ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՎՈՂ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳԱՅԻՆ ՏՐԱՖԻԿ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 19 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագներ սահմանելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների պլանի (այսուհետ՝ պլան) 9-րդ կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից միջոցառումների պլանն իրագործելիս առաջնորդվել «միջազգային ռոումինգային տրաֆիկ» հասկացությամբ, որի սահմանումը հրապարակված է Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/roaming.pdf:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |