ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 222
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 222

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 196 կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թվային տեխնիկական կանոնակարգում» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետեւյալ անձանց.

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Բուրակ Ալեքսանդր Անդրեյի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման
պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ելիկբաեւ Կուանիշ Նուրլանի՝

Ղազախստանի Հանրապետության առեւտրի եւ
ինտեգրման նախարարության տեխնիկական
կանոնակարգման եւ չափագիտության կոմիտեի նախագահ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Իբրաիմով Ազատ Էմիլբեկի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

 

բ) աշխատանքային խմբի կազմից հանել Դ.Պ. Բարտաշեւիչին, Ա.Դ. Աբենովին եւ Մ.Ժ. Օմուրալիեւին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան