ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 191
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 191

քաղ. Մոսկվա 

 

««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման մասին» 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության իրագործման նպատակով՝

1. Ստեղծել ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ համակարգող խումբ) և հաստատել դրա կազմը (կից ներկայացվում է):

2. Համակարգող խմբի ղեկավար նշանակել Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 191 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի

Մինասյան Կարինե Աղասու՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) (համակարգող խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետությունից՝

Աբրահամյան Նելլա Աղվանի՝

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բաժնի պետ

Դավթյան Էմիլ Լևոնի՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով համակարգող

Մելքումյան Արփինե Դավիթի՝

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի նախագծերի կառավարման բաժնի պետ

Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի դեպարտամենտի պետի տեղակալ

Մորալյան Հայկ Ռոբերտի՝

«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության նախագծերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Չապանյան Մովսես Նաիրիի՝

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման, կապի և փոստի վարչության թվայնացման բաժնի գլխավոր մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Դավիդենկո Յուլյա Վիտալիի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության պետական ծառայության և այլընտրանքային ծառայության աշխատանքի կազմակերպման բաժնի պետի տեղակալ

Կիրեյկովա Ելենա Վիտալիի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Մացուկևիչ Տատյանա Յուրիի՝

«Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն

Նոսկով Ալեքսեյ Վասիլիի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության ռազմավարական նախագծերի վարչության խորհրդատու

Տոկուն Օլեգ Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության զբաղվածության քաղաքականության վարչության պետ

Ֆլորինսկի Մաքսիմ Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության զբաղվածության քաղաքականության վարչության աշխատանքի շուկայի բաժնի խորհրդատու

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բրալինա Ակբոտա Բակիդենի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ

Բուկեբաև Ազամատ Անուարբեկի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության թվայնացման դեպարտամենտի վարչության ղեկավար

Ջունուսովա Աիդա Սաբիրի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ինտեգրման դեպարտամենտի վարչության ղեկավար

Իբրահիմով Ազիզ Տիլապժանի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Մանկեշովա Տոգժան Ժալգասի՝

Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքի, սոցիալական պաշտպանության և միգրացիայի կոմիտեի վարչության ղեկավար

Սախով Ասկար Տալգատի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների վարչության գլխավոր փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ալիբաև Ալմազ Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության տեղեկատվախորհրդատվական կենտրոնի տնօրենի տեղակալ

Իսաև Անատոլի Ալեքսանդրի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ

Կուլմամբետով Նարկիզ Դիլդեմուրատի՝

Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության զբաղվածության աջակցության վարչության գլխավոր մասնագետ

Մադալբեկով Մասկատ Անարկուլի՝

Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վեցերորդ քաղաքական դեպարտամենտի փորձագետ

Մալաբաև Մեդերբեկ Մուրատբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի արտաքին կապերի և ԵԱՏՄ հարցերով բաժնի մասնագետ

Տինշտիկբեկով Ադիլետ Տինշտիկբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության ինժեներ-ծրագրավորող

Ռուսաստանի Դաշնությունից՝

Դոնչենկո Անդրեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի օտարերկրյա պետությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Ժիվցով Սերգեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի աշխատանքային միգրացիայի բաժնի խորհրդատու

Կորչեմկինա Օլգա Նիկոլայի՝

Պլանավորման, տարածաշրջանների հետ փոխգործակցության և հսկողության վարչության պետի տեղակալ՝ Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության աշխատանքի և զբաղվածության ոլորտում միջազգային նախագծերի բաժնի պետ

Լոսև Վիտալի Սերգեյի՝

Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության թվային զարգացման վարչության պետ

Միլնիկով Դմիտրի Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության բնակչության զբաղվածության դեպարտամենտի աշխատանքային միգրացիայի բաժնի պետ

Սուխանով Վլադիսլավ Վիկտորի՝

Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության թվային զարգացման վարչության բաժնի պետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ակուլովա Ելիզավետա Յուրիի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Գրիդնև Վիկտոր Վյաչեսլավի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Ջալիկովա Օկսանա Իվանի՝

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի սոցիալական պաշտպանության բաժնի խորհրդատու

Ժետպիսովա Այնուր Կաբիլդինի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Օմուրալիև Միրլան Ժումաբեկի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Սարիբաև Չինգիզ Աբդուսատարի՝

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի աշխատանքային ռեսուրսների բաժնի պետ

Տիգրանյան Տիգրան Մկրտիչի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Տկաչ Պավել Նիկոլայի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական

Ֆեդիշինա Մարիա Նիկոլայի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների համակարգման բաժնի խորհրդատու