ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
27 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՌԸ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԲԵՌՆԱՐԿՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2021-2023 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 6-րդ և 7-րդ կետին համապատասխան,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով,
հիմնվելով բեռնարկղային բեռների միջազգային և ազգային փորձի, բեռնարկղային փոխադրումների վերլուծության արդյունքների վրա,
հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
1. Բեռնարկղային շրջանառության կայուն լոգիստիկայի կազմակերպմանը, պոտենցիալ հաճախորդների՝ բեռնարկղային փոխադրման ծառայություններին և անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքին ոչ խտրական հասանելիության ապահովմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով՝
շարունակել էլեկտրոնային միջազգային տրանսպորտային և ապրանքաուղեկից փաստաթղթերի կիրառման, բեռների փոխադրման մշտադիտարկման ու հետագծման մասով ծառայությունների մշակումը և ներդնումը՝ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման և Միության միասնական թվային տարածքի ստեղծման շրջանակներում.
ուսումնասիրել Բեռնարկղերի միջազգային բյուրոյի (CONTAINERS BIC-CODE) պաշտոնական ռեգիստրի հետ ներդաշնակեցված՝ մասնավոր բեռնարկղերի տվյալների ավտոմատացված բանկի ստեղծման հնարավորությունը.
ստեղծել պայմաններ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների թողունակության ավելացման, նավահանգստային տերմինալային հզորությունների հասանելիության, անցման կետերի, բեռնարկղային սարքավորումների և տրանսպորտային օպերատորների շարժակազմի արդիականացման, ինչպես նաև տեխնոլոգիական այնպիսի միջոցառումների անցկացման համար, որոնցով երաշխավորվում է փոխադրման գործընթացի որակը, ապրանքների մատակարարման ժամանակին լինելը և անվտանգությունը.
տնտեսական գնահատականի հիման վրա ուսումնասիրել անդամ պետություններում ունիվերսալ և (կամ) մասնագիտացված բեռնարկղերի և դրանց համար սարքավորումների արտադրության համար համապատասխան հզորությունների զարգացման նպատակահարմարության մասին հարցը.
շարունակել բեռնարկղային փոխադրումների իրականացման մասով Միության իրավունքի կատարելագործման առնչությամբ առաջարկներ մշակելը՝ հաշվի առնելով ժամանակակից պայմաններում ապրանքների տեղափոխման լոգիստիկ երթուղիների փոփոխությունը:
2. Խառը փոխադրումների կանոնակարգման սկզբունքները սահմանելիս և համաձայնեցնելիս, տրանսպորտի փոխգործակցող տեսակներով բեռների մատակարարման նոր լոգիստիկ շղթաներ կազմակերպելիս, ինչպես նաև բեռնարկղային փոխադրումների զարգացման նպատակներով հաշվի առնել միջազգային կազմակերպությունների հետևյալ գործունեությունը (փաստաթղթեր, հանձնարարականների և կազմակերպվող փորձնական նախագծեր, այդ թվում՝ անդամ պետությունների և դրանց տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ)՝
Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) կողմից Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմամոդալ փոխադրումների մասին ազգային օրենքների ներդաշնակեցման մասին ձեռնարկի նախապատրաստում՝ «Բազմամոդալ տրանսպորտային գործառնությունների նորմատիվ իրավական բազայի մշակման միջոցով Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տրանսպորտային կապերի ինտեգրման և կայունության բարձրացում» նախագծի շրջանակներում.
Միավորված ազգերի կազմակերպության առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային գործարար գործառնությունների կենտրոնի (ՄԱԿ ՍԵՖԱԿՏ) բազմամոդալ փոխադրումերի համար տվյալների տեղեկատվական մոդելի կառուցվածքում էլեկտրոնային տվյալների և փաստաթղթերի փոխանակման առավել ժամանակակից ստանդարտների օգտագործում՝ Միավորված ազգերի կազմակերպության կառավարման, առևտրի ժամանակ և տրանսպորտում տվյալների էլեկտրոնային փոխանակման համար ստանդարտի (ԷԴԻՖԱԿՏ) հետ համատեղ.
երկաթուղային տրանսպորտով միջազգային փոխադրումների ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանը անցում՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի և Երկաթուղիների համագործակցության հարցերով կազմակերպության շրջանակներում (ներառյալ՝ Միջազգային հաղորդակցությունում բեռնարկղային գնացքների կազմում բեռնարկղերի փոխադրման մասին 2021 թվականի հոկտեմբերի 15-ի համաձայնագրի շրջանակներում բեռնարկղային փոխադրումների կազմակերպումը).
ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրման ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանը անցում՝ միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցման և Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության շրջանակներում սահմանները հատելու նպատակով.
այլ միջազգային և տարածաշրջանային նախագծեր, որոնք իրագործվում են անդամ պետությունների մասնակցությամբ և ուղղված են խառը փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև Միությունում բեռները բեռնարկղերով փոխադրելուն խոչընդոտող արգելքների վերացմանը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|