների ցանկերում նշված հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ, և ծրագրի մեջ նախատեսված է միջպետական ստանդարտի մշակումը, սակայն որոշված չէ դրա մշակման համար պատասխանատու անդամ պետությունը։

29. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար նմուշառման կանոններ պարունակող ստանդարտացման փաստաթղթերի ընդունումից հետո ստանդարտացման մարմիններին առաջարկվում է կազմակերպել դրանց վրա հիմնված համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը։

 

V. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտները, ազգային (պետական) ստանդարտները և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաները գործողության մեջ դնելն ու կիրառելը

 

30. Տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար ընդունված միջպետական ստանդարտի մշակման համար պատասխանատու անդամ պետության ստանդարտացման մարմնին առաջարկվում է այդ միջպետական ստանդարտի հրատարակման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովել ստանդարտների ցանկերի մշակման կարգի համաձայն ստանդարտների համապատասխան ցանկերում դրա ներառման մասին առաջարկի ուղարկումը Հանձնաժողով։

Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար ընդունված միջպետական ստանդարտն ազգային մակարդակով գործողության մեջ դնելու ժամկետն առաջարկվում է սահմանել ստանդարտների ցանկում սահմանված՝ դրա կիրառումն սկսելու օրվանից ոչ ուշ։

31. Ստանդարտացման մարմիններին առաջարկվում է ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ ազգային մակարդակով գործողության մեջ դրված միջպետական ստանդարտների ժամանակին հրապարակումը։

Անդամ պետություններում միջպետական ստանդարտները հրապարակելիս առաջարկվում է դրանց մեջ, ինչպես նաև անդամ պետություններում հրատարակվող ազգային (պետական) ստանդարտների ցուցիչներում ներկայացնել միջպետական ստանդարտների և կոնկրետ տեխնիկական կանոնակարգի փոխկապվածության մասին տեղեկատվությունը։

32. Անդամ պետություններում ստանդարտների ցանկերում ներառված ազգային (պետական) ստանդարտների միատեսակ կիրառման նպատակով ստանդարտացման մարմիններին առաջարկվում է՝

ա) անցկացնել ազգային (պետական) ստանդարտները միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելուն կամ ազգային (պետական) այն ստանդարտները չեղարկելուն ուղղված աշխատանքներ, որոնց դրույթները հակասում են միջպետական ստանդարտների դրույթներին.

բ) անդամ պետության տարածքում գործողության մեջ դնել ստանդարտների ցանկերում ներառված՝ այլ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (անհրաժեշտության դեպքում).

գ) անդամ պետությունների տարածքներում գործողության մեջ պահել ազգային (պետական) ստանդարտները, ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները՝ մինչև ստանդարտների ցանկերից դրանք հանելը կամ մինչև դրանց կիրառման ավարտի ամսաթիվը (եթե նշվածը սահմանված է ստանդարտների ցանկերում).

դ) անդամ պետություններին ծանուցել ազգային (պետական) ստանդարտներում, ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներում փոփոխությունների կատարման պլանների մասին.

ե) անցկացնել ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին անդամ պետության միանալուն ուղղված աշխատանքներ։

33. Ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին անդամ պետությունների միանալուն ուղղված աշխատանքների անցկացման նպատակով ստանդարտացման մարմիններին առաջարկվում է՝

ա) իրականացնել ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտների ստուգում այն միջպետական ստանդարտները հայտնաբերելու նպատակով, որոնց անդամ պետությունը չի միացել, և ստուգման արդյունքներով ընդունել որոշումներ այդ միջպետական ստանդարտներին միանալու հնարավորության մասին կամ դրանց թարմացման անհրաժեշտության մասին.

բ) Հանձնաժողով ուղարկել այն միջպետական ստանդարտների կազմված ցուցակները, որոնց անդամ պետությունը չի միացել՝ յուրաքանչյուր միջպետական ստանդարտի վերաբերյալ ընդունված որոշումը նշելով և համապատասխան միջպետական ստանդարտների թարմացման աշխատանքների կազմակերպման առաջարկություններով.

գ) միջպետական ստանդարտներին անդամ պետության միանալու հնարավորության մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշման մասին տեղեկություններն ուղարկել Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտների բյուրո՝ ԳՕՍՏ 1.2-2015 «Ստանդարտացման միջպետական համակարգ։ Միջպետական ստանդարտներ, միջպետական ստանդարտացման կանոններ և հանձնարարականներ։ Մշակման, ընդունման, թարմացման և չեղարկման կանոններ» միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան, և Հանձնաժողովին տեղեկացնել համապատասխան միջպետական ստանդարտներին միանալու մասին։

34. Միջպետական ստանդարտի թարմացման աշխատանքներն անցկացվում են ԳՕՍՏ 1.2-2015 «Ստանդարտացման միջպետական համակարգ։ Միջպետական ստանդարտներ, միջպետական ստանդարտացման կանոններ և հանձնարարականներ։ Մշակման, ընդունման, թարմացման և չեղարկման կանոններ» միջպետական ստանդարտով սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջպետական ստանդարտների թարմացման վերաբերյալ ստանդարտացման մարմինների առաջարկությունները կարող են ուսումնասիրվել տեխնիկական կանոնակարգերի նախագծերի կամ տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների նախագծերի մշակման հարցերով համապատասխան աշխատանքային խմբերի նիստերին, Խորհրդատվական կոմիտեին առընթեր ստանդարտացման ենթակոմիտեի նիստերին, ստանդարտների մշակման ոլորտում անդամ պետությունների ստանդարտացման ազգային ինստիտուտների փոխգործակցության համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստերին։

35. Ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներին միանալու դեպքում ստանդարտացման մարմնին առաջարկվում է Հանձնաժողով ուղարկել համապատասխան ազգային (պետական) ստանդարտները, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները ստանդարտների ցանկերից հանելու վերաբերյալ առաջարկությունները, եթե դրանք այնտեղ ներառված են եղել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման նպատակով։

 

VI. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների մշակումը և իրագործումը

 

36. Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտացման զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների իրականացման, այդ թվում՝ անդամ պետություններում նորարարական և բարձրտեխնոլոգիական արտադրանքի թողարկման ապահովման նպատակով ստանդարտացման մարմիններին առաջարկվում է Միության շրջանակներում փոխգործակցել հետևյալ հարցերով՝

ա) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման բնագավառում ստանդարտացման ոլորտի զարգացման ուղղությունների և հեռանկարների սահմանում.

բ) Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման բնագավառում առաջանցիկ ստանդարտացման ոլորտում անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների իրագործման արդյունավետ մեխանիզմների ձևավորում.

գ) Միության իրավունքով կանոնակարգվող հարցերի տեխնիկական կանոնակարգման բնագավառում ազգային ստանդարտացման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում․

դ) ստանդարտացման ազգային պլանները հաստատելիս տեղեկատվական փոխգործակցության ապահովում՝ դրանով ազգային (պետական) ստանդարտների մշակման մասով կրկնությունը բացառելու նպատակով։

37. Ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի հետ համագործակցելիս ստանդարտացման մարմիններին առաջարկվում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքով կանոնակարգվող հարցերի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումներ ձևավորել ղեկավարների խորհրդի նիստերին, ինչպես նաև փոխադարձ խորհրդակցությունների շրջանակներում։ Այդ համաձայնեցված դիրքորոշումների ուսումնասիրման և մշակման վերաբերյալ ստանդարտացման մարմինների առաջարկությունները հաշվի են առնվում ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգը կազմելիս։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման վերաբերյալ ուղեցույցի

 

(ձև)

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝
ը/կ

Ծածկագիրը
ՍՄԴ/ՄՏԿ

Թեմայի ծած-կագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը. Աշխա-տանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնա-կարգի տարրերը

Մշակման ժամկետը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատաս-խանատու մշակողը

ՄՏԿ-ի հետ համաձայ-նեցնելու մասին տեղեկատվութ-յունը
(առկայության դեպքում)

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Ծանոթագրություններ.

1. 2-րդ սյունակում նշվում է ծածկագիրը՝ Ստանդարտների միջպետական դասակարգչին համապատասխան, ինչպես նաև ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի նշագիրը (առկայության դեպքում)։

2. 3-րդ սյունակում նշվում է միջպետական ստանդարտի յուրաքանչյուր նախագծի մշակման թեմայի ծածկագիրը։ Թեմայի ծածկագիրը ձևավորվում է տեխնիկական կոմիտեի հերթական համարից, Եվրասիական տնտեսական միության՝ մշակման համար պատասխանատու անդամ պետության ծածկագրից (AM՝ Հայաստանի Հանրապետություն, BY՝ Բելառուսի Հանրապետություն, KZ՝ Ղազախստանի Հանրապետություն, KG՝ Ղրղզստանի Հանրապետություն, RU՝ Ռուսաստանի Դաշնություն) և թեմայի համարից՝ Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի համար միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան։

3. 9-րդ սյունակում, ստանդարտացման համապատասխան միջպետական տեխնիկական կոմիտեի հետ համաձայնեցման մասին տեղեկատվության առկայության դեպքում, նշվում է «համաձայնեցված է», այդ տեղեկատվության բացակայության դեպքում դրվում է «-» նշանը։